Օրվա լրահոսը
Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից. փաստաբան
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
Չինաստանում կորոնավիրուսը հանգեցրել է տնտեսության ռեկորդային անկման
Հունվարի վերջից Չինաստանի տնտեսությունը գործնականում կանգ է առել: Վարակի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումների պատճառով ձեռնարկությունները փակվել են:
«Վեոլիա Ջուր»-ն անցնում է աշխատանքի հեռահար եղանակի
Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերությունը այլ միջոցառումների թվում նպատակահարմար է համարում առաջիկայում, մինչև իրավիճակի կայունացումը, սահմանափակել ուղղակի շփումները հանրության հետ: Համակարգի ստորաբաժանումներն հնարավորինս անցնում են աշխատանքի հեռահար եղանակի: Նշված հանգամանքով պայմանավորված, բաժանորդների և սպառողներին կոչ ենք անում այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ առաջացած խնդիրն անհետաձգելի բնույթ
Քաղաքացին շշով բենզինը լցրեց իր վրա՝ կառավարության շենքի մոտ. «Ա1+»
«Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»,- նկատեց նա։
Արարատ Միրզոյանը ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացրել է խմբակցությունների ղեկավարներին
«ԱԺ աշխատակազմին հրահանգեցի պատրաստվել հնարավոր հատուկ նիստին». Արարատ Միրզոյան
«Կարող է հումորով հնչել, բայց Վարուժան Մկրտչյանը ձերբակալված չէ, քանի որ լրատվամիջոցի սեփականատեր չէ». Հարություն Հարությունյան
Հարություն Հարությունյանը վստահեցրեց՝ Արմեն Թավադյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է:
Արցախի ԿԸՀ-ն նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով
Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և մեր հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական նշանակության ընտրությունները սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնելու խիստ անհրաժեշտությունը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես, -Կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը կանցկացվեն հիմնականում հարցման կարգով, -թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների
Ucom-ը պատրաստ է ապահովել անխափան կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ
Արդեն մի քանի ամիս է, ինչ հետևում ենք համաշխարհային առողջապահական վիճակին: Հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության և անվտանգության մասին, Ucom-ի մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ ևս այսօրվանից իրենց առօրյա աշխատանքը կկատարեն հեռահար կերպով՝ իրենց տներից ու բնակարաններից։ Ucom-ի ֆիքսված ու շարժական կապից օգտվող այլ մեծ ու փոքր ընկերությունների աշխատակիցներ արդեն ինքնամեկուսացվել են ու տնից
ՊՆ խոսնակ. ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով և այլ միջոցներով
Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 19-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում են տեղումներ։ ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում
ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։
Հայաստանի եվրոպական կուսակցության ցույցը կառավարության առջեւ` Կարսի պայմանագիրը չեղարկելու պահանջով
«Մենք ոչ խաչ ենք համբուրում, ոչ աջ ենք համբուրում, ոչ էլ սապոգ ենք լիզում». Տիգրան Խզմալյան
Ամերիաբանկ. «վարկային արձակուրդ»` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների համար
Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը: Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման գրաֆիկները: Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում`
«Արցախում լավ են տարբերակում իրական թշնամիներին իրական հայրենասերներից»
«Մեկին Սորոսի դրածո եւ ահաբեկչի դաշնակից են հռչակել, մյուսը քամելեոն կաշառակեր է, երրորդն արդեն այնքանով է վարկաբեկված, որ իր ակտիվ պաշտպանները ՀՀ նախկին իշխանությունների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: – Արցախում ընտրական քարոզարշավն արդեն կեսին է հասել, ի՞նչ ամփոփումներ կանեք: –
«Հնարավոր է՝ շուտով նոր քրեական գործեր հարուցվեն իմ դեմ». Արմեն Թավադյան
Արմեն Թավադյանն ասաց՝ շատ լավ հասկանում է, որ կա քաղաքական հետապնդում նախագահ Քոչարյանի հանդեպ, և ամեն ինչ անելու է, որ դա ապացուցվի, և Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ:
Արմեն Աշոտյան. Պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն
Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից:
Դադարեցնում ենք նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով. Արայիկ Հարությունյան
Ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, ում հետ պլանավորված հանդիպումները ստիպված ենք չեղարկել կամ փոխել ձևաչափը: Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ:
Այն քայլերը, որոնք կարող են թեթևացնել զբոսաշրջության ոլորտի առջև այսօր ծառացած խնդիրները, կանխել ոլորտում այսօր առկա ճգնաժամը. Ռաֆայել Լազարյան
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով սկսվել է տուրիստական ոլորտի ճգնաժամ: Քանի որ այսպիսի համաճարակի դեպքում զբոսաշրջության ոլորտը ամենախոցելիներից մեկն է, առաջին և ամենալուրջ հետևանքներն ունենում է հենց այս ոլորտը: Այս օրերին աշխարհի գրեթե բոլոր երկրների կառավարությունները (Իտալիա, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ Մեծ Բրիտանիա, Վրաստան ևլն.) աշխատում են զբոսաշրջության ոլորտի բոլոր օղակների հետ՝ փորձելով
«Համաշխարհային հերթական ճգնաժամի ակտիվ փուլ ենք մտնում»
Նոր կորոնավիրուսի համաճարակն ազդում է համաշխարհային տնտեսության վրա. ճգնաժամն, ըստ որոշ տնտեսական վերլուծությունների, ավելի է խորացնում: Հիմնականում տուժում են զբոսաշրջության, ռեստորանային, հյուրանոցային ոլորտները: Ճգնաժամից հնարավորինս չտուժելու համար արդյոք կա՞ն մեթոդներ: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փորձագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ ինչպես քաղաքացին չունի իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ, այնպես էլ համաշխարհային տնտեսությունը չունի իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ: Երեկ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը հանձնարարել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել
Նա նաև հանձնարարեց բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը և գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը:
«Հեռավար ուսուցման իրականացումը անխուսափելի է այս օրերին». Անահիտ Մենեմշյան
Հրազդանի թիվ 11 հիմանական դպրոցի ուսուցչուհի՝ Թամարա Առաքելյանը կարծում է, որ պետք է իրականացվի հեռահար ուսուցում, քանի որ երեխաները արձակուրդների ընթացքում ուսումից կկտրվեն, իսկ հետո դժվար կլինի վերադառնալ ուսումնական գործընթացին։ Բայց նշում է, որ ուսուցիչների մի մասը վերապատրաստված չէ և հեռավար ուսուցում իրականացնելը նրանց համար դժվար կլինի։
Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում կտրուկ շատացել են կորոնավիրուսից մահացության դեպքերը
Մարտի 15-ին Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ կտրուկ աճել են նոր տեսակի կորոնավիրուսից մահացության դեպքերը. 1 օրում վիրուսից մահացել է 368 մարդ, մահացության ընդհանուրը թիվը հասել է 1806-ի, վարակվածների թիվն ավելացել է 3590-ով՝ կազմելով 24747 մարդ: Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման մասշտաբով: Այստեղ 1 օրում մահացել է 96 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում
«Գալաքսի» ընկերությունների խումբը հատուկ միջոցներ է ձեռնարկում՝ հանրային առողջության պահպանման համար
Նախևառաջ ՄԱՐԴԸ, աշխատակիցների անվտանգությունն ու հանրային առողջությունը, ապա միայն պատասխանատու բիզնես գործունեությունը. «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություններ ավելի քան 3000 աշխատակիցներով, որոշում է կայացրել անցնելու աշխատանքի հատուկ ռեժիմի։ Կանխարգելման նպատակով ընկերությունների խմբի կազմում հանդես եկող և մարդկանց մեծ հոսքեր ունեցող «Երևան մոլը» (բացառությամբ «Քարֆուր» սուպերմարկետի) և «Պահեստ33» բառ-ռեստորանը, «Թայմ» խանութների ցանցը, փակ
«Ձեզ է դիմում մի քաղաքացի, ով կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ»
Բաց նամակ վարչապետին Հարգելի պարոն Փաշինյան, 2014թ.-ին բանկից վերցրել էի 200.000 ՀՀ դրամ, 1 տարի մարման ժամկետով, 24 տոկոս տոկոսադրույքով: Իմ եւ բանկի միջեւ կնքվել էր վարկային պայմանագիր: Ֆինանսական վիճակի վատթարացման հետեւանքով պայմանագրով ստանձնած պարտավորությունները մասամբ եմ կատարել, մասնավորապես, 2014թ. օգոստոս ամսին վճարել եմ 20.000 ՀՀ դրամ: Դրանից հետո վճարումներ չեմ կատարել: Արդյունքում բանկը դիմել
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2.580.349. ՀՀ ոստիկանություն
Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից ժամանակավորապես հանված և քվեարկության օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 1.471:
«Կոռումպացված չինովնիկները պետք է վախենան նոր իշխանությունից». Մայիլյանի նախընտրական խոստումները
Մասիս Մայիլյանը շեշտեց՝ իր նախընտրական ծրագրում ամրագրված է, որ ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի, բայց՝ օրենքի շրջանակում
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ շեշտում է՝ սույն հաղորդագրությունը տարածվում է բացառապես վիրուսի տարածման կանխարգելման նպատակով և ամուր առողջություն մաղթում մեր հայրենակիցներին
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ինձ զեկուցեց, որ եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակաս չի զգացվելու. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ջերմություն ունենալը, սեփական օրինակով գիտի, դեռ ոչ մի բան չի նշանակում:
Ռուսաստանը փակել է սահմանը Բելառուսի հետ
Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը՝ մարդկանց տեղաշարժը կասեցնելու համար: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը սահմանները փակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այսպիսով, բաց կմնան Ռուսաստանի 14 ցամաքային սահմաններից երկուսը՝ մեկը Ադրբեջանի, մյուսը Ֆինլանդիայի հետ: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ


















































