Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը ընդգծել է Իսրայելի հետ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու կարևորությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հանրապետության նախագահն ընդգծել է Իսրայելի հետ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու կարևորությունը: Արմեն Սարգսյանը Ռեուվեն Ռիվլինին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և կայուն բարգավաճում։ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Միքայել Պողոսյան. «Այն զանգվածը, որի համար նախկին ռեժիմը շատ հարմարավետ էր, հիմա խուճապի է մատնվել». «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու մեկամյակի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ։ Նա անդրադարձել է մեր երկրի ձեռքբերումներին եւ արդեն մեկ տարեկան իշխանության գործելաոճի խոցելի կետերին։ –Պարոն Պողոսյան, այս մեկ տարվա ընթացքում մեր երկիրն ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ՝ ըստ Ձեզ։ -Մարդիկ հոգեբանորեն ազատագրվեցին անիմաստ տագնապներից, բայց դա չի նշանակում, թե նոր տագնապներ
Նիկոլ Փաշինյան. Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց կրկին գոյի, արդարության, չարի ու բարու միջև մղվող պայքար է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ
Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարող են միավորվել նաեւ վերջերս ստեղծված կուսակցություններ, որոնք կրկին ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս. «Ժողովուրդ»
Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից եւ բեւեռներից մեկը։ Քոչարյանի եւ նրա ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների շրջանակը, սակայն, այնքան էլ լայն չէ՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, մարդ-կուսակցություններ, այսինքն՝ նախկինում նրան սատարած մարդիկ։ Խոսքը հանրությանը հայտնի անունների մասին է, այդ թվում՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի, «Համաձայնություն» կուսակցության
Օպերայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Մաեստրոն ստիպված կլինի իրավունքները պաշտպանել դատական կարգով»
Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրված ասուլիսում ասել էր, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումը տնօրենի պաշտոնում ապօրինի է եղել, Aravot.am-ը Ա. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնից հետաքրքրվեց՝ ինչպես կմեկնաբանեն վարչապետի արտահայտությունը, եւ արդյոք պարոն Օրբելյանը պատրաստվո՞ւմ է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով: «Մաեստրոն հույս ունի,որ հարցը դրական լուծում կստանա, հակառակ դեպքում
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Նախագահ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերանները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելով հայրենիքի
Վարդգես Բաղրյանը՝ Քոչարյանի մասին. «Օր-օրի դրանում ավելի եմ համոզվում, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, գուցե նաեւ ինչ-որ տեղ անձնական վրեժխնդրություն». «Ժողովուրդ»
Ես կարծում եմ՝ ճիշտ են վարվել, երբ Արցախի երկու նախագահները դիմել են, քանի որ երկու նախագահներն էլ չէին կարող անտարբեր մնալ Արցախի առաջին նախագահի հետ կատարվող իրադարձություններին։ Նամանավանդ հիմա, երբ գիտենք, թե ինչ վիճակ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործերի մասով, այլ ընդհանրապես արցախյան հակամարտության հետ կապված։ Նախագահները չեն խնդրել, որ բաց թողնեն Քոչարյանին, ուղղակի խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է:
Դատավորը զարմացավ վճարման հայտարարագրի անգլերեն տառերով հայերեն գրառման վրա
Ցույց տալ, թե բանկը փոխանցում է արել, ճիշտ չէ, քանի որ անջատված է եղել հեռահաղորդակցման ողջ համակարգը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում երեկ սկսվեց Ասլան Դիլբարյանի բողոքի քննությունը: Ա. Դիլբարյանը, մինչ դատարան դիմելը, դիմել էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսի 2-ին, նույն օրը հաղորդում էր ներկայացրել Երեւան քաղաքի դատախազին՝ խնդրելով քննարկել
Ռոբերտ Քոչարյան. Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է
Փաշինյանը՝ Պուտինին. «Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է. ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը:
Վաղարշակ Հարությունյան. «Ես ունեմ իմ պատկերացումները, որը միգուցե չի հակասում ներկայիս ռեկտորի պատկերացումներին, ուղղակի լուծման ձեւերն ու ստրատեգիան են տարբեր». «Հրապարակ»
Մայիսի 14-ին նախատեսված է Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հոգի՝ գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը եւ դաշնակահար, պրոֆեսոր, Կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։ «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավարը՝ Սոնա Հովհաննիսյանը, Կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում նշանակվեց 6 ամիս առաջ։ Նա ասել էր, որ 60 կետից բաղկացած հաշվետվություն է կազմել, որտեղ նշել է հստակ
Երեւանյան բեմադրության համար ԱՄՆ-ում հանգանակություն է կատարվում
Հարցազրույց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ – Մաեստրո, իրականությանը համապատասխանո՞ւմ է վերջին օրերին մշակույթի մարդկանց շրջանում տարածված լուրը, թե դուք ներկա եք գտնվել ԱՄՆ-ում դրամահավաքի, ձեր, ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» երկու գործողությամբ բալետի, որի պրեմիերան կկայանա Երեւանում: – Այո՛: Մեկ-երկու օր է, ինչ վերադարձել եմ: Ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն Կոմիտասի եւ Թումանյանի, այլեւ
Բրյուսովի ներկայիս ուսանողական խորհուրդը կապ չունի ծաղկեպսակի հետ. հայտարարություն
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։ Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։ Շնորհավոր մայիսի 9։ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ
«Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ ոնց ենք անելու». Մարուքյանը հեգնում է Ռոբերտ Քոչարյանին
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կմիանաք Քոչարյանի բեւեռին՝ նա պատասխանեց. «Մենք բացառում ենք հին Հայաստանի գործիչների հետ որեւէ առնչությունը, ոչ ունեցել ենք, ոչ էլ ապագայում ունենալու ենք:
«Մենք ծառայել ենք՝ ոչ մեկից հետ չենք ընկել, ընդհակառակը՝ առաջ ենք ընկել». Մարուքյանի կոչը՝ բանակում չծառայածներին
Մենք հիշեցրինք, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ եթե բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք չեն ծառայել, գոնե իրենց երեխաները պետք է գնան բանակ, ուստի հարցրեցինք՝ այսինքն, մենք պիտի սպասենք, որ, օրինակ, Մխիթար Հայրապետյանը ամուսնանա, երեխա ունենա, երեխային ուղարկի բանակ, որ մենք բավարարվա՞ծ զգանք՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք պետք է ավելի խիստ լինենք եւ պետական պաշտոններ զբաղեցնելիս հաշվի առնեն նաեւ մարդկանց՝ ԶՈՒ-ում ծառայելու հանգամանքը»:
49-ամյա քաղաքացին կոտրել է կառավարության 1-ին մասնաշենքի ընդունարանի գույքը. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ՀՀ կառավարության առաջին մասնաշենքի մոտից գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 49-ամյա Գրիգոր Մելքոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է
Էրիկ Գրիգորյան. «Յուրաքանչյուր գործունեություն, ներառյալ՝ ջութակ նվազելը, բնությանը վնաս է տալիս». «Հրապարակ»
Հատուկ նյութ կա, որը լարերին է քսվում, որը քիմիական միացություն է, որը վնաս է տալիս»– ասաց նախարարը։
Կը Մերժենք Որեւէ Զիջում. «Ասպարեզ»
Մեր լաւագոյն զաւակներուն արիւնով, զոհաբերութեամբ ու նուիրումով ստեղծուած Արցախի անկախ պետականութեան հանդէպ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը չի կրնար ընդունիլ, հանդուրժել զիջումի նուազագոյն իսկ տրամադրութիւն: Դաշնակցութիւնը իր ազգային էութեան դաւաճանած կ՛ըլլայ, եթէ չմերժէ պարտուողական ու զիջողական տրամադրութիւնները, ինչ ձեւով ու ինչ մակարդակով ալ արտայայտուին անոնք: Իշխանական օղակներէ դուրս եկած Արցախի ինքնորշման իրաւունքի պաշտպանութեան հանդէպ վճռականութեան պակասն իսկ,
Ինքնագրաքննությունն Ադրբեջանում. լռել հայկական ամեն ինչի մասին. jam-news.net
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին կես տարում, եթե չասենք բեկում, ապա նվազագույնը ջերմացում է նկատվում, և կառուցողական բանակցությունների հույս է հայտնվել։ Սահմանին սկսել են ավելի քիչ կրակել։ 2019թ-ի հունվարին երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են սկսել «ժողովուրդներին խաղաղության պատրաստել»։ Երկու երկրներում էլ այս արտահայտությունը ոմանց ուրախացրեց, ոմանց մտահոգեց։ 1991-1994թ-ի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից հետո Հայաստանի և
«Օգնության կափարիչներ»
Կամ՝ հավաքում են շշերի կափարիչներ Հավաքված կափարիչների օգնությամբ ձեռք են բերվելու անվասայլակներ եւ անվճար տրամադրվելու են հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող մարդկանց։ Արդեն երկու ամիս է՝ ԵՊՀ-ում տեղակայված է կափարիչներով լեցուն թափանցիկ դույլ։ Պարզվում է՝ քչերը գիտեն՝ ինչի համար է այն։ Develop Armenia հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է հավաքել շշերի կափարիչներ։ Կազմակերպության հիմնադիր
«Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը «մայկա-տռուսիկ» չունենար». Մարուքյանը՝ մեր գյուղացիա-բանվորական բանակի մասին
Հարցին՝ ասացիք հիմա էլ են ծնողներն ուղարկում, կարիքը կա՞ դրա, թե՞ զոռով ուղարկում են՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Զինվորներ կան, որ ասում են ուղարկեք, ծնողներն էլ ուղարկում են: Պետությունը չի կարող դա արգելել, բայց պետությունն իր մասով դա ապահովում է»:
Գրիգորի Մարտիրոսյան. Փառք տալով մեր բոլոր նահատակներին՝ մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղություն, նվիրական իղձերի իրականացում
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ։ Անցնելով պատմության քառուղիներով՝ հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի, ոգու տոկունության և համազգային միասնության շնորհիվ ազատվել օտարի լծից և
Դիլիջանի թունելը ժամը 10:00-ից փակ է լինելու
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու: 2018 թ. հունիսի 30-ից առ ս.
Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունենալու
Ստեփանակերտում մեկնարկում են տոնական միջոցառումները
Բակո Սահակյան. Մենք հիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի
Արմեն Սարգսյան. Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են
Եռաբլուրում Բրյուսովի համալսարանի ուսանողների ծաղկեպսակը գրավում է բոլորի ուշադրությունը
Եռաբլուրում տեղադրված է Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից ծաղկեպսակը, որը գրավում է այցելուների ուշադրությունը: Ծաղկեպսակի ժապավենը տրանսլիտով է. «EPLH usanoxakan xorhrdi koxmic»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բակո Սահակյանը և Աշոտ Փաշինյանը դիմավորել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գարեգին Բ. Մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ
Կարեն Աբրահամյան. Պաշտպանության Բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում
Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի զինակիցներ: Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը: Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը: Չկա աշխարհում որևէ հայ,