Օրվա լրահոսը
Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար․ ԿԳՄՍ նախարար
Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները պատշաճ կազմակերպելու համար: Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս
Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները. Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը: Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի
Խնդիրները սկսվում են նրանից, որ ուսանողը բուհի համար դառնում է 500.000 դրամ․ «Հարթակ» հաղորդաշար
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը զրուցում է քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Ալեն Ղևոնդյանի հետ՝ ԵՊՀ-ի խնդիրների, անհրաժեշտ բարեփոխումների, կրթության մակարդակի և ռեկտորի ընտրության մասին։
Բժիշկներին հաջողվել է կայունացնել Արիաննե Կաոլիի վիճակը, այն գնահատվում է ծանր․ Արայիկ Հարությունյան
Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր: Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ Լուսանկարը՝ Արիաննե Կաոլիի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158103287513501
Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ․ ԱՆ
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1494690414105416/2587090688198711/?type=3&theater
Խուսափիր ձեռքով բարևելուց, անգամ եթե արքայազն ես (տեսանյութ)
Խուսափեք գրկախառնություններից, ձեռքսեղմումից, համբուրվելուց․ կորոնավիրուսային համավարակի այս օրերին ամենաշատ հնչող այս արտահայտություններին ականջալուր պետք է լինեն բոլորը՝ անգամ երկրների ղեկավարներն ու գերաստղերը։ Ահա փոքրիկ տեսանյութ, թե ինչպես է արքայազն Չարլզը փորձում խուսափել ձեռքով բարևելուց։ https://www.facebook.com/ianbremmer/videos/228040878376280/?v=228040878376280
Փլուզվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը
Մարտի 15-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող
Կդիտարկվի աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը․ Տիգրան Ավինյան
Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։ Տիգրան ԱՎԻՆՅԱՆ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2433543120283427?__xts__[0]=68.ARAVSWy6iLFNVo8Jr-v8uuABbpACH4nTN1o6hE7DzeOzl4iv6-Wxdn1zrwn91Kw_UHtf23rCmiC4Cv8pFff3Eaz_XUkiQ3toA9AI8iadW6gPqhniJHKHXn_TDmBoWtMqZRw6CGLLfRK9cpGZ15IEvMVSU7z_Ui0pCrCRjRz92xqp5b8efztbpDkLkViOJ2sMaOSg4ikTcxP4m2JvW5jngeOm3mnr1T2PwOQK_gu8p3bwJp3_VDHt4GoFD2bFBYSvvSsAWC0FZIXVs_g7djFrwdLfe9VWgr2XwyZewy3WyvWjoGjV2FxpzA_tn32Wq8R_llUPtiA3OHsaFZZKkdUORVdO&__tn__=-R
Կորոնավիրուսը կխանգարի՞ Լեւոն Արոնյանին շտապ գալ Հայաստան
Aravot.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիշերին ՃՏՊ-ի հետեւանքով Արիաննե Կաոլիի հիվանդանոցում հայտնվելու մասին լուրն անմիջապես փոխանցվել է նրա ամուսնուն՝ Լեւոն Արոնյանին, որն Իսպանիայում է: Հասկանալի է՝ գրոսմայստերը անմիջապես դադարեցրել է բոլոր ծրագրերը եւ ցանկանում է ժամ առաջ գալ Հայաստան: Խնդիրը, սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պետությունների միջեւ հաղորդակցության բոլոր տեսակների ժամանակավոր դադարեցումն է կամ չվերթների քանակը
Դավիթ Բեկի փողոցում վրաերթի ենթարկված 62-ամյա կինը մահացել է
Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է
Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով
Ոստիկաններին իրավունք է տրված կալանքի տակ առնել վիրուսակիրներին. ի՞նչ է կատարվում համավարակի հետ կապված Լոնդոնում (ֆոտոշարք)
Ընկերներիցս մեկը, որն ապրում է Լոնդոնում, ասաց՝ մեծաքանակ հավաքները արգելվել են, վարչապետը ստիպված է եղել կտրուկ շրջադարձ կատարել: Լոնդոնի առատ ու զանազան ապրանքներով սուպերմարկետներն այսօր կրկին դատարկ էին եւ ոչ միայն այսօր: Դարակներից բացակայում են սանիտարական ապրանքները, մարդիկ մտածում են՝ բա ի՞նչ կլինի, եթե հանկարծ պատերազմ լինի` սովամահ կլինեն: Վարչապետն էլ ասել է` շատերս կդիմակայենք
«Կորոնավիրուսի վնասները Հայաստանում շատ տեսանելի են զբոսաշրջության ոլորտում, որը բնական է»․ Տիգրան Ավինյան
Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։ Փոխվարչապետը ասել է․ «Ինչպես գիտեք, նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացների օրերը տեղափոխվում են․ ԿԸՀ
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ – 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են: – Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում: ԿԸՀ-ն կոչ է անում
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից․ Արսեն Թորոսյան
Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ
Ավտոմեքենան բախվել է կամրջի հենասյանը․ շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կ․-ի վիճակը ծանր է
Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Սեբաստիայի
Գյումրեցի աղջնակից հուսադրող լուրեր կան․ Արսեն Թորոսյան
Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից: Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1169448603241403?__xts__[0]=68.ARAG_cQJWb4mzRhIWWU7vUQ7AVfvGgWHJOcdvbTLGIQNzgxK55r6znIX36eE8WO2OphO7oYlcg60UEfd-JPzPfkuqQCf5Cb5kgHxQ2OfO0YkcR2ls9Ie93jInxSjdCPXypMMj07lOJ9K8X1Pb3Gt76QXa4zZukvC480ip58ojtKOCkg4xVsKY-mVI4GXPxN95aoSoR1y5ScOptDCutz6Zw00KwFmNQ01_Pgby4vV1tJ3VPHD3nqHnH7_raMl6nv44d-I8jzQY0WtTk5fJ2SFeiVN9sM-QIMIsmXhUj3OT_AkosMJoSLURUk4gXL2hcg4XK9s0QAtvKOmSkTteDpaGg&__tn__=-R
Սիրիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները
Սիրիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, ընտրությունները, որոնք սկզբնապես պետք է կայանային ապրիլի 13-ին, տեղափոխվել են մայիսի 20: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Նշենք, որ այս պահի դրությամբ Սիրիայում նոր տեսակի կորոնավիրոսով հիվանդներ չկան: Մի քանի մարդկանցից վերցրել են թեստեր, որոնց պատասխանը բացասական է եղել: Հիշեցնենք,
Կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ հարցին Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական
Արթուր Բազեյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեկնարկեց հաղթանակով
Լոնդոնում այսօր մեկնարկեց Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի առաջին եվրոպական վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հավաքականն այսօր ուներ մեկ մասնակից՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ երեք ռաունդում պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Յոզվիկ Մակիջին ու շարունակում է պայքարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները․ ԱԳՆ
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, առանց հրատապ անհրաժեշտության, սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները: Այնուամենայնիվ ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և
Չփորձեք որեւէ մեկի վրա պատասխանատվություն գցել՝ հիմա արագ գործի անցեք․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով իշխանության ներկայացուցիչների մի շարք դիտարկումներին։ Ուրեմն լսե՛ք։ Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք։ Չփորձեք որեւէ մեկի վրա պատասխանատվություն գցել։ Վարակի մեկնարկին ձեր ջրիկ, անպատասխանատու ու ինքնահավան մեկնաբանությունները հատ-հատ կդնեմ դեմներդ։ Արմատի վրա խնդիրը չբռնեցիք, ավելի «կարեւոր» հարցեր ունեիք։ Հետո երկար ժամանակ poker face էիք անում, մինչեւ հասկացաք,
Տուրիստական ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն․ Մանե Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել առաջարկությամբ․ Ֆինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման հետևանքով լուրջ խնդրի առաջ են կանգնել այդ ոլորտի բազմաթիվ ընկերություններ։ Մասնավորապես հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները գրեթե կաթվածահար են եղել։ Նույնպիսի պատկեր է նաև տուրիստական, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններում։ Այս համատեքստում կարևոր
Ինչպե՞ս ինքնամեկուսանալ․ Առողջապահության նախարարության ցուցումները
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Հետևե՛ք հետևյալ ցուցումներին` Մնացե՛ք տանը։ Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից։ Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը։ Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է։ Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է դոմինիկացուն
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, որը վերջերս պայմանագիր է ստորագրել Salita պրոումոթերական ընկերության հետ, ԱՄՆ-ի Հինքլեր քաղաքում անցկացրել է իր 11-րդ մենամարտը եւ մրցավարների որոշմամբ միավորներով հաղթանակ տարել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դագուվերտո Ագուերոյի նկատմամբ: Սա Արամ Ավագյանի 10-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա մեկ մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու․ Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը: Ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, թե ինչպես է իրենց
Տաթևիկ Ռևազյան․ «Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ»
«Հրապարակ» – Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ երեկ երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ Ճիշտ է՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնումը։ Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել
Շիրակի մարզից կորոնավիրուսի երեք թեստերը բացասական են եղել․ Տիգրան Պետրոսյան
Շիրակի մարզից այսօր թեստավորման ներկայացված բոլոր երեք անալիզների արդյունքները բացասական են եղել։ Խնդրում ենք շարունակել պատաախանատու կերպով մոտենալ թե՛ ինքներդ ձեզ, և թե՛ ձեր մերձավորներին։ Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/640886810083061?__xts__[0]=68.ARBrW5gQ_El18XJrtuKJDzNzpBaM1vN_5nFGK2YtlI02TP9Nr1zJE5Li1lab1klXOSybyZgMfHmztU49nvGQYdtGXpAlN87tc6CX-_h49Da15NR-j2cFGk6-Z6xFctg4if29eW31zPu_T-22JhVZgg1OZPoT83_JDLldn8bJ2TuUaTBEpO4uHVV_FOS81DJTkjo1Datt6iNSZKO-zM1OfHZycP93hzcULmrB3Lbn-zkCAAcAYGaZ0wlaWxTtqwgBH0NRPpfM66Eg8XqBAaK8J7W-I8ic5cwOLIrMGFdKLMOCXAnwZIjpqTP_eirtZlSCqj77wWQRNplWTpsDVqyvEO5kLiek4fbbdJpja-tcCwiA2O32tQ&__tn__=-R
«Պետական սահմանի պաշտպանության ձևաչափը փոխելու ենք»․ Վիտալի Բալասանյան
Մարտի 14-ին Վիտալի Բալասանյանը և Արցախի «Արդարություն» կուսակցությունը շարունակեցին քարոզարշավը Մարտունու շրջանի գյուղական համայնքներում: «Պետական սահմանի պաշտպանության ձևաչափը փոխելու ենք։ Բանակում լուրջ խնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն։ Հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների անվան տակ կասկածելի տարրեր ներխուժում են բանակ՝ չի կարելի։ Բանակի վերահսկողը և պատասխանատուն պետք է լինի միայն պետությունը»,- հայտարարեց ԱՀ նախագահի թեկնածու,
Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները․ Դիանա Գասպարյան
Հարգելի՛ տնտեսվարողներ (սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն), Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ: Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն


















































