Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրված ասուլիսում ասել էր, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումը տնօրենի պաշտոնում ապօրինի է եղել, Aravot.am-ը Ա. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնից հետաքրքրվեց՝ ինչպես կմեկնաբանեն վարչապետի արտահայտությունը, եւ արդյոք պարոն Օրբելյանը պատրաստվո՞ւմ է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:
«Մաեստրոն հույս ունի,որ հարցը դրական լուծում կստանա, հակառակ դեպքում ստիպված կլինի իր իրավունքները պաշտպանել դատական կարգով»,- Aravot.am-ին հայտնեց Ազգային օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: