Օրվա լրահոսը

«Մեր նատուրոն բաշխո ի»

Հաճընի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հաճընցիները ոգեկոչեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը Ապրիլի 24-ի նախաշեմին կայացավ «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր «Հաճըն» հայրենակցական միությունը: Ցերեկույթը, որի կարգախոսն էր «Արդարություն եւ հատուցում», իր օրհնանքով եւ աղոթքով բացեց ԱՀԹ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Վահան քահանա Առաքելյանը,

Երեւանի մետրոպոլիտենում կայացավ ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը

Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով Երեւանի մետրոպոլիտենի առաջին գնացքի մեկնարկը այսօր տրվեց «Բարեկամություն» կայարանից: Այն մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին երեք ամիս կտեղեկացնի, որ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը անցկացվելու է Երեւանում, հուլիսի 14-ից 27-ը: Արարողությանը մասնակցեցին ՀՖՖ գործկոմի անդամները, ներկայիս եւ նախկին աշխատակիցներ, Մ 19 հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանն

Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)

«Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է». Նիկոլ Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի, Արամ Հարությունյանի ու «Գոնսալեսի» մասին

Դուք վաղուց հայտարարել էիք Արամ Հարությունյանի մասին, ինչպե՞ս եղավ, որ նախաքննական մարմինները նրան բաց թողեցին, կորավ տեսադաշտից՝ վարչապետը պատասխանեց. «Պատգամավորի կարգավիճակն օգտագործեց եւ տեսադաշտից կորավ, քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ»:

Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է. Սարգիս Սահակյան

Մինչ Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին զարգացումները մեզ վաղուց հայտնի՝ տունտունիկ մանկական խաղը հայ-ադրբեջանական դիմակայության ասպարեզ տեղափոխվելու տպավորություն են ստեղծում, ողջ աշխարհը հայտնվում է մի նոր ու անտեսանելի պատերազմի մեջ։ Սկսած Նոր Զելանդիայից, ուր «պատահաբար» մահմեդականներ են գնդակահարվում, կամ Շիրի-Լանկայից, ուր նույնպես պատահաբար քրիստոնյաներ են ահաբեկչության ենթարկվում մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ու Երուսաղեմի Տաճարի լեռը,

Սամվել Բաբայանը պատմում է, թե ինչու է Նաիրի Հունանյանը նիստերի դահլիճում իրեն փնտրել ու Սեֆիլյանի միջոցով զանգել

Նա վստահեցնում է, որ Նաիրի Հունանյանն իրեն տեսած չկա ու չի հաջողվի սլաքներն ուղղել իր կողմ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը օրերս խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին, ինտրիգային հայտարարություն արեց՝ ասելով, թե այն կբացահայտենք, եթե իմանանք, թե ում է զանգել Նաիրի Հունանյանը պառլամենտից եւ ում հետ է հանդիպել մինչեւ այդ. «Իրանք շատ լավ

Ստուգումներ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում. արձանագրված խախտումների մի մասը վերացվել է տեղում

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափության ստուգման գործընթացը: Հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում ՀՀ գլխավոր

Ֆրանսահայ երաժիշտը հայերեն և թուրքերեն երգերով համերաշխության կոչ է հղում երկու ժողովուրդներին

Հայ երաժիշտ Կարոլ Մարկ Բորեն Ֆրանսիայում իր երաժիշտ ընկերների հետ «Mahaleb» անվամբ երաժշտական խումբ է ստեղծել։ Ֆրանսիացի, հույն և հայ երեք երաժիշտներից կազմված խումբը հնչեցնում է անատոլիական տարածաշրջանին բնորոշ հայերեն և թուրքերեն երգեր։ Կարոլը նշում է, որ իրենց գործունեությունը քաղաքական որևէ ուղերձ չի պարունակում, այն ուղղված է հայ և թուրք հանրությանը համերաշխության կոչ անելուն։ «Ես

Ազատավանցիները ինչո՞ւ էին բողոքում գյուղապետից

«Ազատավանի գյուղապետ Պետո Ղազարյանի որդին չի ծառայում, բայց մեր որդիները ծառայում են բանակում, իսկ նա գլուխ գովալով ման է գալիս, որ ինքը չպետք է ծառայի: Ղազարյան Պետոն ամբողջ արենդները վաճառել է Վահե Ավագյանին, ժողովրդին խաբելով, թե՝ վերեւից են կարգադրել: Մեր բյուջեն եղել է 130 մլն դրամ, այդ գումարներից 52 մլն դրամը Զաքարյան Վահեն մանկապարտեզը վաճառել

Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. ապրիլի 26 Երևան  ՆՀ-86-Ա

Փոստային բաժանմունքն ասում է, թե «քաղաքացու թուղթը» պատին է կպցրել

Արտաշ Ասատրյանը բանկ էր գնացել անձնական փոխանցում կատարելու նպատակով: Մեծ է եղել նրա զարմանքը, երբ բանկում ասել են, թե քարտից 12 000 դրամ գումար են պահել: Հարցրել է՝ ի՞նչ նպատակով են պահել, առանց նրա իմացության, պատճառաբանել են՝ ՃՈ ակտ ունի: Քաղաքացին գնացել է «Հայփոստի» թիվ 0015 բաժանմունք, որպեսզի հարցնի, ինչու իրեն որեւէ ծանուցագիր չի բերվել,

Փայլանը դատապարտել է հայերի աքսորն արդարացրած Էրդողանին. «104 տարի անցավ, բայց մտածելակերպը նույնն է»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե հայերի աքսորը 1915թ. ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Փայլանը Twitter-ի իր էջում երկու գրառում է արել, որոնցից մյուսը վերաբերվում է ապրիլի 24-ին Էրդողանի ցավակցական ուղերձին։ Առաջին գրառման մեջ մասնավորապես ասված է. «Նախագահ Էրդողանն

Idram-ը՝ նոր դեմքով և հնարավորություններով

 «Իդրամ» վճարահաշվարկային համակարգը հանդես է եկել նոր տեսքով և հնարավորություններով` ներկայացնելով նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը։ Այս փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։ «Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք փորձել ենք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 28-ին, մայիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Ապրիլի 26-ի ցերեկը, 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց

Համբարձում Ջաբուրյանը հայրենիքում «աշխատատեղեր» է ստեղծվել

«Ջաբուրյան» սեքստետը հանդես կգա երկու համերգով Ծնունդով Լիբանանից՝ կանադաբնակ կլարնետահար Համբարձում Ջաբուրյանի ստեղծագործական գործունեությանը ժամանակին անդրադարձել է «Առավոտը»: Հիշեցնենք, որ երաժիշտը մասնագիտական կրթությունը ստացել է Լիբանանի երաժշտանոցում, հոր՝ Քերոփե Ջաբուրյանի ղեկավարությամբ, որը շուրջ 50 տարի հանդիսացել է տեղի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ: Կանադա է տեղափոխվել 1974թ. վերջերին, երբ Լիբանանում նոր-նոր էր սկսվում ռազմական հակամարտությունը: Հենց

Նիկոլ Փաշինյան. Չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա

Գյուղապետը՝ 250-ից ավելի ծառերի հատման մասին. կառուցվում է հանրային զբոսայգի

Ի դեպ, այդ ծառերն էլ, որի հատման համար բողոքում է, իմ օրոք չի տնկել: Դու իմ այգու մեջ ես տնկել, կուզեմ, կկտրեմ, չեմ ուզի՝ չեմ կտրի:

Վարչապետը առողջապահության նոր փոխնախարար է նշանակել

Վարչապետի որոշում ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան  

Էլինար Վարդանյան. «Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, ուղղորդել քննությունը, ազդեցության տակ դատավճիռներ կայացնել, և դա մի օր բոլորին հայտնի չդառնա»

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը ամենևին հարցազրույցի ընթացքում պահի տակ արված հայտարարություն չէր, այլ այն հստակ ուղերձ էր, որի պայմաններում ՀՔԾ-ն, դատախազները և դատավորները պետք է գիտակցեն, որ գործընթացի ողջ պատասխանատվությունն իրենց վրա է:

«Մանկավարժականի շրջանավարտների կրթական որակը բարձր է»

Հանրակրթության ոլորտի խնդիրներն ուսումնասիրելիս առաջին հերթին կարեւորվում է ուսուցիչների մասնագիտական կրթության որակը, մանկավարժական հմտություններն ու կարողությունները: Հանրության մոտ կարող է կարծիք ձեւավորվել, որ դպրոցի ուսուցիչներն անպայմանորեն ունեն մասնագիտական կրթություն: Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների միայն 25%-ն է ավարտել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Իսկ այդ 25%-ի գերակշռող մասը

Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը լիովին համարժեք է Էրդողանի թույլ տված իրապես հակաքաղաքակրթական քայլին և հայտարարություններին. «Ժամանակ»

իևնույն ժամանակ անկասկած է, որ սա ամենևին հայ-թուրքական լոկ դրվագային «երկխոսություն» չէ, այլ, ըստ էության, որոշակի ռեգիոնալ և միջազգային իրավիճակի արտացոլում՝ թե՛ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունների, թե՛ Երևանի միանգամայն համարժեք արձագանքի դրսևորումներով: Ըստ այդմ, խնդիրն ավելի լայն է և անհրաժեշտ է հասկանալ դրա ներկայիս լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Հովհաննես Իգիթյան. «ՀՀԿ-ն սիրում է ասել՝ Լավրովի պլան։ ՀՀԿ-ն ոչ միայն սիրում է այդպես որակել այդ մոտեցումը, այլև այդ պլանն է սիրում, որովհետև այդ ծրագիրը, ըստ էության, նրանք ստորագրել են». «Իրատես»

Եթե Ադրբեջանի ղեկավարը ժամանակին գար, ինքն էլ կստորագրեր այն, և այսօր 5 շրջանները տված կլինեին Ադրբեջանին։ Հիմա այդ պլանը գոյություն չունի, այդպիսի հարց բանակցություններում չկա։ 

Սիլվա Ադամյան. «Ես համաձայն չէի նախկին վարչակարգի հետ, հիմա էլ համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ, որը հանքերի վերագործարկման մասին խոսում է «եթե»-ներով». «Փաստ»

Այս հարցում վարչապետը քաղաքական կամք պետք է դրսևորի և ասի ոչ հանքավայրերի շահագործմանը», – հավելում է Սիլվա Ադամյանը:

Հաղթանակի բանաձեւ

Հաղթանակի հասնելու համար կա մի պարզ, բայց միեւնույն ժամանակ ժամանակատար շղթա՝ իղձ, նպատակ, իրագործում: Այս պարզ շղթայով կարելի է արտահայտել մեր կյանքի փուլերը, ըստ տարիքի բաժանվում են երեք փուլի: Յուրաքանչյուրը դեռ վաղ տարիքից երազում է որեւէ բանի մասին եւ յուրաքանչյուր տարիքի երազանքները յուրովի են: Ինչքան մեծանում ենք՝ երազանքները դառնում են նպատակ, որոնք մեզ ստիպում են

Հայաստանում տրանսգենդերի պատմական ելույթից հետո LGBTI անձինք մահվան սպառնալիքներ են ստանում. The Guardian

Հայաստանում խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերը մահվան սպառնալիքներ է ստանում: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը: «Հայաստանում առաջին անգամ էր, երբ տրանսգենդեր կինը ելույթ է ունենում բարձր ամբիոնից… խոսելով տրանսգենդերների նկատմամբ բռնության մասին,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը Guardian-ին:- Տրանսատյաց մի մարդ դանակով եկել էր Ազգային ժողովի մոտ՝ հայտարարելու, որ կսպանի ինձ, և ինձ նմաններին

Տոնոյանը՝ Միհրան Պողոսյանի մասին. «Եթե զինված ուժերի գեներալը նման բան աներ, կորակեի դավաճանություն»

Տոնոյանը պատասխանեց, որ չգիտի՝ արդյո՞ք այդ տեղեկությունը ստույգ է։ Նրա խոսքով՝ «Եկեք ես զինված ուժերի գեներալների համար պատասխան տամ»։

Կարինե Աճեմյան. «Իրականում մեր գերխնդիրը վերադառնալը չի, մենք չափազանց մտահոգված ենք ե՛ւ Արցախի հարցի հետ կապված, ե՛ւ Հայաստանում տնտեսական իրավիճակի հետ կապված». «Ժողովուրդ»

Մենք տեսնում ենք, որ իրականում օրենսդիր ու գործադիր մարմնում են այնպիսի մարդիկ, ովքեր դիջեյ են եղել, շպագատ են իջել, այսինքն՝ քաղաքական որեւէ փորձ չունեցող մարդիկ, ովքեր քաղաքականությանը միայն թեթեւ ծանոթ լինելով՝ եկան իշխանության, ու այդ պատճառով է, որ մենք հիմնականում որեւէ դրական աշխատանք չենք տեսնում։

Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը կտրվի Մնջախաղի պետական թատրոնին, սակայն դեռ որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ. «Հրապարակ»

Քաղաքաշինության պետական կոմիտեում մեր թատրոնի շինարարության համար հատկացված գումար կա՝ մոտ 50 մլն-ի չափով, որն անցյալ տարվանից տեղափոխվել է այս տարի եւ սպասում է, այսպես ասած՝ իր բուն նպատակի կիրառմանը։ Եթե այդ շենքը լինի, որը մեզ խոստացել են, ապա կարծում եմ՝ նույնիսկ այդ գումարը կարող է բավարար լինել, որ այդտեղ վերակառուցումն արվի»,- ասում է Դադասյանն ու նկատում, թվում է՝ ամեն ինչը կա, բայց ոչինչ չի արվում։

Քոչարյանի կառավարման «փառահեղ» շրջանը

Ի՞նչ ծրագրի շուրջ էր ժամանակին բանակցում Քոչարյանը, որն այսօր շտապում է խոչընդոտել Արցախի «հանձնմանը»…

ՊՎԾ պետի տեղակալը «որեւէ մեկը» չէ, այլ պետական պաշտոնյա, որի վաստակած ամեն մի լումայի մասին ինֆորմացիան պետք է բաց լինի. «Ժողովուրդ»

Քյարամյանը այն հարցին, թե ինչպես է ձեռք բերել հայտարարագրված ինչքը, պատասխանելու փոխարեն հղում է արել էթիկայի կանոններին՝ ճիշտ չհամարելով «որեւէ մեկի ունեցվածքը» քննարկելը։

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031