Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը՝ 250-ից ավելի ծառերի հատման մասին. կառուցվում է հանրային զբոսայգի

Ապրիլ 26,2019 13:23

Արարատի մարզի Նարեկ գյուղի ղեկավար Գարուշ Հակոբյանը պարզաբանում է 250-ից ավելի ծառերի հատման շուրջ վերաբերյալ ահազանգը:

Ըստ նրա՝ հատված ծառերի վայրում ավագանու որոշմամբ, կառուցվում է հանրային զբոսայգի. «Զբոսայգի է, երեխաների խաղահրապարակ, երեք հատ զրուցարան է կառուցվում, նստարաններն են դրվում, արահետներն են կառուցվում եւ լուսավորություն ու ջերմագոտի է նախատեսված»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը:

Գարուշ Հակոբյանը զարմացած է՝ համայնքի բնակիչները բողոքում են ծառերը հատելու փաստից. «Էդ ո՞ր բնակիչներն են դժգոհություն հայտնել, որ ծառերը կտրվել են: Մինչեւ անունները չտաք, հարցերի չեմ պատասխանի»:

Նա հենց լսեց իր համագյուղացի դժգոհող Վարսենիկ Վարդանյանի անունը՝ պատասխանեց. «Հենց ինքն է բողոքավորը, մենակ ինքն է բողոքում: Ես հիմա պատասխանում եմ իմ համայնքի ավագանու անդամների ու բնակիչների հետ միասին, 1300 բնակչից 1295-ը՝ բացի Վարսենիկից ու իր տան անդամներից, մնացածը համաձայն են, որ զբոսայգի կառուցվի, այդ թվում նաեւ ավագանին: Ես՝ որպես համայնքապետ, ենթարկվում եմ ավագանուն ու ավագանու որոշումներին: Այդպես էլ կատարվել է: Եկեք մեր գյուղ, փաստաթղթերով ապացուցեմ»:

Գարուշ Հակոբյանը վստահեցրեց, որ հատված ծառերը երկու հարյուրից ավելին չեն. «Նախ՝ ոչ մեկը չի հաշվել»:

Իսկ ինչու է բողոքում Վարսենիկը, ի պատասխան մեր այս հարցին, գյուղապետն ասաց. «Ասում է՝ տվեք ինձ: 4 հեկտար հող ունի, կեսը մշակում է, վեց հատ էլ տնամերձ ունի, տղան էլ գնացել է ապառիկ ուրիշից հողամաս է վերցրել, տուն է սարքում: Ինչ եք ուզում, նա այդպես բողոքական է, ընդառաջեցինք, հա ընդառաջեցինք, հիմա դուրս է գալիս, որ չպիտի անեինք, պետք է տուգանեինք ու շուտ կտրեինք: Ի դեպ, այդ ծառերն էլ, որի հատման համար բողոքում է, իմ օրոք չի տնկել: Դու իմ այգու մեջ ես տնկել, կուզեմ, կկտրեմ, չեմ ուզի՝ չեմ կտրի: Իմ ասելով՝ հասկանում եմ իմ համայնքը, որի ղեկավարը ես եմ ու կատարում եմ ժողովրդի ու ավագանու որոշումը: Մի հոգի ինքն է իր տնեցիներով բողոքում ու այսքան աղմուկ է արել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930