Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի «ուրվականը» սոցցանցում կամ դիմակի եկամտաբեր բիզնեսը

Կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանից բժշկական դիմակների արտահանումը կաթվածահար է եղել, եւ հայաստանյան(ոչ միայն) առցանց տիրույթում վերջին շրջանում ծաղկում է դիմակների, իսկ օրերս արդեն՝ ձեռքերի ախտահանիչ միջոցների բիզնեսը: Օգտատերերը դրանք վաճառում են թե հատով, թե տուփերով: Վերջին դեպքում զեղչ են անում, անգամ՝ անվճար առաքում: Վաճառքի գրառումների տակ շրջում է կորոնավիրուսի «ուրվականը»՝ խուճապային եւ հուսահատ մեկնաբանությունների տեսքով:

«Չորրորդ տարին է՝ դատը գնում է, հլը ճակատի վերքի հարցն ե՞ք քննարկում». Արթուր Այվազյան (Մանախ)

Դատարանը մերժեք կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը

«Այս գործելաոճը մտորելու տեղիք է տալիս». Իվետա Տոնոյանը՝ Աբովյանի քաղաքապետին մեղադրանք առաջադրելու մասին

Խոսելով հանրաքվեի քարոզարշավի մասին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ հետեւում են քարոզարշավի ընթացքին, այն սահմանված կարգով է ընթանում. «Իհարկե, առանձին դեպքերում էքսցենտրիկ դրսեւորումների ենք ականատես լինում հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից: Տեսնում ենք, որ այստեղ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է գնում, բովանդակային մասով լուրջ շեշտադրումներ առկա չեն»:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն այսօր՝ մարտի 9-ին, աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ    

«Արամ Վարդանյանը ոչ բիզնեսմեն է եղել, ոչ պաշտոնյա, որտեղի՞ց այդ մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն». Սիսակ Գաբրիելյանը՝ Վստրեչի Ապերի մասին

Հարցին՝ այն ժամանակ, երբ իշխանությունների կողմից սիրված Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր եւ մամուլն էլ աղաղակում էր, թե փոխկապակցված է Վստրեչի Ապերի հետ, այդ ժամանակ իշխանություններն ինչո՞ւ չպահանջեցին, որ այդ հարցի պատասխանը հանրությունը ստանա՝ որտեղի՞ց նրա միլիոնավոր կարողությունը՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ հիմա այդ գործընթացներն են ու հանրությունը կստանա այդ հարցի պատասխանը:

«Հոգեբույժի՝ իմ նկատմամբ հսկողությունը հաշվեհարդար է»

«Երկու տարի երկու ամիս միանգամայն անհիմն, չհիմնավորված ես պառկել եմ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Ես շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդությամբ չեմ տառապել, եւ փակ լինելով, ըստ էության, այդ կենտրոնը իրենից ներկայացնում է պատժիչ հիմնարկ: Ես երբեք չեմ տվել իմ համաձայնությունը բժշկական միջամտության համար»,-վերաքննիչ դատարանում օրերս ավարտված իր գործով ասաց Աստղիկ Խ.-ն: «Ավան հոգեկան առողջության

Ովքե՞ր են իրավապահ համակարգի վերին օղակի դավաճանները. Իմքայլականները Փաշինյանին են մեկնաբանում

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ այստեղ խոսքը կարող է գնալ սկզբունքներին դավաճանելու մասին, հանցագործություն կոծկելու մասին, որն էլի քրեորեն պատժելի է, բայց պետական դավաճանություն չէ. «Մենք այսօր փոխնախարար ունենք կալանավորված, այլ բարձրաստիճան պաշտոնյա: Եթե կոռուպցիոն գործարքի է գնացել պաշտոնյան, այո, ինքը համարվում է դավաճան»:

Նոր գիրք՝ «Կարոտս փափուկ»

Գիրքը մի յուրօրինակ հարգանքի տուրք է, մեծ սիրո եւ նվիրվածության վառ արտահայտություն հեղինակի մոր՝ Անուշ Օհանջանյանի եւ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակներին: Երկուսն էլ ուղեցույց են եղել Զաբելա Աբելյանի կյանքում: Մայրը կյանք է պարգեւել, հոգեմայրը՝ ներշնչանքի աղբյուր հանդիսացել: Ժողովածուն ընդգրկում է 100 բանաստեղծություն, որը համահունչ է 100-ամյակներին: Մեծ մասը գրվել է 2018-19 թվականներին: «Զաբելա Աբելյան.

Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա. ՀՀ քննչական կոմիտե

2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է): Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել՝

Այս երեխայի դեպքը տեսնելուց ու ձեր լռությունը վայելելուց հետո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին. Էլինար Վարդանյան

Ի դեպ, տեսա, որ շոու-բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն էին հայտնել երեխային։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ուրիշ ովքեր կխախտեն պաշտոնապես պարտադրված լռությունը և կընդվզեն։

Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կան զոհեր

Մարտի 8-ին, ժամը 00:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota Camry»

Ալեքսանդր Մանթաշյանցը 178 տարեկան է

Հայ ժողովրդի արժանավոր զավակի ծննդյան օրը մարտի 3-ն է Ալեքսանդր Մանթաշյանցը իր կյանքի ու գործունեության ընթացքում ոչ միայն նվաճեց գործարարության բարձունքները, այլեւ ցույց տվեց, թե ինչ է իսկական բարեգործությունը՝ համազգային հիմնախնդիրների լուծումներից մինչեւ առօրյա դժվարությունների մեջ գտնվող մարդու կողքին կանգնելը։ Այս ամենի մասին նա նախընտրում էր լռել, քան թե բարձրաձայնել։ Ձգտում էր հեռու մնալ իր

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 11:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

«Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի». Սիսակ Գաբրիելյան

Հանդիպումից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում էր արել՝ մենք դեռ վերադառնալու ենք, հարցին՝ միտում չե՞ք տեսնում՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»:

«Սևան ազգային պարկ»-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը չի կասեցրել պետական սեփականություն հանդիսացող հողամասի զավթումը և դրա վրա ապօրինի շինարարությունը. դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը

Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք,

Ավելացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ երիտասարդների հայտերի թիվը

ռեկորդակիրը վիզուալ արվեստներում ստեղծագործող երիտասարդներն են

Հունաստանում հայերը կազմակերպելու են Սահմանադրական փոփոխությունների խորհրդանշական հանրաքվե

Ընդառաջելով ՀՀ Ազգային ժողովի որոշումին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սփյուռքահայությանն ուղղված կոչին, զորակցելու ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք մեր ժողովրդի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կամարտահայտությանը, Եվ ընդառաջելով Հունաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների առաջարկություններին, առ այն, որ մեծ թվով հայրենակիցներ հակառակ երկիր մեկնելու իրենց ցանկությանը, հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու մասնակցել կազմակերպվող հանրաքվեին, Հունաստանում

Փրկարարները հայտնաբերել են Թռչկանի ջրվեժ տանող ճանապարհին մոլորված ռուս զբոսաշրջիկներին

Մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մազի դեպի «Թռչկանի» կոչվող ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության հետ համատեղ «Թռչկանի» կոչվող ջրվեժից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են

Հերթական առերեւույթ խախտումը. Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը. Ռուբեն Մելիքյան

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական առերևույթ խախտումը. Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտում է։ Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը»։

Ադրբեջանում 9 մարդ վարակված է կորոնավիրուսով. Jam-news

Նոր վարակվածները Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք եկել են Իրանից

Կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս. Սարհատ Պետրոսյան

Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թվականին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան

Եթե մեր դեմ շարունակվեն զրպարտությունները, ապա մտադիր ենք նախաձեռնել իրավական գործընթացներ. «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինք

«Ազատ հայրենիք – ՔՄԴ» դաշինքի և Արայիկ Հարությունյանի կողմից նախընտրական նպատակներով որևէ մեկին գումար չի տրվել և բարեգործություն չի կատարվել. կուսակցությունների դաշինքը պահանջում է դադարեցնել զրպարտությունները

Ինչ-որ բան ուտելու ցանկությունը՝ օրգանիզմում ինչ-որ սննդանյութի անբավարարության ազդակ

Մեր օրգանիզմը մեզ շատ հաճախ ամենատարբեր ազդակներ է հղում, որոնք կարող են խոսել ինչպես առողջական լուրջ խնդիրների, այնպես էլ բավականին թեթև հարցերի մասին։ Օրգանիզմի ձայնին ականջալուր լինելը մարդու կարևորագույն հմտություններից մեկն է, որի շնորհիվ կարելի է ավելի երկար վայելել առողջ ապրելու երջանկությունը։ Շատ հաճախ լինում է այնպես, որ մարդը, որը երբեք չի առանձնացել քաղցրի նկատմամբ

Իշխանությունը՝ որպես խոցելի խումբ. «30+»

Երբ մեր խորհրդարանը սկսեց քննարկել ատելության խոսքը, պարզվեց, որ այդ եզրույթի տակ մենք հասկանում ենք ամեն ինչ, բացի նրանից, ինչ նկատի ունի քաղաքակիրթ աշխարհը: Հայաստանյան քաղաքականությանը հետեւող մարդուն դա առանձնապես չպիտի զարմացներ. հիմարություն կլիներ որեւէ այլ բան սպասել քաղաքակիրթ պետության ավանդույթներ չունեցող ժողովրդի ծառաներից: Մինչ մնացյալ աշխարհը փորձում է պաշտպանել խոցելի խմբերը տոննաներով տոքսիկ բովանդակությունից,

«Վարչապետ Փաշինյանը հինգ րոպե առաջ հանդես է գալիս` որպես վարչապետ, հինգ րոպե հետո՝ որպես քարոզարշավ իրականացնող քաղաքացի». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի փաստմամբ՝ օրենքի այն դրույթը, որով սահմանվում է, որ պաշտոնական կարգավիճակը չի կարող օգտագործվել քարոզչության համար, խախտվում է:

Արամ Վարդանյանի 5-ամյա թոռնուհու տեսահոլովակը՝ նվիրված պապիկին

Արամ Վարդանյանի 5-ամյա թոռնուհին տեսահոլովակ ունի, որը նվիրված է պապիկին։ Հիշեցնենք, որ, ինչպես հայտնել էր փաստաբան Լուսինե Սահակյանը, մարտի 5-ին գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Ինչպես հրապարակվել էր լրատվամիջոցներում, Արամ Վարդանյանի թոռնուհին հիշյալ գործողություններից հետո

Ոսկեպարի ուղղությամբ 2 կրակահերթ է արձակվել․ «Տեսանկյուն»

«Տեսանկյուն» – Մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա: Գնդակոծության հետեւանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը։  

Լեհաստանից երկու լեռնագնաց գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը

Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031