Օրվա լրահոսը

Թող իշխանությունները չմտածեն, թե ինչ իրենց կարելի էր, մյուսներին չի կարելի. «Փաստ»

Քարոզարշավային որոշ դրվագներ հանգստյան օրերին լայն քննարկման առարկա դարձան։ Հատկապես մեծ ուշադրության արժանացավ «բուկլետ շպրտելու» դեպքը։ Բայց պարադոքսն այլ տիրույթում էր. շատերն արարքը անդաստիարակ որակեցին՝ օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ, այսինքն՝ տեղավորվելով ավելի անդաստիարակ վարքագծի տրամաբանության մեջ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս ամենը Հայաստանում ստեղծված մթնոլորտի հետևանքն է համարում։ «Խոսքն այն մթնոլորտի մասին է, որը ստեղծվեց, այսպես կոչված,

Դատախազությանն էլ կոչ եմ անում զգոն և ուշադիր լինել, հատկապես այս դեպքում չտրվել գայթակղությանը. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հկ հիմնադիր, նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՎ կրկին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Քաոսից խուսափելու հրամայականը Այս հղմամբ հասանելի է մեր վերլուծությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ: Վերլուծությունում դրույթ առ դրույթ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց

«Էն որ ասում են՝ քանի քեռին սաղ է, ինքը պիտի շոկոլադ ուտի, այս մարդու շոկոլադը պիտի մինչեւ 2035-ը մատակարարենք». Նիկոլ Փաշինյանը՝ Մեղրիում

«Բռնել են, որոշել են, որ պետք է ՍԴ նախկին նախագահը՝ Գագիկ Հարությունյանը, հրաժարական տա իր պաշտոնավարումն ավարտվելուց 25 օր առաջ: Ընդ որում, հիմա ասում են, թե Գագիկ Հարությունյանի հրաժարականը կապված է նրա հետ, որ նա ընտրվել է ԲԴԽ նախագահ: Չկա նման բան, իր՝ ԲԴԽ նախագահ դառնալու կարգավիճակն ուժի մեջ էր մտնելու նոր Սահմանադրության հետ ապրիլի 9-ից, բայց իրեն ասել են՝ Գագիկ ջան, դե давай до свидания, պիտի գնաս»:

Կարինե Նալչաջյան. Տեսնում եմ, թե գնալով ինչպես է Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի խուսափում պատասխանատվությունից և մեղավորներ փնտրում. «Փաստ»

Դու այսօր կանգնած քո քաղաքացու դեմքին ես նայում և հոխորտում։ Տատիկին ասում է՝ դու պետք է քո թոշակը բարձրացնես, գյուղացի մարդուն այլ բան է ասում, այսինքն՝ նա «լվանում է» ձեռքերը։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,ընդգծում է Նալչաջյանը։

Համաշխարհային շուկաներից Հայաստանի տնտեսության ռիսկերը ոչ միայն անուղղակի են, այլև ուղղակի. սկսել են թանկանալ դոլարը և եվրոն. «168 ժամ»

Համաշխարհային տնտեսության մեջ ու միջազգային շուկաներում տեղի ունեցող այսպիսի անհանգստությունների պայմաններում՝ փոխարենը մտածելու, թե ինչ կարելի է անել այդ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով երկիրը դուրս բերելու համար, մեր կառավարությունն արձակուրդ է գնում, որպեսզի զբաղվի «Այո»-ի քարոզարշավով։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում 8 երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ

Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:

Զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում. «Հայկական ժամանակ»

Առաջին տիկնոջ կարգավիճակից հետո ե՞րբ է վերջին անգամ Բելլա Քոչարյանը բարեգործությամբ զբաղվել, ի՞նչ կապ ունեն այդ բարեգործությունները Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացի, դատարաններում կազմակերպվող ակցիաների հետ:

«Դաշտը կոռումպացված անձանցից մաքրել, այսպես ասած, վերեւից՝ գլխից բռնել, մենք ընտրել ենք այդ տարբերակը». Մակունցի ելույթը՝ Մեղրիում

Ավելին, այդ 7 դատավորներից առանձին անդամներ չեն առաջնորդվում դատավորի իրենց կոչմամբ եւ անում են քաղաքական հայտարարություններ, որի իրավունքը ոչ մի դատավոր, այդ թվում՝ ՍԴ դատավոր, իրավունք չունի անելու: Հարցի բարոյական կողմն էլ այն է, որ նոր Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Հրայր Թովմասյանը, որը իրավիճակի բերումով երբ դարձավ ՍԴ նախագահ, շատ հարմար էր առաջնորդվել հին Սահմանադրությամբ

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արցախում դիտորդություն իրականացնող ՀԿ պատասխանատուն անթույլատրելի պահվածք է ցուցաբերում. բաց նամակ ՀՀ վարչապետին

Ի՞նչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ի՞նչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը:

Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Փաշինյանը վերջին պահին է իմացել, որ նախատեսվում է Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել. «168 ժամ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այցի նախօրեին: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այցի գլխավոր նպատակն էր փորձել եվրոպացիների աչքերում «սվաղել իշխանության սխալները, բացթողումները և հարձակումները» Սահմանադրական դատարանի և սահմանադրական կարգի նկատմամբ։ «Մենք ականատեսը դարձանք, որ Վենետիկի հանձնաժողովից

«Կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում». Արսեն Բաբայան

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ, «ՈՉ» քարոզչության կողմի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեեւ դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա

Սամվել Կարաբեկյան. Միշտ չէ, որ ակադեմիայի ղեկավարության դիրքորոշումը համընկնում է քննարկվող նախագծի ընդհանուր գաղափարախոսության հետ. «Հրապարակ»

Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ օրենքի նախագիծը որեւէ կերպ չի կանխորոշում Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը եւ ենթակայությանն առնչվող խնդիրները։

«Սյունիքը լավ չեք ճանաչում, սյունեցուն լավ չեք ճանաչում, եթե հավաքեք ասեք «այո» քվեարկեք, միգուցե թարս անեն». Հունան Պողոսյան

Հավաքված ագարակցիները վստահեցնում էին, որ «այո»- արդեն հաղթածի հաշիվ է, իսկ այն մտավախություններին, որ իշխանությունները անօրինական միջամտություններ կարող են անել, նրանցից մեկը պատասխանեց. «Դա էլ կլինի, հո մի դարպասանի ֆուտբոլ չի, որ մենակ մի կողմի վրա գնդակ տշեն»:

Իշխանության ջանքերը անիմաստ քարոզարշավի և անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարեն, կարելի է ուղղել բանակի մարտունակության և երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդմանը. Ավետիք Չալաբյան

Նավթի գների անկումը, դատելով կորոնավիրուսի  համաշխարհային տարածումից, կարող է բավական երկար տևել, և ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողությունների գնալու մտայնություն. Ավետիք Չալաբյան

Ճզմաչյանը կորոնավիրուսը համարում է ավելի շատ տնտեսական գործոն ու պատերազմ 2 երկրների միջեւ՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի «Հրապարակ»

Ընդունված կարծիք կա, որ Հայաստանի վրա, որն ունի փոքր ու մեկուսացված տնտեսություն, համաշխարհային գլոբալ գործընթացները չեն ազդում։ 2008-ին էլ համաշխարհային ճգնաժամը շատ չազդեց մեզ վրա։ Բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ է դրան համաձայնում. «Մենք էդպես չենք մխրճված համաշխարհային էկոնոմիկայի մեջ, որ մտածենք, թե մեզ ոնց ա խփելու։ Մեզ կարող է խփել էն երկրներից,

Ազգային ժողովը շարունակում է առանց մրցույթի գնումների պրակտիկան 

Մատակարարներից մեկը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ անունով։

Արձանագրելու ենք բոլոր խախտումները՝ օդում, ջրում թե ցամաքում. Ռուբեն Մելիքյան

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։ Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից

Ryanair-ը կրճատում է թռիչքները. Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել

Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 9-ին հայտարարություն է տարածել, որով ուղևորներին տեղեկացնում է կորոնավիրուսի պատճառով թռիչքների հավելյալ կրճատման մասին: Կրճատումը վերաբերում է մասնավորապես ներիտալական, դեպի Իտալիա և Իտալիայից մեկնող թռիչքներին: Տեղեկատվության համաձայն՝ ավիաընկերությունը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է ներիտալական թռիչքները, ինչ վերաբերում է դեպի Իտալիա և Իտալիայից մեկնող միջազգային չվերթներին, ապա դրանք կիրականացվեն հատուկ ժամանակացույցով՝ շաբաթական

ԱԳՆ-ն կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված

իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյան կանո­նա­կարգի: Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. Վահրամ Ժորայի Դումանյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հայ-ադրբեջանական ճակատում լարվածության աստիճանը էապես կմեծանա. Երվանդ Բոզոյան

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ համեմատաբար «թույլ օղակը» մենք ենք դառնում, այն իմաստով, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ղարաբաղի վրա չի տարածվում ռուսական անվտանգության «հովանոցը», ինչը նշանակում է, որ միակ օղակը, որտեղ Անկարան կարող է «պատասխան տալ» Մոսկվային, հենց Ղարաբաղի տարածքն է: Բնականաբար, թուրքերն ուղղակի չեն միջամտի, այլ լայնածավալ օգնություն կտրամադրեն իրենց կովկասյան եղբայրներին:

Հուզական եւ բանական մակարդակը

Սակայն հարց է առաջանում. արդյոք ներկայիս իշխանություններին պե՞տք է անկախ, չքաղաքականացված դատական համակարգ: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ նրանց, ինչպես եւ նախորդ իշխանություններին նման համակարգ պետք չէ: Տեղ խնայելու համար նշեմ ընդամենը երկու փաստ:

ՀՅԴ գե­րա­գույն մարմ­նի ան­դամ. «Ինչ­քա՞ն կա­րե­լի է եր­կի­րը հե­ղա­փո­խա­կան փսի­խո­զի պայ­ման­նե­րում պա­հել». «Իրատես»

Ներդ­րո­ղը եր­բեք չի գա մի եր­կիր, որ­տեղ հե­ղա­փո­խա­կան պեր­մա­նենտ ի­րա­վի­ճակ է: Ներդ­րո­ղը գնում է այն­տեղ, որ­տեղ հան­գիստ ու ա­պա­հով է: Հե­ղա­փո­խա­կան վի­ճա­կում գտն­վող ցան­կա­ցած եր­կիր փող չի գա­լիս:

ԵԽԽՎ-ն կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել է մինչև մարտի վերջ նշանակված բոլոր հանդիպումները

ԵԽԽՎ-ն կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել է մինչև մարտի վերջ նշանակված բոլոր հանդիպումները, չեղարկվել են նաև  աշխատակիցների ոչ կարևոր գործուղումները: Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ կհետաձգվեն Վեհաժողովի իրավական (Փարիզ, մարտի 10), սոցիալական (Փարիզ, մարտի 12), մշակույթի (Փարիզ մարտի 16), միգրացիայի (Փարիզ, մարտի 19), հավասարության (Փարիզ, մարտի 20) և մոնիթորինգի (Անկարա, մարտի 30-31)

Վարչապետը պետք է շատ ավելի քաղաքակիրթ լեզվով խոսի․ Աշոտ Մելիքյան. Ա1+ (Տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ քաղաքական ուժերի կողմից բռնության կոչը, ատելության կոչը սրվեց մինչև հեղափոխությունը՝ քաղաքական պայքարի սրացման ժամանակ։ Եվ պետք չէ առանձնացնել՝ իշխող ո՞ւժը, թե ընդդիմությունը նպաստեց դրան՝ յուրաքանչյուրն իր բաժինն ունի։ «Նրանք իրենց համախոհներին չեն զսպում։ Քաղաքական ուժերի վերնախավը պետք է իր համախոհներին կոչ անի, որ գոնե չխրախուսվեն

Դատարանը կալանավորել է 43–ամյա կնոջը սպանողին եւ նրա 13-ամյա աղջկան դաժան ծեծի ենթարկածին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին

«Դա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաև սպանության փորձի համար։ Ցանկանում ենք

Բռնցքամարտիկները մարտական են տրամադրված օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Մարտի 14-ից 24-ը Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում խոսեցին իրենց մարզավիճակի եւ տրամադրվածության  մասին: Արման Դարչինյանի ինքնազգացողությունը լավ է եւ նա տրամադրված է մարտականորեն:  «Անձնական քաշիս հետ կապված խնդիրները կարգավորվել են եւ մարզիչներիս գնահատմամբ  լավ մարզավիճակում եմ: Շատ բան կախված է լինելու, ինչպես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031