Օրվա լրահոսը
«Պոնչոյի» համար դատախազը պահանջել է 4 տարով ազատազրկում
«Նստած լինեի, ավելի լավ էր: Չորս տարի դատարաններում եմ»: Ես բարի մարդ եմ, բայց եթե բարկացնեն, «18+ վիդեոներն ու ձայնագրությունները» կներկայացնեմ, կապացուցեմ, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սուտ ցուցմունք են տվել: Ինչպես կասեր Չելենտանոն. «Պաշտում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը»: Գրպանումս է երրորդ համաշխարհային պատերազմը՝ ապացույցներս»,-ասում է ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանը: Դերասան Վահագն Սիմոնյանի՝
Նախագահ Արմեն Սարգսյանը բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ քննարկել է Գյումրիում բարեգործական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ: Բարերարները, ովքեր տարիներ
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ Ապրիլի 24-ին Ուրուգվայում գտնվող ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, հանրապետության խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի (Lucía Topolansky) հետ: Նախարար Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։
«Ես ոչ մի աջակցություն չեմ տեսնում, էդ ի՞նչ աջակցություն կա որ Քոչարյանին». Մարուքյանը՝ ռուսական ԶԼՄ-ները փակելու մասին
Ըստ Մարուքյանի, տարբեր խմբեր կան, որ փորձում են վատացնել այդ հարաբերությունները եւ կրակի վրա յուղ լցնել:
«Անձամբ ես չեմ գտնում, որ այստեղ քաղհալածյալի խնդիր կա». Մելքումյանը՝ Միհրան Պողոսյանի մասին
Մեր զարմանքին՝ զուտ իրավական հա՞րց է, որ մեր երկրի գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրում՝ Մելքումյանը պատասխանեց. «Իհարկե, քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չի, բայց քանի որ իրավական հարթության մեջ է, սպասենք դեպքերի ընթացքին, արձանագրենք, որ քաղաքական ապաստան խնդրելը լավ երեւույթ չի»:
Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ որակելով այն արժեք չունեցող հայտարարություն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայերի հորինած սուբյեկտիվ պատումների հիման վրա արված այս հայտարարությունը որևէ արժեք չունի։ Անընդունելի է ներքաղաքական նկատառումներով պատմության աղավաղումը»։ Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ անգամ ևս կրկնել է 1915-ի տեղի ունեցածը ուսումնասիրելու համար պատմական հանձնաժողով ստեղծելու
«Ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց, Գոնսալեսը Պրագայում է դիմել, Ռոդրիգեսը Մոսկվայում է դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարող է Մեքսիկայում դիմի, ե՞ւ». Մարուքյան
Մարուքյանը հարցադրումներ ուներ՝ «Ո՞նց գնաց Միհրան Պողոսյանը, ո՞վ տարավ էդ մարդուն օդանավակայան ճանապարհեց VIP-ով»: Մեր հարցին՝ դուք տեղեկություններ ունե՞ք այդ առումով՝ Մարուքյանը պատասխանեց, որ դա ակնկալում է մեդիայից. «Հետաքրքրվեք, տեսեք Բուլկի Արամը ո՞նց գնաց մեր երկրից, էս ահասարսուռ, ահարկու մարմինները ո՞նց թողեցին, որ գնան, թե՞ սաբոտաժ են անում հեղափոխության դեմ: Ես միտում եմ տեսնում, մարդկանց թողնում են, գնում է, հետո փնտրում»:
Որ փողոցներն են փակ լինելու քաղաքացու օրը
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի
ԴԱՀԿ-ն՝ «Առավոտին». «Ուղարկվել է գրություն՝ երկու ամիսների գումարները չփոխանցելու պատճառները պարզելու համար»
«Առավոտ» օրաթերթը 17.04.2019 թվականին տպագրել էր «Ինչո՞ւ ԴԱՀԿ-ն չի պատասխանում հեռախոսազանգերին» վերտառությամբ հրապարակում՝ կապված մահացած մտավորականներից մեկի գումարի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանն արձագանքել է հրապարակմանը, հայտնելով հետեւյալը. «ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.12.2012 թվականին տրված թիվ ԵԱՔԴ/1428/02/10 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր
Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին և աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ Արմեն Ուլիխանյանը, 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի
Վլադիմիր Գասպարյանի սանիկը որպես պաշտոնակատար կփոխարինի Դավիթ Սանասարյանին
Դավիթ Սանասարյանի փոխարեն պաշտոնակատարը Արգիշտի Քյարամյանն է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 26-28-ը սպասվում է առանց տեղումների
Փաշինյանը կատակով շեշտել է, որ վարչապետ ընտրվելուց հետո էլ իրեն «կալանավորված» է զգում, քանի որ շրջում է զինված մարդկանց ուղեկցությամբ
Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որևէ մարդ չզոհվեց և դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով: «Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարևոր է մեզ համար և մենք չէինք կարող որևէ նպատակի համար կյանք զոհաբերել»:
«Սպասում են Սերժ Սարգսյանի խոսալո՞ւն, հազիվ մարդիկ մոռացել են, էդ ատելություն, բան ուզում է մարի, ատելությո՞ւն եք գրգռում». Մարուքյանը բորբոքվեց
«Ես ուղղակի ապշած եմ, էդ մարդկանց որտեղի՞ց եք գնում գտնում, որտեղի՞ց եք ճարում, ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից ստեղծեք: Էն, որ մանկապարտեզներում երեխաների հերթ է ու մանկապարտեզները սեփականաշնորհել են, դրանի՞ց է խոսալու, թե՞ որ ՊՆ նախարար ենք ունեցել ու ՌԴ քաղաքացի է եղել, դրանից է խոսալու»:
«Մշո գեղեն»
Ավագ շաբաթվա ընթացքում «Նարեկացի» արվեստի միությունում իրականացվող միջոցառումների շարքը մեկնարկեց Արարատ Մինասյանի՝ «Մշո գեղեն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմամբ եւ ռեժիսոր Արմինե Հարությունյանի՝ «Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմի ցուցադրմամբ: Ցուցահանդեսին ներկայացված են «Մշո գեղեն» անիմացիոն ֆիլմի բեմադրող նկարիչ Արարատ Մինասյանի՝ ֆիլմի համար արված փոքր ճեպանկարները, կերպարների, տեսարանների ուշագրավ նկարները: Հայոց ցեղասպանությունը սոսկ ազգի հայրենազրկում չէր, այլ բնաջնջում,
Հայաստանը շուտով կստանա ռուսական «Տոր» ԶՀԿ-ներ. «Զինուժ»
Հայաստանի զինված ուժերն առաջիկա ամիսներին կստանան ռուսական «Տոր» զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է «Զինուժը»՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իր աղբյուրը: Այդ համակարգերի ռազմական հնարավորությունները մեկնաբանել է հանրապետության ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Պողոսյանը: ««Տոր» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմով անգամ առանց անձնակազմի մասնակցության, պայքար մղել ցանկացած սպեկտրի օդային հարձակման դեմ»,-
Ինչո՞ւ էին Գյումրիում դանակահարել քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց․ մանրամասներ
Ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ էլ, տուժողները քավոր-սանիկ են, դանակահարության պատճառն էլ եղել է այն, որ կատարողը սիրահետել է նրանից մեկի դստերը, որի պատճառով էլ վիճաբանել են, ու այն նման ավարտ է ունեցել։
Ինեսա Պետրոսյան. «Անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով». «Հայկական ժամանակ»
ԱԱԾ-ն է այս ամենը նախաձեռնել եւ այնտեղ հստակ էր, որ անձինք կան ցուցմունք տվող, երեւում էր նրանց կաշկանդվածությունը եւ մեզ համար պարզ էր, որ որոշակի ուղղորդվածություն կա։
Պատմավեպի ստեփանակերտյան շնորհանդեսը
Հեղինակին երբեմն թվում է, թե հանրությունը վերջնականապես կորցրել է հետաքրքրությունը գրքի, գրական ստեղծագործության նկատմամբ: Այս հանգամանքը, անշուշտ, հիասթափեցնում է գրողին: Նույնիսկ կշտամբում են. «Գրելը այսօր ձեռնտու գործ չէ, նյութական ապահովության համար այլ զբաղմունք գտիր»: Գրողին ավելի է հիասթափեցնում այն հանգամանքը, որ գրողական գործունեության համար գրողներին թոշակ չի հասնում: Երբ նա սոցաշխատողին համոզելու համար հայտնում է,
Փիլոնազրկությունների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն Մայր Աթոռում չի պահպանվում. «Ժողովուրդ»
Մայր Աթոռը բերում է հայր Աթանասի օրինակը, որը փիլոնազուրկ է արվել անժամկետ։ Վերջինիս փիլոնազրկությունը կապված է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետ։
Վիգեն Ստեփանյան. «Հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հավատում, ո՛չ էլ վստահում է իր շրջապատին, ամեն ինչի մեջ ինքն է մտնում, ստուգում, վերահսկում». «Հրապարակ»
Ստեփանյանի դիտարկմամբ, ստեղծված իրավիճակը հենց իր մոտ է բազմաթիվ հարցեր առաջացրել, մասնավորապես՝ ո՞ւր ենք մենք գնում. «Հեղափոխությունն անհրաժեշտություն էր, որովհետեւ այդպես չէր կարող երկար շարունակվել, դա մի օր պետք է պայթեր, բայց ամենածանրը հետո-ն է, այդ ալիքի վրա ինչքան կարող է այս ամենը դիմանալ։ Ես հիմա ժողովրդի դերը չեմ տեսնում, լսում եմ միայն ամբոխի ձայնը»։
Ով չի ալարում՝ ամփոփում է թավշյա հեղափոխության մեկ տարին. իսկ «ամփոփողնե՞րն» ովքեր են. «Հայկական ժամանակ»
Վերջին հաշվով՝ հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, հետեւաբար՝ հեղափոխության արդյունքներն էլ պիտի ժողովուրդը գնահատի, եւ ոչ թե հեղափոխությունից տուժածներն ու նրանց ֆինանսական աջակցությամբ ծաղկող լրատվամիջոցներն ու ֆեյքերը։
Իմաստավորված կյանք
Սպիտակցի Սպարտակ Մաթոսյանի «Ապրելու նպատակը» վիպակ-իրապատում գիրքն ունի երկու տարբերակ՝ հայերեն-անգլերեն: Հրատարակվել է Վանաձորում (անգլերենի թարգմանությունը՝ Ստելլա Լոռեցյանի, խմբագրումն ու սրբագրումը վիպակի գլխավոր հերոս՝ Վազգեն Մելքոնյանի): Գրքի համառոտ բնութագրականում ծանուցվում է. «Վիպակ-իրապատումը» ներկայացնում է Վազգեն Մելքոնյանի կյանքի եւ գործունեության դրվագները»: Տեղեկանում ենք, որ նա արմատներով Տիգրանակերտից է, ծնունդով՝ Սիրիայից, այժմ բնակվում է Ֆրանսիայում, իսկ բնույթով
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված 3 դատավորները ԲԴԽ-ին հայտնել են, որ ցանկանում են նիստն անցկացվի դռնփակ. «Ժողովուրդ»
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները՝ Նելլի Բաղդասարյանը, Հարութուն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշել եւ հրաժարվել էին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Վերջիններիս այս քայլը ունեցավ իր հետեւանքները։ Մասնավորապես, դատավորների վարքագծի մասով դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի վերոնշյալ երեք դատավորների նկատմամբ
Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են արել՝ աղջկանից՝ մորը
Եկող տարվա բյուջեով լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գումարներ կնախատեսվեն
Կարո Փայլան. Խորհրդարանը, ուր պէտք է խօսուի մեծ աղէտին մասին, աղէտին պատահած երկրին խորհրդարանն է
24 ապրիլ 1915-ին, Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Պոլսոյ բնակիչ քաղաքագէտներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասէրներ եւ բազմաթիւ հայ մտաւորականներ ձերբակալուեցան։ Անոնք նախ աքսորուեցան Այաշ ու Չանղըրը եւ ապա մեծամասնութիւնը սպաննուեցաւ։ Թէեւ 1915-ի կորուստները անկարելի է վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակէտէ արժէքաւոր է հասարակաց յիշողութենէ ներս ստեղծուած ցաւերը ընդունիլ եւ աշխատիլ զիրար առողջացնելու ուղղութեամբ։ Խորհրդարանը պէտք
ՍԴ որոշման մեջ մեկ հատուկ կարծիք է եղել, եւ դա եղել է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի կարծիքը, որը դեռ չի հրապարակվել. «Հրապարակ»
ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլի 22-ին Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի առաջարկած ու ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը: Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այս թեմայով զրույցում ասաց, թե չի կարող ասել, որ այս օրենքը նախորդ իշխանությունների օգտին է, որովհետեւ, ըստ նրա, նախորդ իշխանություն
Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով. «Այսօր»
Aysor.am-ի հրապարակման հիման վրա ԱԺ բակում սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ նյութերի նախապատրաստումն ավարտվել է. «Որոշում է կայացվել, քրեական գործ հարուցելը մերժել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով», – Aysor.am-ի թղթակցին փոխանցեցին ոստիկանության Արաբկիրի բաժնից:
Ուրվագծվում են Սևան – Սոդերթայլե քաղաքների համագործակցության հեռանկարները
Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստան այցելած հյուրերի թվում էր նաև Շվեդիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությունը` քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորությամբ: Պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը, ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման
Հայաստանի և Բելառուսի գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
Ապրիլի 24-ին, Մոսկվայում, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։ Պայմանավորվածություններ են ձեռք