Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանին հրավեր է ուղարկել անձամբ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը․ «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել: Ինչպես հայտնի է, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, եւ հարց է առաջացել, թե ինչ հիմքով է դատարանը թույլատրել նրան գնալ: Դատավոր Միսակյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ որեւէ կասկած չկար, որ
Մինչև հինգ օր վճարվող արձակուրդ՝ տղամարդկանց՝ հայրության բերկրանքը վայելելու համար. «Ժամանակ»
«Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում: Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի գործատուն իր տղամարդ աշխատակցի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում նրան տրամադրում է մինչև հինգ օր վճարվող արձակուրդ: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
«Տնկե՞լ ենք կես մլն ծառ, բա խի՞ չէիք ասում 100 փաստերի մեջ գրենք». Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանին
Փաշինյանի հետ էր մի դպրոցական՝ Չարենցավանի դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, որը նամակ էր գրել նախարարին՝ առաջարկելով Հայաստանում շատ ծառեր տնկել, որ մաքուր օդ լինի:
Հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար․ «Ժողովուրդ»
Հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»։ Սակայն ԱԺ
60-ականներին «աշխարհի համար դեղատուն Գերմանիայում» այսօր այլ պատկեր է՝ դեղամիջոցների 80 տոկոսը Չինաստանից կամ Հնդկաստանից է ներմուծվում․ «Ազգ»
Իտալիայից հետո Եվրոպայում Կորոնավիրուսով ամենամեծաթիվ վարակակիրները Գերմանիայում են, իսկ ԳԴՀ- ում նրանք ամենաշատը ամենախիտ բնակեցված երկրամասում` Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում են, որտեղ բնակվում եմ: Թեեւ ժամ առ ժամ հետեւում եմ Ռոբերտ Կոխ գիտահետազոտական ինստիտուտի արժանահավատ տվյալներին, բայց թվեր չեմ գրի, քանի որ դրանք ցավալիորեն արագ փոխվում են: Որքան էլ արտաքուստ քաղաքներում խուճապ չես նկատում, այն կա,
«Որ ասես մի հատ տեղ գնանք, 200 դրամ է տոմսը, կասի՝ էդ ի՞նչ տեղ է, որ 200 դրամ». Փաշինյանն առաջարկեց տուրիստների համար Դենդրոպարկի տոմսը թանկացնել
Իմանալով, որ տոմսի արժեքը ընդամենը 200 դրամ է, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, կարելի է տոմսի գինը մի քիչ ավելի լինի, ասենք, սարքել 300 դրամ: Սա արժեք է: Փող լինի, որ կարողանան պահպանել: Հետո էժան ապրանքի նկատմամբ վերաբերմունքի էլեմենտ կա»:
«Կոռուպցիայից հետ վերադարձված» գումարը հանգրվանում է իշխանության վերին օղակներում հայտնվածների գրպանում․ «Ազգ»
Ըստ Նիկոլ Փաշինյանի, «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե»: Մեկ այլ հայտարարությամբ էլ նա նշեց, որ «1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները»: Տեսնենք արդյո՞ք դա այդպես է: Հասկանալու համար, թե ի՞նչ 105 մլն դոլարի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնենք պաշտոնական վիճակագրությունը:
«Այս տարին հայտարարում ենք Օձի պորտից ջուր խմելու տարի». Նիկոլ Փաշինյան
Պարզվեց՝ վարչապետն Արդվիում չի եղել: Պապիկյանն ասաց, որ դա շատ կարեւոր վայր է, այնտեղ աղբյուր կա, լոռեցիները Օձի պորտ են ասում: Վարչապետը, Օձի պորտ անունը լսեց, սկսեց կատակել. «Օձի պորտից ջուր խմած արտահայտություն կա, չէ՞, որ մարդը շատ ճարպիկ է լինում, ասում են՝ Օձի պորտից ջուր խմած: Այնպես որ, մենք քանի որ պիտի ճարպիկ ազգ լինենք, խելացի, հնարամիտ, ստեղծագործ, այս տարին հայտարարում ենք Օձի պորտից ջուր խմելու տարի»:
Զարեհ Սինանյան․ «իԳործ» ծրագիրը այն մարդկանց համար է, որոնք ուզում են ներգրավված լինել պետական կառավարման համակարգում․ «Հայկական ժամանակ»
Սփյուռքում ապրող եւ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդներ հնարավորություն կունենան մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Կառավարությունը սկսում է իրականացնել «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարանները ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել ՀՀ կառավարական համակարգում՝ պրակտիկանտի կարգավիճակով: Ծրագրի մասին մարտի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
Ժողովրդական բնոյթ ստացած շարժման օրերից նոյն ուժը մշտապէս ոտնահարել է օրէնքը․ «Դրօշակ»
Պետութեան ղեկավարումը ստանձնելուց ի վեր նոր իշխանութիւնները ոչինչ այնպիսի ջանադրութեամբ չեն անում, ինչպէս, քրէական հետապնդումները, մասնաւորապէս` իշխանութեան նախկին ներկայացուցիչների նկատմամբ` սկսած երկու նախագահներից ու նախարարներից մինչեւ ցածրաստիճան պաշտօնեաները: Որքան էլ զարմանալի թուայ, իշխանութեան ներկայացուցիչները տարբեր առիթներով յայտարարել են, որ այս կամ այն քրէական գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ: Այդպիսի գնահատականներ հնչել են նոյնիսկ երկրի բարձրագոյն` Սահմանադրական
«Համանախագահները գուցե գնացել են Թուրքիա մատ թափ տալու, թե Մերձավոր Արևելքում հանկարծ չփորձեք սրացումների տանել»
Ըստ Թևան Պողոսյանի՝ ինչպես Թուրքիան է ասում, որ փորձում է իր երկրի անվտանգությունը պաշտպանել, մենք էլ պետք է ասենք, որ ամեն ինչ հնարավոր անելու ենք, որ ՀՀ-ի առջև վտանգներ չլինեն:
Գաբրիել Բալայան. Հակառակորդի կողմից որեւիցե գործողություն կատարելը չի ազդում մեր մարտունակության վրա․ «Հայկական ժամանակ»
Վերջին շրջանում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումների եւ երեկվա դիվերսիոն փորձի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եւ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ: Գաբրիել Բալայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով՝ հակառակորդը շատ մեծ խմբով չի եղել: «Առնվազն 1 զոհ ունեն, որի մասին իրենք էլ են հայտարարել:
Մեր լեզուն աստիճանաբար կը հեռանայ մեր էութենէն․ «Հայրենիք»
Կարդացէ՛ք Հ.Հ. Սահմանադրութեան 15-րդ յօդուածը, որ վերոյիշեալ վերնագրի բառերով յստակօրէն կը խօսի մեր լեզուի և մեր մշակոյթի վերաբերմամբ պետութեան պատասխանատւութեան մասին։ Սահմանադրութիւնը կը մերժէ խտրականացնել լեզուի հարցը։ Ան չի զանազաներ արևելահայ և արևմտահայ գրական լեզուաճիւղերու միջև։ Սահմանադրութեան մտասևեռումը հայոց լեզուն է իր ամբողջական ժառանգութեամբ և ՎԵՐՋ։ Իսկ հայոց լեզուն ունի երկու հաւասարազօր և անզուգական աշխարհաբար
Կարեւորը բալանսը գտնելն է
Ոչ մի ծայրահեղություն երբեք որեւէ լավ բանի չի հասցրել: Հասարակական եւ անձնական կյանքի ոլորտներում ամենաճիշտ մոտեցումն է, իմ կարծիքով, պահպանել բալանսը, հավասարակշռությունը: Ընդհանուր առմամբ ընդունել հեղափոխությունը, բայց այդ նույն հեղափոխությունը չդարձնել ցանկացած այլախոհություն մերժող պետական կրոն, որի «մաքրությունը» ստուգվում է իշխանության կողմից նշանակված «հավատաքննիչների» կողմից: Անկախ նյութական վաստակից, ապրել համեստ, առանց ավելորդ ճոխությունների, բայց չդառնալ
«Երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն». Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար: Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ
Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք
Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Վերականգնվում է Արտանիշի պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութը
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվում են 2019 թ․ հուլիսին Արտանիշում՝ իրականացված պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութերը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության, նաև՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտների համատեղ արշավախմբի կազմում /համաղեկավարներ՝ պ․գ․ թ․ Արսեն Բոբոխյան և ե․գ․թ․ Արշավիր Հովհաննիսյան/ ընդգրկված է եղել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաշվառման ու պահպանման բաժնի հնամարդաբան
Պուտինն Էրդողանին ընդունել է այն սրահում, որտեղ դրված են եղել թուրքերի պարտությունը խորհրդանշող արձաններ. Ermenihaber.am
Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների հետնամասում տեղադրված 2 արձանները, որոնք սոցցանցերում քննարկումների առիթ են դարձել: Առաջին նկարում պատկերված փոքր բրոնզե քանդակը խորհրդանշում է 1877-1878թթ.-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը: Քանդակի
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները, որոնք Զագրեբում քննարկել են Սիրիայում, մասնավորապես Իդլիբում ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունների անհապաղ ապաէսկալացման կոչ են արել: Արտաքին գործերի հարցերով ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ Իդլիբում սիրիական ռեժիմի և վերջինիս կողմնակիցների՝ այդ թվում Ռուսաստանի շարունակվող հարձակումը հանգեցրել է մարդասիրական ամենավատ ճգնաժամին՝ սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր: Խորհուրդը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
«Էդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ընտրակեղծարարության դիմի». «Ա1+» (Տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արձագանքում է ՀԱԿ-ի հայտարարությանը, թե ընտրահանձնաժողովներում ընդգրկվել են ընտրակեղծարարներ։ «Ես կարող եմ վստահեցնել, որ «Այո»-ի կողմից առաջադրված որևէ թեկնածու այլ կուսակցության անդամ չէ, և ըստ էության մենք չենք առաջադրել այլ կուսակցության անդամների, միայն առաջնորդվել ենք մեր համակիրներով»,- ասաց պատգամավորը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար «Այո»-ի շտաբի 1300 թեկնածու
«Այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։
«Քաղաքում կան շատ անգործ ու անօթևան շենքեր, որոնք «Լոֆթ»-ը կարող է օգտագործել իր ծրագիրն իրագործելու համար». Լոռու Մարզային գրադարանի աշխատակիցների դիմումը
Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներից՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ԴԻՄՈՒՄ Հարգարժա՛ն պարոն Մարուքյան, Լոռու մարզային գրադարանն ունի շուրջ 105 տարվա պատմություն: Այդ ընթացքում գրադարանը մեծապես նպաստել է մարզի գիտակրթական կյանքի զարգացմանը: Ներկայումս գրադարանն ունի գրքային հարուստ հավաքածու, որը շարունակաբար համալրվում է նոր լույս տեսած գրքերով, մամուլով: Գրադարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ և
ԵԽ-ի որոշումը՝ Հայաստանի կողմից ՄԻԵԴ 2 վճիռների կատարման վիճակի վերաբերյալ
Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները մարտի 3-ից 5-ն ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքն ու վիճակը: ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիային և Հերցեգովինային, Բուլղարիային, Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ երկրների: Եվրոպայի Խորհուրդը, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, անդրադարձել է մասնավորապես երկու գործի՝ «Չիրագովը և
Ալավերդիում մարտի լույս 6-ի գիշերը 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել
Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։ Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝ փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը
«Կորոնավիրուսի տարածման դեմն առնելու համար մենք երկուշաբթի օրվանից ավելի դժվար վիճակ ենք ունենալու»
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի տարածման դեմն առնելու համար մենք երկուշաբթի օրվանից ավելի դժվար վիճակ ենք ունենալու. դպրոցներն ու բուհերը կվերաբացվեն և մեր հանրային տրանսպորտը գերծանրաբեռնված է: Նման փակ տարածքները համարվում են վարակի հիմնական օջախներից մեկը. ես մինչ այժմ մետրոյից բացի ուրիշ տրանսպորտի ախտահանում չեմ նկատել: Երևանի Ավագանուն և Քաղաքապետարանին
Գյումրու 102-րդ ռազմաբազայի դեմ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին․ ռուս զինծառայողին դատարան չեն բերում
Գյումրու Սլաբոդկա թաղամասում աշխատանքի գնալու պահին Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով սպանելու մեջ ամբաստանվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավարությունն այսօր ևս հետաձգվեց․ 102-րդ ռազմաբազայում պահվող ամբաստանյալին այդպես էլ դատարան չեն բերում։ Այս անգամ նիստին չէր ներկայացել նաև մեղադրող կողմը։ Հիշեցնենք, որ ռուսական կողմը ՀՀ կառավարությունից անվտանգության երաշխիք է պահանջում Անդրեյ Ռազգիլդեևին և նրան ուղեկցող անձանց Շիրակի
Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցներ նետած անձինք բերման են ենթարկվել Աշտարակի բաժին
Մարտի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, քրեակատարողական հիմնարկի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը մայրաքաղաքի բնակիչ է: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների
Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում նոր նախաձեռնություններ և ծրագրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ
Ամերիաբանկ. Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` հաշված րոպեների ընթացքում
Մեծ վարկեր` մեծ արագությամբ. Ամերիաբանկն առաջարկում է մինչև 10 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` առանց գրավի և երաշխավորության: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը և ստանալ պատասխանը` մի քանի րոպեի ընթացքում: Կարևորելով բանկային ծառայությունների ոլորտում նորարար մոտեցումները, Ամերիաբանկը ներդրել է վարկերի տրամադրման թվային համակարգ.
Ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը հրաժարվել է մասնակցել հավակնորդների մրցաշարին
Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը մեկնարկելու է մարտի 15-ին՝ Եկատերինբուրգում եւ եզրագիծը հատելու է ապրիլի 5-ին: Դրան մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ, որոնք վաստակել են այդ իրավունքը: Սկզբնական ցուցակում էր նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը սակայն նամակով դիմել է ՖԻԴԵ՝ տեղեկացնելով, որ հրաժարվում է մասնակցել աշխարհում կորոնավիրուսի տարածվող համաճարակի պատճառով: Ռաջաբովին անհանգստացրել է


















































