Օրվա լրահոսը

Ազգային արժեքների առաջնահերթությունները

Հայաստանի քաղաքացին ԱԺ ամբիոնից խոսում է իր իրավունքներից, իր խմբի դեմ բռնություններ կիրառելու մասին, խտրականության դեմ: Էլ որտե՞ղ պետք է խոսվի դրա մասին, եթե ոչ խորհրդարանական լսումների ժամանակ՝ մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Մեր բոլոր քաղաքացիների իրավունքները, կյանքը, անվտանգությունը պետք է պաշտպանված լինի՝ անկախ այդ քաղաքացիների առանձնահատկությունից: Այս, իմ կարծիքով, չափազանց ակնհայտ 

ԱՍԵԿՈՍԵ

ԱՊՀ տարածքի որեւէ ղեկավար դեռեւս ձերբակալված չի եղել: ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դա մեր սուվերեն իրավունքն է. Էրդողանը` ռուսական C-400-ներ գնելու մասին

Ոչ մեկ չի կարող պահանջել Թուրքիայից հրաժարվել ռուսական C-400 համալիրներ գնելուց, դա երկրի սուվերեն իրավունքն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: «Մենք ինքնիշխան պետություններ ենք, ուստի մենք որևէ մեկին հնարավորություն չենք տա աշխատել մեր ինքնիշխանության վրա, այդ ժամանակ մենք անկախ

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հերթական հանդիպմանը կարող է մասնակցել Լավրովը. Մամեդյարով

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ բեկում հնարավոր էր դեռ 2004թ., երբ ինքը նոր էր դարձել արտգործնախարար: «Հանուն արդարության, այն ժամանակ Վարդան Օսկանյանի հետ մենք շատ ակտիվ քննարկում էինք հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրեր: Դրանք մանրամասն, կոնկրետ ծրագրեր էին: Դրանք մամուլում չեն հրապարակվել, բայց այն ժամանակ մեր միջև փոխըմբռնում կար»,- ասել է Մամեդյարովը:

Ո՞վ է իրականում տարբեր հասարակական կազմակերպություններին նամակներ ուղարկել. Նաիրա Զոհրաբյանի բացահայտումը

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար: From: Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ To: Հասարակական կազմակերպությունների հարգելի

Փաշինյան. «Մենք կարող ենք մեր դիրքորոշումն ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգն առաջ մղելու»

«Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք կպարտադրենք խաղաղության։ Մեր պատերազմի նպատակը կլինի խաղաղությունը։ Մենք չենք պատրաստվում ձեռնարկել ռազմական գործողություններ, սակայն եթե դա տեղի ունենա, մենք կպարտադրենք խաղաղության», – նշեց Փաշինյանը։

Դունյա Միյատովիչն անդրադարձել է Հայաստանում կանանց և հաշմանդամների մի շարք իրավունքների

Հանձնակատարը ողջունել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց դեինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը և ներառական կրթություն ապահովելու հանձնառությունը՝ խորհուրդ տալով հատուկ ուշադրություն դարձնել ներառական կրթությանը նախադպրոցական շրջանում:

Փաշինյան. «Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի»

Վարչապետն ասում է՝ Թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կշարունակի ղեկավարել Գագիկ Ղազինյանը

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում այսօր 39 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել Գագիկ Ղազինյանը: Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստին, բացի անդամներից, ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Կանոնակարգի համաձայն՝ ֆակուլտետի գիտխորհրդի անդամները նախևառաջ ընտրեցին նիստը նախագահող, որը ստանձնեց Քաղաքացիական իրավունքի

Արևելյան Ուկրաինայում և Ղրիմում մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ԵԽԽՎ քննարկման առարկա

ԵԽԽՎ-ում կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Իզաբելա Յայլյանը ԵԱ-ի երկամարտում բավարարվեց 5-րդ տեղով

Բաթումում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Պոկում վարժությունում 96 կգ-ով փոքր արծաթը նվաճելուց հետո Իզաբելան անհաջող հանդես եկավ հրում վարժությունում՝ ցույց տալով 111 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնակցելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի նիստին՝ այսօր ներկայացրել եմ Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին իմ գնահատականները։ Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության։ Անկախ այն հանգամանքից, որ ներկա կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկում Հայաստան-ԵՄ համաձայնագրի

Հայ-պորտուգալական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։ Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։ Պորտուգալիայի վարչապետն իր հերթին

ԵՄ-ն և ՀՀ-ն հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության  հերթական 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2019 թվականի ապրիլի 8-ին: Եվրամիությունն ու  Հայաստանն անդրադարձել են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման,

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է,

Տավուշի մարզպետարանում քննարկել են «Քաղաքացու օր» միջոցառման նախապատրաստական աշխատանքները

Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մշակույթի ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը: Նիստին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և մշակույթի ոլորտի փորձագետ Նվարդ Անդրեասյանը: Քննարկումը ապրիլի 27-ին կայանալիք Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ էր: Մարզպետը ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք

Այրումից Գյումրի մեկնող գնացքը հարվածել է ոչխարների և այծերի

Ապրիլի 6-ին, ժամը 14.30-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Ախթալա-Հաղպատ 2601 կմ պիկետ 5-ում Այրումից Գյումրի մեկնող գնացքը հարվածել է ոչխարների և այծերի: Պարզվել է, որ ժամը 14.25-ի սահմաններում, վերոնշյալ տեղամասում Այրումից Գյումրի մեկնող գնացքի տակ են ընկել Հաղպատ գյուղի բնակիչներից մեկին պատկանող 13 գլուխ այծերը, որոնցից 9 գլուխը տեղում

«Ոչինչ չէր փոխվել, հանրապետականի ոգով և մանվելիզմի կիրառմամբ համագումար էր». Արա Խուդավերդյան. «Ա1+»

ԵԿՄ համագումարում գրեթե ոչինչ չէր փոխվել: Աղքատ երկրապահի ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի ետևում, իսկ  քաղաքական և պետական  այրերը գտնվում էին դահլիճի առջևում: Սա հապճեպության մեջ, հանրապետականի ոգով և մանվելիզմի կիրառմամբ համագումար էր, որի կազմը բաղկացած էր օլիգարխիկ համակարգով. ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը: «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար, բարեգործական ՀԿ-ի նախագահ Վոլոդյա Մաթևոսյանը սխալ

Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ ‹‹Սպայկա›› ընկերության տնօրենի կալանավորման առնչությամբ

«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ‹‹Սպայկա›› ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում ԵԱ փոքր արծաթ նվաճեց

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել կանանց առաջնության 59 կգ քաշային կարգում հանդես եկող Իզաբելլա Յայլյանը: Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամը պոկում վարժությունում երրորդ մոտեցման ժամանակ գլխավերեւում պահելով 96 կգ ծանրաձողը՝ նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այժմ կարճատեւ ընդմիջում է: Քիչ անց մարզուհիները պայքարը կշարունակեն հրում վարժությունում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դատարանը գնաց վճիռ կայացնելու. Կկասեցվի՞ Ջերմուկի բնակիչների հայցադիմումի քննությունն ընդդեմ բնապահպանության նախարարի

Ջերմուկի 19 բնակիչ Ամուլսարի գործով բնապահպանության նախարարին դատի են տվել

Դավիթ Տոնոյանն ու Լին Թրեյսիին քննարկել են ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցի արդյունքները

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության՝ մարտի 28-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարած այցի արդյունքները: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայտնաբերվել է կրկնապիտակով սննդամթերք

Վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը: Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Հաշվի առնելով վերոգրյալը, ՍԱՏՄ մասնագետների կողմից ձեռնարկվել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացեցին նոր տեխնոլոգիական կենտրոն Երևանում

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում: Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ

Մանվել Գրիգորյանի գործով վերաքննիչ դատարանը երկու օրից որոշում կկայացնի

Պաշտպանները հույս չունեն, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի

Պլանային ջրանջատում Արմավիրի և Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 12-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ համայնքների, ք.Էջմիածին Անդրանիկի թաղամասի, ինչպես նաև Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ համայնքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

Մարդասիրական օգնության շարասյունն ուղևորվեց  Իրան

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը: Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 Մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031