Օրվա լրահոսը

Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները․ Արայիկ Հարությունյան

Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները: Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը: Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և

Ինչպես խուճապը, այնպես էլ «ալպիական բզեզի» կեցվածքը հավասարապես վնասակար են․ Գևորգ Դանիելյան

Ինչպես խուճապը, այնպես էլ «ալպիական բզեզի» կեցվածքը հավասարապես վնասակար են։ Բնավ կասկածի տակ չեմ դնում ոլորտի պատասխանատուների ձեռնահասությունը, սակայն գուցե մշտապես գործող ու իրավիճակը համակարգող Կենտրոն ձևավորվի՝ ընդգրկելով լավագույն մասնագետներին, կազմակերպչական ձիրք ունեցողներին՝ անկախ նրանց նկատմամբ սուբյեկտիվ ընկալումներից։ Սա հարմար առիթ է որոշելու, թե որքանով ենք մենք պատրաստ համախմբված դիմագրավելու փորձությանը։ Հ.Գ. Լսեցի պատասխանատուներից մեկի

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լրագրողներու համահայկական ֆորումը համակարգող խորհուրդը

Այսօր՝ կիրակի, 1 մարտ 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լրագրողներու համահայկական ֆորումը համակարգող խորհուրդը, որուն մաս կը կազմէին, Սաթիկ Սէյրանեան – «168 ժամ» թերթի գլխաւոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստներու միութեան նախագահ, Տիգրան Յարութիւնեան – «Նոյան Տապան» լրատու գործակալութեան հիմնադիր եւ տնօրէն, Լրատուամիջոցներու համահայկական ընկերակցութեան նախագահ, Միքայէլ Հաճեան – լրագրող, հրապարակախօս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան,

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում․ պարզաբանում

Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նախկին շենքում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շենքը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը և մինչ այս պահը չէր գործում։ Հավելենք, որ շրջապատի համար որևէ

Դատվելը չէ այն պատիժը, որ իրենք կրելու են, այլ մարդկանց հիշողությունը և ապագա սերունդների արհամարհանքը․ Արամ Սարգսյան

Մարտի 1-ը ինձ համար Աշտարակի ձորի ջրաղացի բակում գարնան առաջին օր տոնելու եղբորս հաստատած ավանդույթն էր, որ 2008-ից հետո վերածվեց սգի, անարդարության և կորուստների խորհրդանիշի։ Հայ ժողովուրդը կորցրեց իր պայքարող ու արժանապատիվ 10 զավակների։ Փառք ու պատիվ իրենց, և թող լույս իջնի իրենց շիրիմներին։ «Հանրապետություն» կուսակցության 500 անդամ ու համակիր դատապարտվեցին տարբեր մեղադրանքներով, 2000 և

Անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց․ Անձնագրային և վիզաների վարչություն

Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները: 1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում

Ծաղկաձորը կորոնավիրուսի տարածման համար վտանգավոր չէ. նախարարներ են մեկնել, դահուկ են քշելու

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այս պահին Ծաղկաձորում են: Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց են տեղափոխվել ու մեկուսացվել 31 քաղաքացիներ, որոնք շփում են ունեցել վիրուսով վարակված 1 ՀՀ քաղաքացու հետ: Այսօր վարչապետ Փաշինյանն էլ ասել էր, որ ազդակներ է ստանում, թե Ծաղկաձորի այլ հյուրանոցներում հանգստացող քաղաքացիներ իրենց պատվերները չեղարկում են.

Ծաղկաձորյան ռեստորաններից մեկի սրահը համարյա լեցուն է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընտանիքի անդամների հետ Ծաղկաձոր այցելելու մասին, իսկ այնուհետև լուսանկար հրապարակել՝ նշելով․ Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում` օտարերկրացի զբոսաշրջիկներով: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը և ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նոր կորոնավիրուսի կասկածով պայմանավորված

ՀՖՖ մանկապատենական մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով․ Ffa.am

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ծաղկաձորն իր բնականոն կյանքի ռիթմին է վերադառնում․ Ռոմանոս Պետրոսյան

Ծաղկաձորն իր բնականոն կյանքի ռիթմին է վերադառնում, իսկ «Գոլդեն Փելեսում» հավուր պատշաճի հերթապահություն է իրականացվում Առողջապահության նախարարության մասնագետների եւ ՀՀ Ոստիկանության ծառայողների կողմից։ Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/photo.php?fbid=3062607920425126&set=pcb.3062608013758450&type=3&theater

Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները․ Հովհաննես Հարությունյան

Այս գիշեր հարձակվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա ու պոկել ու գողացել են մեր պաստառները և դրոշները: Արարքի հեղինակներին շատ կարճ կպատասխանեմ. Էս լակոտությամբ ինչի եք ուզում հասնել, բան եք ուզում արտահայտեք, եկեք գրասենյակ՝ կխոսենք, չի կարելի, ամո՛թ ա, ես էլ մտածում էի լուրջ, քաղաքակիրթ պայքար է լինելու: Հ.Գ. Դեռ հանդիպելու

«Հիմա ձեզ բոլորիդ վարակելու եմ, մեկ շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից ». ասուլիսին կատակեց Թորոսյանը

«Ես ինքս մեկ շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից, որտեղ այս պահին նոր կորոնավիրուսի 3500 դեպք կա, մահվան դեպքեր էլ կան, ինձ շատ լավ եմ զգում, չեմ պատրաստվում հանձնել թեստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան հարցի, թե, օրինակ՝ ՌԴ-ից էլ են ժամանում մարդիկ: Նախարարը նույնիսկ կատակեց. «Հիմա ձեզ բոլորիդ

Թափառող շների չլուծվող խնդիրը

Հայաստանի շնասեր ակտիվիստները հասել են այն բանին, որ թափառող (անտեր) շները ոչ թե ոչնչացվում են, այլ ստերջացվում ու շարունակում մնալ անտեր ու թափառող։ Բայց թափառող (անտեր) շների առկայությունը բնակավայրերում խիստ վնասակար է մի քանի առումներով։ Վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը։ Խիստ նվազեցնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Ժողովրդի մուծած հարկերի հաշվին գոյացող պետական

Քաղաքացին ինքն է դիմել բժշկի, իսկ դա նշանակում է, որ միֆ էր այն պնդումը, թե տնային պայմաններում իրականացվում է ամենօրյա պարբերական հսկողություն․ Բաբկեն Պիպոյան

Պացիենտի հետ տարվող աշխատանքների մասին հակիրճ` Քաղաքացին ինքն է դիմել բժշկի, իսկ դա նշանակում է, որ միֆ էր այն պնդումը, թե տնային պայմաններում իրականացվում է ամենօրյա պարբերական հսկողություն: Քաղաքացին տաքսիով չի գնացել` սա նշանակում է, որ սկզբում մինիմալ կարևորության հարցերը չեն տրվել: Սկզբում ասում էին, որ գաղտնի շրջանում թեստը կարող է ցույց չտալ` հիմա ասում

Դասերը կընդհատվեն նաեւ արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի մանկապատանեկան կենտրոններում

Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաեւ արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի մանկապատանեկան կենտրոններում:   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1873678022681319/2703238259725287/?type=3&theater

Բաղանիսում վիրավորված սպայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում․ Արտավազդ Սահակյան

Բաղանիսում վիրավորված սպայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում․ իր ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաղանիս գյուղի հատվածում ՊՆ պայմանագրային զինծառայողը վիրավորում էր ստացել՝ Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի հերթական խախտման ժամանակ։ https://www.facebook.com/photo.php?fbid=512982022947113&set=a.512982056280443&type=3&theater

Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր, իրեն լավ է զգում․ Արսեն Թորոսյան

Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են «Գոլդեն Փելես» հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում։ Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1158104634375800

Դեղատանը տարեց կինը դիմեց վարչապետին. «Ախր ես ձեզ եմ ուզում, թե չէ գնալ տեմ քցվեմ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այս պահին մայրաքաղաքի դեղատներում է շրջում, որպեսզի կորոնավիրուսի խնդրով պայմանավորված դիմակների դեֆիցիտի խնդիրը պարզի: Փողոցում մարդիկ մոտենում էին վարչապետին ու սելֆի անում, մի կին էլ ԱՄՆ-ում բնակվող մոր համար լուսանկարվեց Փաշինյանի հետ, ասելով. «Մամ ջան, հատուկ քեզ համար»: Նկարվելուց հետո այս կինը դիմեց Փաշինյանին. «Բա բուկլետնե՞րը…»: Փաշինյանը, դե, քարոզարշավի չէր դուրս եկել, բուկլետ

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է

Կորոնավիրուսի հետ կապված երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Պաշտպանը ողջունում է ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն եղել է նրա դրական դիրքորոշումը։ Դրանից բացի, հիմա շատ կարևոր

Փաշինյան. «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»

Վարչապետը հորդորում է Ծաղկաձորը ռիսկային գոտի չհայտարարել՝ այնտեղ մեկուսացված անձանց պատճառով

«Մարտի 2-8-ը ներառյալ փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, բուհերն ու քոլեջները». Արայիկ Հարությունյանի հրամանը

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ շաբաթվա վերջին իրավիճակը կուսումնասիրվի և դասերը վերսկսելու մասին որոշում կկայացվի:

Կարո Փայլան. «Պահանջում եմ անհապաղ դատապարտել ատելության խոսք պարունակող արտահայտությունները և համապատասխան զգուշացում անել Ռեջեփ Թայիփ Էրդողանին». Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով զգուշացում անել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գյավուր արտահայտության համար: Փայլանի՝ մեջլիս նախագահություն ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փետրվարի 26-ի ժողովին Էրդողանը, ակնարկելով ոչ մուսուլմաններին, ռասիստական ու թշնամական ոճով արել է հետևյալ արտահայտությունը՝

Արսեն Թորոսյանը՝ հանրաքվեի քարոզարշավը չեղարկելու մասին. «Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»

«Ես ունեմ երկու դպրոցական երեխա եւ պատրաստ եմ իրենց ուղարկել դպրոց, որովհետեւ չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որպեսզի անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել, հատկապես հաշվի առնելով, որ դպրոցական երեխաները պրակտիկորեն որեւէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, նույնիսկ շատ հազվադեպ դեպքեր են նկարագրվել, որ երեխաների վրա վիրուսը կարող է ծանր ազդի»,- այսօր այս մասին ասաց

Նիկոլ Փաշինյան. «Մեկ շաբաթով դադարեցվում են դասերն ուսումնական հաստատություններում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանը: Նա հայտարարեց. «Որոշել ենք մեկ շաբաթ դադարեցնել ուսումնական հաստատություններում դասերը: Եվ սա արվում է ոչ այնքան այն պատճառով, որ ուղիղ համաճարակային խնդիր ունեք, այլ ժամանակ է պետք մանրամասն հասկանալու, թե ինչ է կատարվում: Գարնանային արձակուրդները կտեղափոխենք  մի շաբաթ առաջ, որպեսզի ուսումնական պրոցեսը չտուժի»:

Լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»

Առողջապահության նախարարությունում շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրում ենք լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարը՝ կորոնավիրուսի տարածման մասին. «Հնարավոր է վաղը կայացվի մեկ այլ որոշում՝  հանրային միջոցառումներին  մասին»

Իրանից Հայաստան տեղափոխված եւ այժմ մեկուսացված անձանց մոտ տեղում զննման ժամանակ կորոնավիրուսի ախտանշաններ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մեկ քաղաքացի, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, այս հիվանդը տուն է գնացել, ապա վատ է զգացել ու ինքնակամ դիմել բժշկի: Ինչպե՞ս է

Բրինձը՝ սմբուկով եւ այլ բանջարեղեններով

Սմբուկով եւ բրնձով այս փլավը ոչ միայն շատ համեղ է, այլեւ շատ յուրահատուկ համ եւ բույր ունի: Իսկ սմբուկը, չգիտես ինչու, սունկ է հիշեցնում: Անհրաժեշտ մթերքները Սմբուկ- 1 հատ Գազար-1 հատ Կարմիր թարմ պղպեղ-1 հատ Գլուխ սոխ-1 հատ Սխտոր-2 պճեղ Կոճապղպեղ- 2-3 սմ-անոց կտոր Բրինձ- 1 բաժակ Բուսական յուղ- 5 ճաշի գդալ Թարմ կանաչի- մի

Լիահույս ենք, որ իշխանության քայլերը՝ ուղղված Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հանգամանքերի բացահայտմանը, այլևս սպասեցնել չեն տա․ՍԴՀԿ

2008թ․-ի մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն է։ Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը խաղաղ ցույցեր իրականացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվեց աննախադեպ դավադրություն։ Սեփական ժողովրդի վրա գործադրվեց բիրտ ուժ, կիրառվեցին մահակներ ու էլեկտրական հարված հասցնող սարքեր, զենքեր և նռնակներ։ Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ: 12 տարի անց դեռ

Ովքե՞ր կարող են վարակվել կորոնավիրուսով եւ ինչպե՞ս պաշտպանվել

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ-ում նոր կորոնավիրուսի մեկ դեպքի հայտնաբերման առնչությամբ ասուլիս էր հրավիրել, ներկայացրել իրավիճակը: Նախարարը այս վիրուսի մասին կրկին տեղեկություններ ներկայացրեց՝ ինչ անել, ինչպես  պաշտպանվել: Նախարարն ասաց՝ կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք առաջացնում են հիմնականում շատ թեթեւ շնչառական ախտանշաններ՝ մինչեւ ծանր, նույնիսկ մահվան հասցնող դեպքեր: Դրանք ավելի շատ վտանգավոր են հիսունից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031