Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է իրականում տարբեր հասարակական կազմակերպություններին նամակներ ուղարկել. Նաիրա Զոհրաբյանի բացահայտումը

Ապրիլ 08,2019 23:13

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար:

From:

Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM

Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ

To:

Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ,

Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին Ազգային

ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան Խորհրդարանական լսումներ` «Մարդու

իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում»

թեմայով։

Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը

հաստատել մինչև ապրիլի 1-ը՝ զանգահարելով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների

պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով 011513230 և

011513336 հեռախոսահամարներով: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ

հղումով՝ https:// goo.gl/dGdr6N

Խնդրում եմ այս նամակը տարածել մարդու իրավունքների ոլորտում աշխատող այլ

հասարակական կազմակերպությունների շրջանում, որպեսզի հնարավորինս շատ

կազմակերպություններ հնարավորություն ունենան մասնակցելու Խորհրդարանական

լսումներին:

Հարգանքով՝

Մարիա Կարապետյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0095, Մարշալ Բաղրամյան պողոտա 19

Հեռ․ +374 11 513328

 

Հետգրություն.

Ի դեպ, այս նամակը քիչ առաջ ինձ տրամադրեց ՀԿ-ներից մեկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930