Օրվա լրահոսը
«Երբ Արցախի հարցը 1994 թվականին չլուծեցինք` վտանգները սկսեցին բարդանալ»
Անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, Արցախի հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումները չեն փոխվել. «Առավոտի» զրուցակիցն է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: «Վտանգ միշտ կա: Դեռ 1994 թվականին, երբ մենք հնարավորություն ունեինք հարցը վերջնականապես լուծելու, բայց չլուծեցինք, վտանգները սկսեցին բարդանալ, մանավանդ, Ադրբեջանը շատ ռեսուրսներ ունի, ուստի վտանգները միշտ առկա են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի
Նիկոլ Փաշինյան. Ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջացնում է
հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի:
Կցանկանայի, որ այս ընտրություններից բոլորս դուրս գանք համախմբված. Վիտալի Բալասանյան
Իրանին և Ադրբեջանին սահմանակից գյուղերին պետք է տրվի ռազմավարական շրջանի կարգավիճակ, և դրանցում բնակվողները լինեն պետության հոգածության ներքո:
Կոնդի պատմական հին շենքը վտանգված է
Շինարարությունը սկսելուց հետո է նախարարությունը որոշել ստուգել դրա պատմական արժեքը Լեո 54 հասցեում շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում, հյուրանոց է կառուցվում: Մինչ այստեղ կառուցապատողը ծանր տեխնիկան է աշխատեցնում, հարեւան հին շենքը, որն ինչպես բնակիչներն են ասում, 100-ից ավելի տարեկան է, խարխլվում է ու վնասվում: Լեո 54 հացեում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության նախկին շենքն է, այն դեռեւս
Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան ջիհադիստներին փախստականների կերպարանքով ներմուծում է Եվրոպա»
Փախստականների խնդիրը դարձել է թուրքական հաշվարկների մի մասը:
Ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին. Կարեն Խաչատրյանի փաստաբանը բացել է փակագծերը
Նա նաև տեղեկացրեց, որ խափանման միջոցի միջնորդության քննությանը, երբ դատարանը հարց ուղղեց քննիչին, թե կան արդյոք փաստեր և ոչ ենթադրություններ, որ Կարեն Խաչատրյանը, 26 օր գտնվելով ազատության մեջ, փորձ է կատարել կապ հաստատել դատավարության մասնակիցների հետ, կամ որևէ կերպ խոչընդոտել, կամ ներազդել գործընթացի վրա, դատախազը սպառիչ պատասխան տվեց, որ այդպիսի փաստեր չկան։ Այսինքն, արձանագրվեց, որ անձին կալանքի տակ են վերցնում առանց հիմքերի։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև, մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն
Լինե՞լ, թե՝ չլինել-2
Ես Արցախի Հանրապետության նախագահական նախընտրականի մասին այլեւս չէի գրի, մանավանդ, որ ծրագրել էի չեզոք մնալ նախընտրական գործընթացում, եթե որոշ հանգամանքներ ուղղակի ինձ չստիպեին կրկին անդրադառնալ այդ խնդրին: «Առավոտ» օրաթերթի հունվարի 17-ի համարում «Լինե՞լ, թե՝ չլինել» խորագրով Արցախում նախագահի տեղի համար նախընտրականի մասին գրառումներիս լույս տեսնելու հաջորդ օրն ինձ զանգահարեց Վահրամ Աթանեսյանը, ներկայանալով որպես նախագահական աթոռի
«Ներդրումային էմոցիա». պատգամավորն առաջարկում է միկրոբիզնեսին անվճար փաստաբանով ապահովել
Պատգամավորները քննարկեցին փոքր բիզնեսի ներկայացուցիչներին պետության հաշվին պաշտպանելու հարցը
ՏՄՊՊՀ նախագահ. «Որեւէ խոշոր ընկերություն բժշկական դիմակի գին չի բարձրացրել»
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերի՝ ալկոգելի դեֆիցիտին ու թանկացմանը, հանձնաժողովի նախագահն ասաց, որ խնդիրն առաջացել է վերջին 2 օրերին, երբ հայտարարվել է կորոնավիրուսի մասին Հայաստանում 1-ին դեպքի մասին, իսկ այսօր դեղատներում արդեն կան ախտահանիչ նյութեր:
«Գիրքը ցորենի քանակ չէ, որ անհրաժեշտ լինի, օրինակ՝ 3 միլիոն մարդու կերակրելու համար»
Հարցազրույց «Էջ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանի հետ – Հայաստանում գրանցված է 1200 հրատարակչություն: Ձեր հիմնած «Էջը» մեկ տարեկան է: Ի՞նչը դրդեց ձեզ՝ մասնագիտությամբ մաթեմատիկոսին, որն ըստ մեր տեղեկությունների՝ աշխատում է ատենախոսության վրա, եւս մեկով ավելացնել փոքր ու մեծ հրատարակչությունների առանց այն էլ հարուստ ցանկը: Ձեր գործընկերներից ոմանք «Առավոտի» հետ զրույցում կարծիք են հայտնել, թե հրատարակչությունը
Ռուբեն Սաֆրաստյան. «Իրավիճակը Սիրիայում քաոսային է»
Ռուսաստանը եւ Թուրքիան բախվեցին հենց Իդլիբում, որը դուրս է Սիրիայի օրինական կառավարության հսկողությունից:
Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ Տեսչական մարմնի իրազեկող տեսանյութը
Տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին։ Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։ https://www.youtube.com/watch?time_continue=1&v=Xp6gMn3b5O4&feature=emb_logo ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Առողջապահության նախարարի պարզաբանումը՝ կորոնավիրուսով վարակվածության 9 կասկածելի դեպքի վերաբերյալ
Նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։
ԱԺ անցակետում չափում են ներս մտնողների ջերմությունը
Քաղաքացիների ինքնությունը ստուգող անվտանգության աշխատակիցը մինչեւ նրանց մուտքը թույլատրելը չափում էր նրանց ջերմությունը
Աննա Վարդապետյանը՝ վարչապետի օգնական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 2 Մարտի 2020, 275 – Ա ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական: Նիկոլ Փաշինյան
Անդրադարձել են դատավորների թվաքանակի և վարձատրության ավելացման հնարավորություններին, դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանը
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը
Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 2 Մարտի 2020, 276 – Ա ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար։ Նիկոլ Փաշինյան
«Ազգային Օրակարգը» որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից
Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկման առիթ է դարձել «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերը, փորձ անելով դա ներկայացնել որպես կուսակցության, կամ նրա առանձին անդամների, և «Ոչ» քարոզչական կողմի միջև ստվերային համաձայնություն՝ ֆինանսավորելու վերջինիս գործունեությունը։ Այդ առնչությամբ
Զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ. Արծրուն Հովհաննիսյան
Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ։
1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը
1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը: Նույն օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Լուսանկարում (ձախից աջ)՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան, Արմեն Սարգսյան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով. Ռուբեն Մելիքյան
մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը
Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին
Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: ՀՀ վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։ Մարդու իրավունքների
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար
Լարսում կա կուտակված 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենա
Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ. Չինաստանից վերադարձած քաղաքացու նամակը
Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, և ինձ ուղարկեցին տուն:
Մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը․ Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2527547504128200/?__xts__[0]=68.ARAurymIg5UqWO9eT9kFGIkVqGnAmUpgkGWG8GnITQTKFVU85ogc46JpXpm3gJY7FNdvRXMfmmNrVd2J59snu6B6RQVmm4aLx6FWvSFiLZGgsfFkkJmkxvbIGxVp1lBcaXpt2sYx2EesQ2YrkkW_JwRj3Hw4VkFq6mu41BGLJaTJoQyMFw_QTPMyTGCF6aXdqSWMq88vG3iKvaj_Bl9m2EBWwdFsqQAxVPOOIeoXyIlbWaX2rJ5JdE0RWq4acnY4sXWfdo2hPVP1iDckMJyBW0sBTsvox3ktlNwu7USsVzwEHJC5TM5YvDUWEU8RqmXOsDPvNF6InMeyi4nQm0nGFHQvKDT6mzNC4wAUlWBv&__tn__=-R
Մեզ համար կարևոր է, որ ավելորդ լարվածություն չլինի․ Նիկոլ Փաշինյանն ամփոփում է օրը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, ընտանիքով Ծաղկաձորում է: Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով վարչապետն ասաց՝ շրջել են Ծաղկաձորում, զրուցել մարդկանց հետ, քաջալերել, որպեսզի Ծաղկաձորում հանգստանան, խուճապի չմատնվեն, որ այդ քաղաքի հյուրանոցներից մեկում են մեկուսացվել ՀՀ քաղաքացիները՝ կորոնավիրուսի դեմ կանխարգելման գործընթացով: Այս 31 քաղաքացիները Ծաղկաձորի նախկինում «Գոլդեն փելես» կոչվող հյուրանոցում են, այն այժմ
Կորոնավիրուսի հետ կապված հարցերը, որոնք մեր օրերում հուզում են բոլորին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), իր ուշադրության կենտրոնում պահելով աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման դինամիկան, համակարգելով COVID-19-ի հետ կապված հետազոտություններն ու դեղամիջոցների մշակումը, իր պաշտոնական կայքում պարբերաբար թարմ տեղեկատվություն է ներկայացնում Չինաստանում հայտնաբերված նոր վիրուսի վերաբերյալ։ Իր հրապարակումներից մեկով ԱՀԿ-ն փորձել է հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են առաջանալ աշխարհի տարբեր հատվածներում ապրող
Հայաստանի նոր իշխանության լեգիտիմությունը ոչ թե չափվելու է ստացված քվեով, այլ Մարտի 1-ի հանցագործությունների լիարժեք բացահայտմամբ․ Արմեն Խաչատրյան
ՀԱԿ Իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով 2008 թ․-ի մարտի մեկի ողբերգական իրադարձություններին, գրել է․ Իմ որեւէ գնահատական չի փոխվի, եթե Մարտի 1-ի գործով չլինի ամբողջական ու լիարժեք բացահայտում եւ բոլոր մեղավորները չկանգնեն արդարադատության առջեւ։ «Ուզեք թե չուզեք, Մարտի 1-ի քրեական գործի բացահայտումը կամ պետք է լինի ամբողջական, կամ մասնակի բացահայտումը, մասնակի
Քաղաքական վերնախավը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին (ֆոտոշարք)
Թեեւ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվելուց հետո այսօր հայտարարվեց, որ մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նախապես հրավիրված մարտի 1-ի երթը չեղյալ է համարվում, այդուհանդերձ, երկրի քաղաքական ղեկավարությունը գրեթե ամբողջական կազմով՝ նախարարները, մարզպետները եւ այլոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թվականի այս օրը զոհված 10 քաղաքացիների հիշատակին: Հատկանշական է,


















































