Լրահոս
Օրվա լրահոսը

19:03-ի դրությամբ «Սիզոնս» սրճարանի հարակից այգում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7510 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հուլիս 04,2025 22:15 Share

ԻՔՄի հաղորդագրությունը հուլիսի 4-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ

Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ նշված այգում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7510 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված են ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    իոնիսյան դանիելն իր ԻՔՄ “կանտորայով” փաշինյան նիկոլի մոտ նրա անձնական միտինգային հաշվիչ հանձնաժողովի գործառույթներն է իրականացնում այդ “կանտորային” հատուկ թվանկարչությամբ։ Դրա համար նա իհարկե իշխանական կերակրատաշտից օգտվում է, նույնիսկ նիկոլը նրան թույլատրում է մեկ-մեկ հակաիշխանական մանր-մունր “վիսկըչկեք” անի, որ իբր օբյեկտիվ մարդու իմիջ ձեռք բերի։ Բայց մարդիկ հո գիտենք, թե ով ով է, ինչ է անում, հանուն ինչի է անում, հանուն ինչի է միտինգավորներին իր դրոնով “մեկ-առ-մեկ” հաշվում։
    Ականջը կանչի ԿԸՀ նախագահ-թվանկարիչ Տիգրան Մուկուչյանի, որ մեր երկրում թվանկարչության դպրոց հիմնեց ու կադրեր աճեցրեց, թե չէ իոնիսյան դանիելը ոնց էր իր ընտանիքը պահելու։

Պատասխանել