Օրվա լրահոսը
Լիլիան Մորի Պասքիե. «Եվրոպայի խորհուրդն աջակցում է ՀՀ ժողովրդավարացմանը»
Լիլիան Մորի Պասքիեն մատնանշեց նաեւ Եվրոպայի առաջ ծառացած խնդիրները, որոնք համընդհանուր մարտահրավեր են
«Խեղճ ոստիկանի» վարկային պատմությանը խառնված էր «ՊՆ աշխատակից»
Ոստիկանության աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել Քրիստինե Ստեփանյանը հայտնվել է ծանր կացության առաջ: Նա իր երբեմնի ծանոթի` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակցի` Դավիթ Սահակյանի դեմ հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Ք. Ստեփանյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Ք.
«Ինչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ մեր երկրում սեւագործ բանվորների հասարակությո՞ւն լինենք». Փաշինյանը՝ 80 հազար աշխատավարձով ապրողներին
Մեր երկրում ոչ թե քուչեքում պտի պպզեն, գողականից ու ճշտից խոսան, պիտի գնան համալսարան, դպրոց, կրթություն ստանան, էս է նոր Հայաստանը, որեւէ մեկը այլ բանի հույս չունենա: Հակառակ դեպքում այս փոփոխությունները անիմաստ են:
Վերջապես պետք է սկսի գործել այդ առողջ ձայները լսելու և հետևություններ անելու՝ դեռևս չգործարկվող մեխանիզմը. Վահե Հովհաննիսյան
Մի բան պետք է փորձենք հստակ պատկերացնել. նժարին կա երկու տարբերակ. կա՛մ Հայաստանը դառնալու է խաղաղ, համերաշխ ու զարգացող պետություն, կա՛մ վերածվելու է Սիրիայի։ Այլ կարգախոսներ ու բարիկադներ փնտրելու կարիք պարզապես չկա։
«Գոհ էինք փոխնախարարների աշխատանքից, բայց նրանց ազատումը քաղաքական որոշում է». Զեյնալյան
Նախարարը չպատասխանեց հարցին՝ «նրանց ազատումը վարչապետի կոչը չլսելու՝ արտերկրում հանգստանալո՞ւ պատճառով էր, թե այլ խնդիր կար»
Հայաստանում աշխատանքային իրավունքների որոշ խախտումներ են հայտնաբերվել. զեկույց
Հայաստանում իրավիճակը աշխատաժամերի վերաբերյալ խախտվում է, քանի որ աշխատողների որոշ դասակարգերի համար աշխատանքային ժամը կարող է ձգվել մինչև 24 ժամ (առավելագույն 16-ի փոխարեն):
Ոսկի արտահանող ընկերությունը չգիտի օրենքի պահանջները
Չարամտորեն խուսափում է վճարել դժբախտ պատահարի արդյունքում աշխատանքային խեղում ստացած քաղաքացուն հասանելիք վճարները: Վարդենիսում բնակվող Տոլյա Նշանյանը 1976 թվականից մինչեւ 1985 թվականը աշխատել է Սոթքի ոսկու հանքում: 1984 թվականին աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով ստացել է աշխատանքային խեղում: 1984 թվականի նոյեմբեր ամսին քաղաքային սոցիալական բաժնի կողմից նշանակվել է հաշմանդամության 3-րդ խումբ, իսկ 1985 թվականի դեկտեմբերի
Քաղաքացի ունեցող երկրում չի կարող այդքան քֆուր տվող կնիկ լինել. Էդգար Կոստանդյան. «Ժողովուրդ»
60 տարեկան կնիկը «Ֆեյսբուք»-ում մարդկանց է հայհոյում այն բանի համար, որ նախարարներից մեկին վատ բան են ասել…
«Սպառնալիքներ էին, եւ ոչ միայն». Արտակ Զեյնալյանը՝ ոստիկանությանը տված իր հաղորդման մասին
Արտակ Զեյնալյանը ԶԼՄ-ներին կոչ արեց պահպանել նախաքննության գաղտնիքը, քանի որ դա առնչվում է իր անձնական կյանքի հանդեպ հարգանքին
Չի կարող մարտունակ լինել այն բանակը, որտեղ իշխում են քրեական բարքերը. «Հայկական ժամանակ»
Այնպես որ՝ բանակի հրամանատարությունը պիտի վճռականորեն արմատախիլ անի այս ամենը ու խստագույնս պատժի ե՛ւ կարգազանց զինվորներին, եւ սպաներին։ Եթե անգամ մի քանի տասնյակ հոգի բողոքի ակցիաներ կազմակերպեն։
ՊՊԾ գնդի հրեշտակների գումարտակի հրամանատարի չհրկիզվող պահարանում եղել է մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ, 500 կամ 700 եվրո
«Պետության կողմից տուժող ճանաչվել եմ, ինքս ինձ տուժող չեմ համարում». Սարգիս Գրիգորյան
Օրինական ծնողների առկայության պայմաններում, կտրուկ ավելացել են այլ երկրի քաղաքացիությամբ խնամակալ ունեցող երեխաների թիվը, որպեսզի նրանք սովորեն ռուսական դասարաններում. Անահիտ Բախշյան
Պարոն վարչապետ, պարզ է, չէ՞, թե ի դեմս վարչական շրջանների Խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովների, որոշ դեպքերում, անօրինական «դրական» եզրակացությունների, մեր պետության ժողովրդագրական խնդիրները լուծելու ՀՀ կառավարության ջանքերի դեմ ինչ կոռուպցիոն սխեմա է աշխատում։
«Կրկեսային արենան տեղափոխվել է ռեստորաններ ու սրճարաններ»
Ճանաչված միմ-ծաղրածու Զոզոյի դիտարկումները Հայկական կրկեսին, ավելի ճիշտ՝ կրկեսի հայ արտիստներին շատ-շատ ենք կարոտել: 2011թ. սկսված Երեւանի կրկեսի վերանորոգման ավարտին սպասում էինք 2014թ. վերջին, ինչպես նախապես տեղեկացված էր: Սակայն հսկայական ներդրումներ կլանած վերանորոգման ընթացքում որոշվեց հին շենքի փոխարեն կառուցել նորը եւ 2012թ. սեպտեմբերին կրկեսի շենքը պայթեցվեց: Հասկանալի է, որ կրկես կառուցելը մեկ-երկու տարվա գործ չէ:
Արամ Սիմոնյան. Արայիկ Հարությունյանը համալսարանի ներքին կյանքին շատ քիչ է ծանոթ. «Ժողովուրդ»
Նրա խորհրդականը՝ Սամվել Կարաբեկյանը, ունի ատելություն, եւ ես գիտեմ, թե ինչու։ Գուցե նա է ներշնչել այդ ատելությունը, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, ես կարծում եմ՝ նման տոնով խոսել եւ նման հայտարարություններ անելը հարիր չէ պետական պաշտոնյային եւ, ընդհանրապես, համալսարանականին։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկային ժամերին կրկին կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը սպասվում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոքներ: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության,
Քիթ. փոխե՞լ, թե՞ չփոխել
20-ամյա Արմինեն դեռ մի քանի ամիս առաջ իրեն ուղղված ցանկացած հայացք մեկնաբանում էր այսպես. «Նայում են, որովհետեւ քիթս տգեղ է»: Չնայած ծանոթները վստահեցնում էին, որ մտահոգություններն անհիմն են: Քթի մասին մտածելով անցկացրած անքուն գիշերներից ազատվեց միայն պլաստիկ վիրաբույժի միջամտությունից հետո: Արմինեն չի հիշում՝ երբ սկսեց ամեն օր քթի վրա նոր թերություն գտնել, բայց բանը հասավ
Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպման օրակարգի մասին
Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, այսինքն, Արցախը բանակցություններին ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվե՞ն՝ Փաշինյանը հաստատեց՝ հավելելով, որ դա բանակցային ձեւաչափի փոփոխության առաջարկ չէ:
ԼՀԿ նախագծով առհասարակ առաջարկվելու է թոթափել սուպերվարչապետական համակարգը. «Հրապարակ»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փաթեթի համաձայն՝ նախարարությունների թիվն ավելի շատ է՝ 14։ Այստեղ կարծում են, որ պետք է ունենալ առանձին գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարություններ, հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր է մշակույթի նախարարությունը միավորել կրթության եւ սպորտի ու երիտասարդության նախարարություններին, իսկ գյուղատնտեսությանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն։ ԼՀԿ նախագծով առհասարակ առաջարկվելու է թոթափել սուպերվարչապետական համակարգը,
«2018-ի մայիսից նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում». Փաշինյան
Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են եւ զրո պրետենզիա, զրո կասկած ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների վեկտորի նկատմամբ: Սրանք բաներ են, որ չեն նկատվում, ինչպես չի նկատվում առողջությունը:
Քերոլայն Քոքսը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերություններն առաջ մղելու հարցում
Մարտի 25-ին տեղի ունեցավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի և ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ: Շնորհավորելով Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բարոնուհի Քոքսը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում և պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերությունների տարբեր ոլորտներում փոխգործակցության օրակարգն առաջ մղելու
Կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը
2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական
Փաշինյանը պատմում է, թե ինչպես են աշխատել ՀՀԿ-ի վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները՝ «օրթախ» բիզնեսներ դնելով
Նախարարը, վարչապետը, փոխվարչապետը, ընդհուպ ԱԺ նախագահը գնում են մի հատ բիզնեսմեն են ճարում են, ասում են՝ լսի, արի մի հատ բիզնես դնենք, պիտի 20 տոկոս հարկ տաս, 20-ը չես տա, կտաս 5 տոկոս: Ներդրողն էլ ասում ՝ վերեւում տեղյա՞կ են, հա, ամեն ինչ նորմալ է:
Մեղրիի զորամասում փորձ է արվել արմատախիլ անել գողական կառավարումը. Դավիթ Մաթեւոսյան. «Հրապարակ»
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթեւոսյանը, որը Մեղրիի բնակիչ է, Մեղրիի դեպքերի իր վարկածն ունի։ «Այդ հրամանատարը մի քանի ամսվա հրամանատար է։ Մեղրիի զորամասի ղեկավար կազմը նոր է։ Գաղտնիք չի, որ բանակում արմատավորված է գողական բարքերով կառավարելու հեշտ մեթոդը։ Հրամկազմը փորձել է արմատախիլ անի այդ բարքերը, հանդիպել է դիմադրության, բայց
Մարուքյանը՝ Զեյնալյանին. «Եթե չեք ուզում, որ մենք ձեզ նախորդ ռեժիմի հետ համեմատենք, մի կրկնեք նրանց արածը»
Եթե ՍԴ անդամի թեկնածու առաջադրվի, սակայն ԱԺ-ն նրա թեկնածությանը «դեմ» քվեարկի, կստացվի, որ թեկնածուի համար գործելու է «կրկին փորձիր» սկզբունքը, ինչն անհարգալից եւ վիրավորական վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ
Վիեննայում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ. պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ
Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր. «Ժամանակ»
Փաշինյան-Բախտաձե հանդիպումը մնաց Փաշինյան-Ալիև հանդիպման տեղեկության ստվերում, ինչը զուտ առերևույթ, այսպես ասած, տրենդի իմաստով հասկանալի է, սակայն բովանդակային, քաղաքական նշանակության իմաստով, պարունակում է որոշակի «անարդարություն»: Տրենդի իմաստով հասկանալի է, որ ուշադրությունը կլանում է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություն, ու հայաստանյան հանրության մոտ կա համոզում, որ այդ հանդիպումը գործնականում առավել կարևոր ու նշանակալի է, քան, օրինակ, հայ-վրացական
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, հուլիսից՝ զինծառայողներինը. Վարչապետի լավ լուրը
«Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ իրավիճակ է, բավական երկար ժամանակ չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ բյուջեի ծավալները կգերակատարվեն, այն էլ՝ այսպիսի մեծ տոկոսով»: Նա ասաց, որ մտադրված են 2019-ի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019-ի սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը՝ մոտ 38 հազար ուսուցիչների մասին է խոսքը:
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեկ այլ հեռանկարային ոլորտ կարող է դառնալ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը. VOA
Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հայտնում է Ամերիկայի ձայնը: Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի խոսքով, Հայաստանի
Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար