Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Օրվա լրահոսը

Քերոլայն Քոքսը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերություններն առաջ մղելու հարցում

Մարտ 27,2019 11:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 25-ին տեղի ունեցավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի և ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:

Շնորհավորելով Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բարոնուհի Քոքսը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում և պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերությունների տարբեր ոլորտներում փոխգործակցության օրակարգն առաջ մղելու հարցում:

Դեսպանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը: Կողմերը համակարծիք էին հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքների առավել աշխուժացման հարցում՝ ՀՀ խորհրդարանում նշված խմբի կազմի վերջնական ձևավորումից հետո:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև արդի տարբեր միջազգային խնդիրների շուրջ:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: