Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և

Ունենք մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար․ Արսեն Թորոսյան

Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքնում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։ Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան։ Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների

«Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ Shamshyan.com

Քիչ առաջ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո ԱԻՆ-ը և ոստիկանությունը դադարեցրել են որոնողական աշխատանքները:

Հրաչյա Հարությունյան. «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». Նոր դատական գործ. Sputnik

Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում

«Տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել». «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն

Հարգելի Երևանցիներ, հաշվի առնելով վերջերս որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված անհիմն լուրերը, ցանկանում ենք լուսաբանել իրականությունը։ Վերջին օրերին Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից: Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց,

Արման Թաթոյանը և Արցախի իր գործընկերը առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝ – Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր. – Շուշիի քրեակատարողական հիմնարկ – Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը,

Մութալիբովը ՀՀ իշխանություններին ասել էր. «Օգնեք ինձ վերադառնամ իշխանության, եւ ես պատրաստ եմ Ղարաբաղի հարցում անել այն, ինչ ուզում եք». Դավիթ Շահնազարյան. 5tv.am

«Ինչ-որ հիմա կասեմ շատ քիչ մարդ գիտի Հայաստանում, ընդամենը մի քանի հոգի: Երբ Մութալիբովին, այսպես ասած, հեռացրին իշխանությունից, (1992 թվականի դեպքերից հետո նա տեղափոխվեց Մոսկվա), Մոսկվայում Մութալիբովը (մենք, երբ որ ինֆորմացիա ստացանք, այն ժամանակ ես նախագահականում էի աշխատում, զբաղվում էի բանակցային գործընթացով եւ ոչ միայն) բանակցային կոնտակտներ էր փնտրում Հայաստանի իշխանությունների հետ», 5tv.am-ի եթերում պատմել

Մեկնարկեց «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ամենամյա համաժողովը

Փետրվարի 22-ին մեկնարկեց «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ամենամյա համաժողովը։ Առաջին անգամ այս ձևաչափով համաժողովը կազմակերպվել է 2016 թվականին։ Համաժողովի ընթացքում խոսնակները պատմում են իրենց փորձերի և հաջողության հասնելու ճանապարհի մասին։ Այսօրվա միջոցառման խոսնակներն էին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր ՝ Սոնա Ղազարյանը, «Լոֆթ» ցանցի գլխավոր տնօրեն՝ Արևիկ Համբարձումյանը և «Շանթ» ՀԸ-ի սցենարիստ, լրագրող, գրող՝

Չինաստանում դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի

Տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ԱԻՆ

Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական

Խորհրդակցություն՝ նվիրված բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ ՀՀ-ի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետեւելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Անդրադարձել են Արցախում առաջիկա ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր:

Կորոնավիրուսը` Իրանում. 5 անձ մահացել է

Հայաստանի հարեւան Իրանում, տեղի մամուլի հաղորդմամբ, կորոնավիրուսից մահվան մի քանի դեպքեր կան, 13 քաղաքացու մոտ էլ հաստատվել է վիրուսով վարակված լինելը. Իրանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հերթական խմբաքանակը: Ինչպես «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը, մահվան դեպքերը գրանցվել են այդ թվում Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում: Ինչ

Գիտակցաբար կը ստորադասուին օրէնքն ու օրէնքի գերակայութիւնը զուտ քաղաքական նեղ շահերու, ի խնդիր՝ յեղափոխութեան երթը հանրաքուէի ճամբով հասցնելու իր դասական աւարտին

Ինչ ալ ըլլան այս խաչակրութեան պատճառներն ու նպատակները, սահմանադրական դատարանի կազմի անդամ դատաւորներու մեծամասնութեան համարեայ բռնի (անօրինական) փոփոխութիւնը, անշուշտ եթէ յաջողի, անկասկած պիտի ունենայ քանի մը ուղղութիւններով այնպիսի երկարաժամկէտ ժխտական ազդեցութիւններ մեր երկրին վրայ ինչպիսիք են՝ երկրի հաչս միջազգային հանրութեան ժողովրդավար դիմագիծի եւ վարկանիշի զգալի անկումը իր բոլոր ժխտական հետեւանքներով եւ հասարակութեան մէջ ազգային, կրթական եւ բարոյական արժեհամակարգի աղաւաղումը պարզ այն պատճառով, որ նորանշանակ սահմանադրական դատարանը կազմուած ըլլալով գործադիր իշխանութեան կամակատար դատաւոր անդամներէ պիտի չկարենայ կատարել իր զսպիչ եւ ուղղիչ դերը գործող իշխանութեան այնպիսի որոշումներուն նկատմամբ՝ երբ այդ որոշումներով ազգային եւ համազգային շահերն են, որ կրնան դառնալ խնդրոյ առարկայ:

«ՀՅԴ երիտասարդությունը մերժում է տարածքային որեւէ զիջում՝ ենթադրյալ անվտանգության դիմաց». մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ ժողովը

«Դաշնակցության հարատեւության գաղտնիքը պայմանավորված է նրանով, որ Դաշնակցությունն իր մեջ եւ իր կողքին միշտ ունեցել է հայրենասեր, կազմակերպված, գաղափարական երիտասարդություն, եւ յուրաքանչյուր սերունդ նոր կյանք, նոր շունչ է տվել կուսակցության ծրագրերին»,-այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովի մեկնարկին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա պատմական ակնարկ արեց, թե ՀՅԴ երիտասարդությունն ինչպիսի մասնակցություն է

Էջմիածին քաղաքում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ

Կասկածվողը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Լավ կլիներ, եթե դատապարտյալների մեջ սեր սերմանեին դեպի գիրքը

Գաղտնիք բացահայտած չեմ լինի՝ ասելով, որ կալանավայրերում շատ քչերին է հետաքրքրում գիրքը կարդալը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված  656 բեռնատար:

Արթուր Սաքունց. «Այնպես չլինի, որ ասեն՝ ՀԴՄ կտրոն քիչ են խփել, փող չկա»

«ԱԱԾ-ից պետք է հանվի քննչական գործառույթը, խոշտանգումների գործերով պետք է զբաղվի հատուկ քննչական ծառայությունը»,-այսօր ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նշեց՝ նոր ռազմավարությամբ պետք է ոչ միայն բացառել իրավապահների գործառույթների կրկնությունն, այլեւ այդ գործառույթներն արդյունավետ կատարելու ինստիտուտ պետք է ներդրվի:

Արփինե Հովհաննիսյանը՝ հարսանեկան զգեստով. հարսանիքի հրավիրյալներից է Սերժ Սարգսյանը

Այսօր երեւանյան «Կլոդ Մոնե» ռեստորանային համալիրում ընթանում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնի Արտաքին կապերի, զարգացման և գիտաուսումնական հարցերի գծով փոխտնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանի հարսանիքը: Հարսանիքին հրավիրված է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական դաշտի եւ առողջապահական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները՝ Արշակ Մնացականյանը եւ

«ՆԳՆ-ի մոդելը զինված ուժերի մոդելին է նման». ոստիկանության բարեփոխմամբ նախարարություն կստեղծվի

«Ստեղծվում է ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի ոստիկանությունը, այնպես ինչպես հարիր է ժողովրդավարական երկրներին»,-այսօր այս մասին ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ լրագրողներին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը: Այսինքն, ոչ թե ոստիկանությունը դառնում է նախարարություն, այլ ստեղծվում է նոր նախարարություն: Իոաննիսյանի ներկայացմամբ՝ ԵՄ անդամ 28 երկրներից 27-ն ունեն

Փրկել գյուղատնտեսությունը` գոտիավորելով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը

Գյուղատնտեսությունը 4 տոկոս անկում է ապրել, մինչդեռ հայկական գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկը մեծացել է

Արաքս Մելքոնյան. «Պետք է իրավական գնահատական տրվի ոստիկանության նախկին գործողություններին»

«Մենք հեռու ենք այն մտքից, որ քաղաքական պատասխանատվությունը պետք է խանգարի մասնագիտական ծառայությանը, մեր պատկերացումն է՝ առանց բարեփոխումների հստակ տեսլականի ստեղծել կառավարման համակարգում մի օղակ՝ շտապողականություն կլինի:Այս ոլորտումը արմատական բարեփոխումներից մեկը նախարարության կառուցվածքն է՝ քաղաքացիական եւ քաղաքական պատասխանատվության հակակշիռների, քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողությանը ենթարկվող ոստիկանության անհրաժեշտությունն է»,-այս մասին այսօր ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ

Գեւորգ Ալեքսանյան. «Երբ մարզիկն իրեն անհատականություն է համարում եւ առանձնացնում է թիմակիցներից, հավաքականում տեղ չունի: Ու տիտղոսները որեւէ նշանակություն չունեն»

Իր հանդեպ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս մարզչական կազմի անբարյացակամ վերաբերմունքի մասին Արսեն Ջուլֆալակյանի կատարած ֆեյսբուքյան գրառումից հետո Aravot.am-ը նախագահական նստավայրում 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ հավաքականի մարզիչ, Ռիոյի օլիմպիական խաղերի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանից, որը նաեւ «Ճերմակ Արջի» հայրն է, հետաքրքրվեց, թե կարդացե՞լ է այդ գրառումը

Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝ 1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։ 2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի

Հայաստանի ռեկորդը՝ ըստ Արամ Սաֆարյանի

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հետճգնաժամային  հաջողությունը

«Կամազ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել

Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:   ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031