Օրվա լրահոսը

Ռուսաստանում չի իրականացվի Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն

Ռուսաստանի տարածքում չի իրականացվի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն : Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝  ՌԴ-ում հանցագործությունների հետաքննությունը ռուսական քննչական մարմինների իրավասությունն է: «Մենք ունենք մեր օրենսդրությունը և մեր օրենսդրությամբ՝ քննությունն իրականացնում են Ռուսաստանի քննչական մարմինները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում ոչ մի միջազգային  հետաքննություն չի

«Երևան ՖԱ»-ն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

«Երևան ՖԱ»-ն պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով չի կարող շարունակել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում մասնակցությունը։ Այսպիսով, ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանի երկրորդ հատվածում պայքարը կշարունակեն 9 թիմեր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Ռազմիկ Աբրահամյանի եւ նախկին փոխնախարարի պաշտպանները փորձեցին խոչընդոտել ԶԼՄ-ների աշխատանքը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ների մեծ մասի աշխատանքային ձեւաչափը հեռուստատեսային է, ուստի արգելքը խանգարում է մասնագիտական պարտականությունների լիարժեք կատարմանը

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հարավային դարպասների հետևում է, խստություններ բանեցրեք»

Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը:

«Սասնա ծռեր»-ին օժանդակողի նկատմամբ համաներում է կիրառվել. «Ա1+»

«Ա1+». «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Կարեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր»-ի հետ հեռախոսազրույց ունենալու համար։  Գործը գտնվում էր նախաքննության փուլում։ Սկզբում Կարեն Խաչատրյանը կալանավորվել էր, այնուհետեւ գրավով ազատ արձակվել։ Հիշեցնենք, որ համաներումը կարող էր կիրառվել

Ղազախ աղջկա հայերեն «Գիշեր է» երգը գրավել է Central Asia’s Got Talent-ի ժյուրիին

Ղազախ աղջիկը «Central Asia’s Got Talent» շոուի ժամանակ երգել է հայերեն: Աիդա Բոլատը, որը ծնունդով Նուր-Սուլթանից է, կատարել է հայ երգչուհի Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների հիացական գնահատականին։ Ելույթի վերջում աղջիկն արժանացել է բուռն ծափահարությունների, իսկ ժյուրիի անդամները հայտարարել են, որ իրենց դուր է եկել հայերեն երգի կատարումը: Աիդան անցել է հաջորդ

Վարչապետին դատի տված նախկին պաշտոնյան դեռ չի ուզում քաղաքական աստառ տալ իր գործին

Նախկին պաշտոնյան պահանջում է վարչապետի ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչել և որպես իրավական հետևանք իրեն վերականգնել իր աշխատանքին

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին: Դավիթ Յուրչենկոն ծնվել է

«Մենք չենք անդրադառնում իրենց ֆինանսավորման մութ աղբյուրներին, իրենք են հա՞ արդեն զբաղվում մեր ֆինանսավորման հարցերով». Արմինե Օհանյանի արձագանքը

Հարցման արդյունքներով ամենակոռումպացված կառույցներից մեկը ԶԼՄ-ներն են, ավելի կոռումպացված, քան մաքսայինը, դատախազությունը: Կոռումպացվածությամբ դատավորներից հետո լրատվամիջոցներն են:

Ռուսական ռոմանսի երեկո նախագահական նստավայրում՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին: Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան

«Կենտրոնական բանկը այսօր եւս 10 միլիոն դոլար գնեց». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կենտրոնական բանկը այսօր եւս 10 միլիոն դոլար գնեց: Այս տարի գնված արտարժույթի ծավալը հասավ 57.8 միլիոն դոլարի»։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում

ՍԴ դիմողը  ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն է

Օրերս համացանցում քննարկումների առիթ դարձավ 2020 թվականի փետրվարի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից  ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա հակասահմանադրական ճանաչված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը:  Մեր տեղեկություններով Սահմանադրական դատարան այդ հարցով դիմողը  ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանն է: Ռաֆիկ Խանդանյանի օգնական Հասմիկ Նազարեթյանը մեզ հետ զրույցում հաստատեց

Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ

Արմեն Աշոտյան. «Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի

Այցեր, որոնք  դրական են ազդելու մեր երկրի, նրա հեղինակության վրա

Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները մեծացնում են Հայաստանի միջազգային ճանաչելիությունը Վերջին շրջանում բավականին հաճախ են լրատվամիջոցներն անդրադառնում նախագահ Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցերին եւ դրանց արդյունավետությանը: «Առավոտն» իր հերթին փորձեց ամփոփել նախագահ Սարգսյանի այցերն ու գրանցված արդյունքները: Պետք է նշել, որ երկրի նախագահի՝ արտերկրյա այցերն ու հանդիպումները բավականին հետաքրքիր են ու «ոչ ստանդարտ»: Նախագահն իր պետական, պաշտոնական,

«Մայրերից երկուսն ագրեսիվ են, համաձայնել են գնալ-անպատվել». Հայկուհի Խաչատրյան

Ես հրաժարվեցի ակցիաներ անել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ: Եթե զգամ, որ նա մեղավոր է, կասեմ: Իսկ Սյուզաննա Պատվականյանը համաձայնել է մասնակցել նրա դեմ ակցիաներին

Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել  տարբեր անձանց, այդ թվում՝

2019թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսներին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել

2019թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55  վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են  Ոստիկանության և Քննչական  ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի  պաշտոնատար անձանց նկատմամբ  հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակը

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի

ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը։ Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝

Ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվեն կոռումպացված պաշտոնյաները. հարցվածների 81%-ը պահանջում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավում

Թե ինչ նախաձեռնել կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ որպես արդյունավետ միջոց՝ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է կիրառել գույքի եկամուտների համատարած հայտարարագրումը, իսկ ապօրինի ձեռք բերված գույքի եւ ունեցվածքի վերադարձից հետո կողմ են, որ քրեական հետապնդում իրականացնեն: Դատական համակարգում վեթինգին կողմ է հարցվածների 57,5 տոկոսը, անցումային արդարադատությանը՝ 55 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլը ԵԱՀԿ-ի մարդն ա». Կոնստանտին Տեր-Նակալյան

Այսօր «Հայելի» մամուլի ակումբը հյուրընկալեց Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազիին և «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Բանախոսները խոսեցին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից և դրա պատճառներից։ Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց. «Եթե չակերտավոր ասենք Նիկոլը ԵԱՀԿ-ի մարդն ա, ԵԱՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին կարգել է իշխանություն և ամեն ձև աջակցում է։ Տարբեր վարկանիշային աղյուսակներում հանիրավի տեղեր տալով, միջոցներ տրամադրելով, այդ թվում

Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի բանվորները դարձյալ հարկադիր հանգստի մեջ են

Aravot.am-ը Ախուրյանի վարչական տարածքում գտնվող շաքարի գործարանի մի քանի աշխատակիցներից, որոնք շրջակա գյուղերի բնակիչներ են, հետաքրքրվեց, թե արդյոք այս պահին աշխատո՞ւմ է այն, և իշխանափոխության ու տնտեսական հեղափոխության համատեքստում նոր փորձեր արվե՞լ են ճակնդեղի մշակումը շրջակա գյուղերում կազմակերպելու ու էկոլոգիապես մաքուր հումք հայ գյուղացիներից գնելու։ Գործարան հիմնելու նպատակներից մեկն էլ Շիրակի մարզում ճակնդեղագործությանը զարկ տալն

««Չաստ» նայողին կարգում է հրամանատարը». իրավապաշտպանը հակադարձում է Փաշինյանին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անընդունելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն վարկածը, թե բանակում զինվորների մահերի պատճառ կարող է լինել ֆինանսական միջոցների վերահսկողության սրվելը: Փաշինյանը երեկ Հանրային հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ բանակում մահերի պատճառների մասին խոսելիս նշեց քրեական ենթամշակույթը, նա ասաց , որ նախկինում ժամկետային զինծառայողները ստանում էին 3000 դրամ, հիմա՝ 4500. «Ես իմ կենսագրության հայտնի էջերից

Կդառնա՞ Գագիկ Ջհանգիրյանը ՍԴ նախագահ. Լիլիթ Մակունցն այդ անուն առաջին անգամ էր լսում

«Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսանք դա կանդրադառնա նաեւ մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ կանխատեսումներ ունեն, հանրաքվեի օրը բավարար քանակով մարդ կգնա՞ ընտրատեղամասեր: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ակտիվ ներգրավված է լինելու քարոզարշավում, թե ի՞նչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031