Օրվա լրահոսը
«Եթե Ադրբեջանը գնա ռազմական ճանապարհով, մենք էլ պատրաստ կլինենք պատերազմի». Շիրակ Թորոսյան
Խնդրի վերլուծությունը պետք է սկսել մի շարք հարցադրումներից՝ պատրա՞ստ ենք մենք փոխզիջման, պատրա՞ստ է Ադրբեջանը
Պետրոս Մակեյան. Փաստում եմ, որ Շիրխանյանի կողմից բերված փաստերը համապատասխանում են իրականությանը. «Հրապարակ»
Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, էլ ավելի ագրեսիվ դարձրեց նախկին ռեժիմի անմիջական վերահսկողության տակ գտնվող եւ նրանց ձայնակցող լրատվամիջոցներին։ Նրանց հիմնական փաստարկը, որ հեղինակը հղում է անում Վազգեն Սարգսյանին, ով մահացած է, եւ երկրորդ «փաստարկը»՝ ով է ասողը։ Որպես բաց նամակում բերված գործընթացների անմիջական մասնակից անձ՝ փաստում եմ, որ Շիրխանյանի կողմից բերված փաստերը
ԵՊՀ ուսխորհրդի կանոնադրությունն ուղարկել են ԿԳՆ, բայց մինչ օրս նախարարությունից հաստատված գրություն չեն ստացել. «Փաստ»
Դեռևս ամիսներ առաջ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունն անօրինական է: Պարզվում է՝ խոսքը միայն ԵՊՀ ուսխորհրդի մասին չէ. խնդիրն առկա է նաև այլ բուհերում: Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 28-ին «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ պահանջվում է, որ բուհերի ուսխորհուրդները ձևավորվեն ու գործեն կրթության կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ
Պատգամավորների մեծ մասը չի եկել գործի. ԱԺ-ում քվորում չկա
Այսօր ԱԺ նիստում քվորում չկա: Երեկ կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ օրակարգում մեկ հարց էր՝ «Սահմանադրական դատարանի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների նախագիծը: Երեկ այն քննարկվել էր, այսօր միայն պետք է քվեարկեին, սակայն նիստում գրանցվեց 44 պատգամավոր: Քվորում լինելու համար անհրաժեշտ է 67 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը հետաձգում են
Վաղաշենում 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազի արտահոսքից
Մարտի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիայից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Վաղաշեն գյուղի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի 27-րդ փողոցի տներից մեկում հյուրասենյակում փայտի վառարանից շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:
Հայաստանը և Համաշխարհային բանկի խումբը նորացնում են Երկրի գործընկերության շրջանակը մրցակցային, արտահանմանն ուղղված տնտեսության շեշտադրումով
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար: Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի: Այն հիմնվում է 2018 թ. գարնան «թավշյա
Այս պահին ամենակարևոր և հրատապ խնդիրը Հայաստանի կառավարության համար պետք է լինի հակակոռուպցիոն օրակարգի և դրա բաղադրիչների տեսլականի հստակեցումը. Սոնա Այվազյան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Փարիզում մարտի 20-22-ը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) լիագումար նիստին: Նիստին մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ոլորտում որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կազմակերպություններ, ՏՀԶԿ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական
«Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական. Նիկոլ Փաշինյան
«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2283505121969870?__xts__[0]=68.ARA8W8H0gh99Hx257vhhrwh6rhUVwUNb8tKMV7r-DTzIAsgI6rDKXeCAkvYRwQGYsRSXEemsjjGGQCgUC3nAAjCcDTCQZTmiuD_wOWmDBmhrT74g0mvFz-JSVW7y2ihlOQLucx7lKv4tbWSZ4ge0uwHlgm0g_7xEDdkAllwft_e-xzZGkQTCgp0z34ZiKeBHqn9K0IEdwt-jWmQo9tgSiHf8zUlaL2rgu20LVOYzWsrHlHrAKBBomCp2DQdDwt2A06iTfXCrGzvbL9ls_3M2ZhjANR_hlxXB-527OyYdU5n8CPxohaoxUJRRR3g0tNt9JdAtqdrKFjR9GhC7PJCkPilY&__tn__=-R
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ավստրիա
Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև հանդիպում տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Կառավարություն Լուսանկարը՝ արխիվային:
Արմեն Բաբախանյան. «Մեր երիտասարդությունը չի ճանաչում հայ մեծանուն կոմպոզիտորներին»
ՀԲԸՄ դահլիճում երեկ տեղի ունեցավ Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։ Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։ Պարոն Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և
Մադրիդյան սկզբունքների շուրջ կա ռազմավարական տարաձայնություն ռուսների և ամերիկացիների միջև, ինչը թերևս կարող է Հայաստանին մանևրելու հնարավորություն տալ. «Իրատես»
Նկատենք, որ շատ փորձագետների կարծիքով այժմ լուրջ տարաձայնություններ կան երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ Մադրիդյան սկզբունքները գործունակ են, և կողմերը համաձայնում են փոխզիջումների, այստեղ տարաձայնություն կարող է առաջանալ խաղաղապահ կոնտինգենտի շուրջ։ Պարզ է, որ ԱՄՆ-ի համար այս հարցում սկզբունքայինը տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը չեն, այլ Իրանի հետ
Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ,
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապրհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և
Մեզնով չի սկսվել, մեզնով չի ավարտվելու
Թեեւ մենք գրում ենք «հին Հայաստան», «նոր Հայաստան», «հին Հայաստանում այսպես էր», իսկ «նորում» այսպես է կամ այսպես պետք է լինի, դա անձամբ ինձ համար զուտ պայմանականություն է, ուղղակի հակիրճ արտահայտվելու ձեւ։ «Հին-նոր Հայաստան» եզրաբանության տակ ես հասկանում եմ հետեւյալը. մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունն ընդհանուր առմամբ դրական, հեռանկար բացող երեւույթ էր, եւ այն,
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ այդ երկրի Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում մարտի 27-ին տեղի ունեցած ռազմական Մի-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Ինչն է տանջում The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասին
Բոլորին հայտնի է, որ ես վարչապետի ոչ բոլոր քայլերն եմ ողջունում՝ հատկապես ներքաղաքական կյանքում, տնտեսական քաղաքականության ոլորտում, բայց կարծում եմ՝ Ղարաբաղի խնդրում բանակցություններից առաջ նրան պետք է մաղթել իմաստնություն, հաստատակամություն, շրջահայացություն և մեր երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն և անսահման նվիրվածություն: Համոզված եմ, որ այսպես պետք է մտածի մեզանից յուրաքանչյուրը:
ԱՍԵԿՈՍԵ
Ես չէի ցանկանա, որ մեկ բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը փոխարինվի մեկ այլ, թեկուզ լավագույն ուժով: Նույն մոդելի մեջ մնալն ինձ համար ցանկալի չէ: ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ի՞նչ է փոխվել Մելքումյանի կյանքում ՀՀԿ-ից հետո. «Առավոտ»
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շատ սիրուն տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, երբ ՀՀԿ-ն էր նման սիրուն թվեր բերում, ընդդիմությունն ասում էր՝ «էդ թվերը ոչ մի բան են, մեր մաշկի, կյանքի որակի վրա չենք զգում»: Մենք ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեցինք՝ հիմա այս 10 ամիսներին այդ թվերից կոնկրետ ձեր կյանքի որակը բարելավվե՞լ է՝ Մելքումյանը պատասխանեց՝ «Որպես ԲՀԿ-ի ներկայացուցիչ, մենք
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են Հայաստանի և հայկական ծրագրերի համար 2020 թվականին տրամադրել 100 միլիոն դոլարի օգնություն. VOA
Բրեդ Շերմանը պետքարտուղար Մայք Պոմպեոյին է ուղղել մի շարք հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրերի ու Հայաստանում փախստականների վերաբնակեցման ֆինանսավորման հետ: Պետքարտուղարությունը խոստացել է գրավոր պատասխանել այդ հարցերին:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակից զբոսաշրջիկները ավելի քիչ գիտեն Հայաստանի մասին
Տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության զարգացմանը, ՀՀ կառավարությունը տարեկան տրամադրում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս նախադասությամբ կարելի էր ավարտված համարել քննարկումը այն պարզ պատճառով, որ միայն արտաքին գովազդատեղեկատվական հարթակում երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ է երկու-երեք անգամ ավելին, քանի որ ինչպես սիրում էր կրկնել Լորդ Թոմաս Մակոլեյը դեռ 19-րդ դարում,
«Թայֆան կործանում է, որովհետեւ որոշակի խմբի շահեր է հետապնդում»
Փոխմարզպետ նշանակվելուց հետո տարիներ անց որոշել է փոքրիկ թղթակցություն պատրաստել տանիքի հարց լուծված բազմազավակ անապահով ընտանիքի մասին, որտեղ Նիկոլ անունով փոքրիկ կար, սակայն շահերի բախման պատճառաբանությամբ հեռուստատեսությունից մերժել են: Փոքրիկ Նիկոլի հետ կապված էլ զվարճալի միջադեպ է եղել. «Փոքրիկ Նիկոլի հայրիկի անուն-ազգանունը Կարեն Կարապետյան էր: Երբ հայրն ասել է՝ Նիկոլ Կարենի Կարապետյան, մարդիկ զարմացել են, մեկը նույնիսկ կատակել է. «Վայ, երկու վարչապետ մի տեղում»: Հայրն էլ իր հերթին է կատակել. «Ոչինչ, ես հրաժարական եմ տալիս»:
Նոր լծակներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. հանուն ինչի՞
ՀԿ-ները փորձում են առաջ մղել հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգը` հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հենքի վրա ձևավորված հակակոռուպցիոն մարմին
Ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական փառատոն Հայ-ռուսական համալսարանում
Հայ-ռուսական համալսարանում այս տարի կրկին կայացավ ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական մրցույթ-փառատոնը։ Այս տարի այն բացառիկ էր, քանի որ նվիրված էր աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, և համերգի ողջ ընթացքում հնչում էին Ազնավուրի երգերը։ Մասնակցում էին հայաստանյան բուհերը ոչ միայն Երևանից, այլ նաև Գյումրիից։Հաղթանակի համար պայքարում էին Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի Պոլիտեխնիկական
Առճակատում Գյումրու սրտում կառուցված ռեստորանի պատճառով․ Բալասանյանենք հիշեցնում են, թե ովքեր են Գրքիկյանները
Ինչպես տեղեկացրել ենք , Գյումրու նախկին պաշտոնյաներից մեկի՝ Հովհաննես Գրքիկյանի ընտանիքը քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Աբովյան ճեմափողոցում՝ տիկնիկային թատրոնի կողքին ռեստորան է կառուցել, որի մուտքը, սակայն, Գյումրու քաղաքապետարանը չի օրինականացնում։ Բանն այն է, որ տիկնիկային թատրոնի մուտքը, ըստ փաստաթղթերի, պատկանում է Գրքիկյան ընտանիքին, սակայն Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Հովսեփը, նշում է, որ ինքը չի ուզում մշակութային
Լեւոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի մասին. «Աշխարհում չկա մի հավաքական, որի մարզիկը պատրաստվի տանը նստած»
Այսօր Օլիմպավանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի բաց մարզմանը հետեւող լրագրողները Լեւոն Ջուլֆալակյանից հետաքրքրվեցին. Միհրան Հարությունյանը հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել, եթե իրեն հնարավորություն տրվի, ինչին գլխավոր մարզիչը հակադարձեց. «Աշխարհի ոչ մի երկրում չկա մի հավաքական, որի մարզիկը պատրաստվի տանը նստած: Սպորտն ունի օրենքներ, որով պարտավոր են բոլորը առաջնորդվել: Հավաքականի ցանկացած մարզիկ պարտավոր է
Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կառլ 16-րդ Գուստավին
Մարտի 28-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը: Շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև անդրադարձավ Շվեդիայի և Հայաստանի արտաքին քաղաքական
Քարաթափման հետևանքով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
Արտակարգ դեպք Լոռու մարզում. ոստիկանները կանխել են Մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մոր ինքնահրկիզման փորձը. shamshyan.com
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել : Մոտենալով կնոջը, ոստիկանւթյան ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի: Տեղում պարզվել է, որ կինը Մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի
Մասիսցի երիտասարդները հանդիպեցին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ
«Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն՝ աճող ձգտումներով, որոնք կեղեքում ենք քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հոգեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, մինչդեռ նրանց ամեն մի սպիտակած մազը կանխագուշակում է մի գարունքի գերեզման»: