Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի մասին. «Աշխարհում չկա մի հավաքական, որի մարզիկը պատրաստվի տանը նստած»

Մարտ 28,2019 21:13

Այսօր Օլիմպավանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի բաց մարզմանը հետեւող  լրագրողները Լեւոն Ջուլֆալակյանից հետաքրքրվեցին. Միհրան Հարությունյանը հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել, եթե իրեն հնարավորություն տրվի, ինչին գլխավոր մարզիչը հակադարձեց. «Աշխարհի ոչ մի երկրում չկա մի հավաքական, որի մարզիկը պատրաստվի տանը նստած: Սպորտն ունի օրենքներ, որով պարտավոր են բոլորը առաջնորդվել:  Հավաքականի ցանկացած մարզիկ պարտավոր է անցնել պլանավորած բոլոր ուսումնամարզական հավաքները, մրցաշարերը, ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է: Բոլոր մարզիկներն էլ շանս ունեն: Ով պատրաստվում է, ով ապացուցում է, բոլորն էլ շանս ունեն, իսկ նա, ով տանը նստած հայտարարություններ է անում, շանս չունի՝ անկախ անուններից»:

 

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031