Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական փառատոն Հայ-ռուսական համալսարանում

Մարտ 28,2019 21:46
Հայ-ռուսական համալսարանում այս տարի կրկին կայացավ ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական մրցույթ-փառատոնը։ Այս տարի այն  բացառիկ էր, քանի որ նվիրված էր աշխարհահռչակ  հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, և համերգի ողջ ընթացքում հնչում էին Ազնավուրի  երգերը։
Մասնակցում էին հայաստանյան բուհերը ոչ միայն Երևանից, այլ նաև Գյումրիից։Հաղթանակի համար պայքարում էին Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական)  համալսարանը, Հայաստանի Պոլիտեխնիկական  համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը։
Մասնակիցներին գնահատում էր ժյուրին, որի կազմում էին հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, կոմպոզիտոր Կարեն Անանյանը, ՀՌՀ մեդիա, գովազդ և կինո ինստիտուտի տնօրեն Նինա Կևորկովան, ՀՌՀ Մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի ատաշե Նատալի Ցագրիսը։ Հենց ժյուրիի որոշմամբ էլ հաղթեց Երևանի պետական համալսարանը և արժանացավ մրցանակին` պատրաստված Ֆրանսիական դեսպանատան կողմից։
Փառատոնի պատվավոր հյուրն էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, որը խոստացավ մյուս անգամ երգել Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ։
Հավելենք, որ Հայ-ռուսական համալսարանի կողմից փառատոնի կազմակերպումը`  Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ,  ավանդույթ է դարձել 2009 թվականից։
Սոնա Մելիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031