Օրվա լրահոսը
ԱՍԵԿՈՍԵ
Հայերի կարծիքով բոլորը հայ են, իսկ վրացիները հայ են համարում նրանց, ում չեն հավանում: ՄԻԽԵՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ
Էդմոն Մարուքյան. «ԱԱԾ֊ն և ՊԵԿ-ը ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնան և հաշվետու լինեն խորհրդարանին այլ նաև ԱԱԾ֊ից և ՊԵԿ-ից պետք է դուրս բերվեն քննչական մարմինները»
Սուպերվարչապետական համակարգի նոր պաշտպաններին առաջարկում եմ քննարկել պաշտպանության նախարարությունը ևս դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին, որովհետև ձեր այսօրվա հայտարարություններով թերագնահատում եք Հայաստանի Պաշտպանական գերատեսչությունը, որը մինչդեռ իր նշանակությամբ և կարևորությամբ մի քանի անգամ ետ է թողնում և ոստիկանությանը և ԱԱԾ-ին, բայց այն նախարարություն է և հաշվետու է խորհրդարանին։
Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթում հաղթել է Կարեն Ղազարյանը
ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 8-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին
Զորամասի հրամանատարի տեղակալը մեղադրվում է դիզվառելիքի յուրացման մեջ
Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի թիկունքի եւ ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա.Յ-ն մեղադրվում է այն բանում, որ նույն զորամասի հրամանատարի 2018թ. մարտի 2-ի հրամանով իրեն ենթակա ծառայության՝ նյութաապահովման վաշտի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի միջոցով ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման
Հրանտ Մելքումյանը Ջիբրալթարում միավորներով հավասարվեց Լեւոն Արոնյանին
«Gibraltar Chess Festival 2019» շախմատի փառատոնում ընթանում է նախավերջին 9-րդ տուրը: Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության հասավ մրցակցի նկատմամբ եւ միավորների պաշարը հասցրեց 6,5-ի՝ հավասարվելով հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին, որը ոչ-ոքի արեց: Թե մեր շախմատիստները վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում ինչ տեղեր են զբաղեցնում, դեռ պարզ չէ, քանի որ տուրը դեռ շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լենա Նազարյանը շեշտում է դրական լուրերը, որպեսզի նրանք անուշադրության չմատնվեն
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն։ Եվ ուրեմն, այսօրվա և երեկվա լրահոսից` Ցանկը կազմեց՝ Eduard Avetisyan-ը: Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170մլն դրամ ԱԺ-ում կրճատվել է ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի չափաքանակը, որի արդյունքում կխնայվի
Շախմատի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի լրացուցիչ մրցամարտով
ՀՇՖ կանոնակարգի համաձայն շախմատի Հայաստանի ազգային հավաքականների հինգ անդամներից երեքն իրենց տեղն ապահովում են ՖԻԴԵ-ի ամենաբարձր վարկանիշով, չորրորդ անդամ դառնում է տվյալ տարվա Հայաստանի չեմպիոնը, իսկ հինգերորդը՝ մարզիչների առաջարկությամբ: ՀՇՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը միակ թափուր տեղի համար առաջարկել է գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Հայկ Մարտիրոսյանը անունները: Այդ
ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումը
Դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական եւ նյութական վնասի, ինչպես նաեւ՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց
ԵՄ-ն շարունակելու է մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը. Ռիչարդ Թիբբելս
Խորհրդարանականները հանդիպել են Ռիչարդ Թիբբելսի հետ
Կառավարության անդամները երդվեցին. Արսեն Թորոսյանը բացակա ստացավ. (Ֆոտոշարք)
Ուշագրավ է, որ կառավարության կառուցվածքում ներկայումս դեռ 17 նախարարություն է գործում, բայց այսօր երդվեց 11 նախարար, նրանք, ովքեր ենթադրվում է, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո կմնան նախարար: Մյուս նախարարությունները, ինչպես հայտնի է, դեռ գործում են, բայց առանց նախարարի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացակայում էր:
ԵԱՀԿ ԽՎ-ն Մհեր Եղիազարյանի հարցը քննարկել է Հայաստանի օմբուդսմենի հետ
ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության և մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Մարգարեթ Քիները բանտում հացադուլի հետևանքով մահացած Մհեր Եղիազարյանը հարցը քննարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ ԽՎ թվիթերյան էջում: «Կալանավորի անժամանակ մահը բանտում մտահոգիչ է: Այս գործի վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կարևոր է»,- ասվում է գրառման մեջ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Պաշտպանը բարձրացրել է Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց
Մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն
ԵՄ պաշտոնյաները կարևորել են «ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունը»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ
Զարգացող երկրների դահուկորդները մրցում են Ծաղկաձորում (ֆոտոշարք)
Թեղենիս լեռան լանջին ընթանում է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) տարեկան միջոցառումների ծրագրում ընդգրկված Լեռնադահուկային սպորտի «Զարգացող երկրների գավաթի» միջազգային առաջնությունը: Հայաստանի դահուկային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մասնակցում է հինգ երկրի 30 լեռնադահուկորդ: Բայց մենք համատեղ նույն FIS-ի ծրագրով անցկացնում ենք նաեւ Հայաստանի բաց առաջնություն, որի արդյունքում մասնակիցների ընդհանուր թիվը
«Մենք միշտ էլ խաղաղ ենք եղել. պատերազմի պետք է պատրաստվենք». Վոլոդյա Ավետիսյան
«Իհարկե, մանրամասն չեն հայտարարում, թե ինչի մասին են պայմանավորվել եւ ինչպես են պայմանավորվածությունները կյանքի կոչելու, բայց իմ մտավախությունն այն է, որ մերոնք կարծես թե խաղաղություն են քարոզում եւ կոչ անում պատրաստվել խաղաղության։ Բայց չէ որ մենք միշտ էլ խաղաղ ենք եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ դավոսյան անակնկալ հանդիպմանը, ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա
«Եթե իմ բարեկամներին եք փնտրում, ապա շատ երկար կփնտրեք». Ջանջուղազյանը՝ պարգեւավճարների մասին
Լրագրողների հարցին, թե որքա՞ն պարգեւատրում եք ձեզ տվել՝ պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Ինքս ինձ չէ, դա կոչվում է՝ գործատուն գործատուի կողմից: Եթե իմն է ձեզ հետաքրքրում, իմ վաստակած աշխատավարձը 2017-ի հետ համեմատած աճել է մոտ 10 տոկոսով եւ ես կարծում եմ, որ իմ պատասխանատվությունը նույնպես առնվազն 10 տոկոսով աճել է»:
Աբսուրդ է, որ ոստիկանության ներկայացուցիչները կարող են մտնել խմբագրություն և ասել՝ այ, էն լայվի տեսագրությունը և բովանդակության հիմքերն ասեք. Աշոտ Մելիքյան
Արա Ղազարյանի համար խնդրահարույց են խմբագրություններում մասկի շոուները:
«Որոշ անբարեխիղճ ուսուցիչների հիշեցնում ենք իրենց պարտականությունների մասին». Արայիկ Հարությունյանը՝ ուսուցիչների վարքականոնի մասին
Հարցին՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր նախատեսվո՞ւմ են, օրինակ, Սերժ Սարգսյանը խոստանում էր ուսուցիչների աշխատավարձը հասցնել 200 հազարի, հիմա այդ մասին խոսք չկա՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ լավ օրինակ չէր Սերժ Սարգսյանին մեջբերելը, որովհետեւ 10 տարվա ընթացքում որեւէ մեկի աշխատավարձը չի բարձրացվել»:
Եթե վիճահարույց նախագիծն անցնի, փաստաբանները 7 օր բողոքի ցույց են անելու, հրաժարվելու են դատարաններում ու քննչական մարմիններում ծառայություններ մատուցել
Հանրային քննարկում՝ փաստաբանների, հաշվապահների ու խորհրդատուների հարկերի բարձրացման վերաբերյալ
Փաստաբանը պնդում է՝ ՊԵԿ նախագահն ու դատախազը հաշվեհարդար են տեսնում. ՊԵԿ-ը հակադարձում է՝ Կարեն Կարապետյանը մոլորեցնում է հանրությանը
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը մեղադրում է ՊԵԿ-ին ու Դատախազին
«Նույնիսկ մի հատ հեռավոր գյուղի քահանա իր անտեղի ու անկիրթ գրառմամբ կարող է ալեկոծել մամուլը». Արայիկ Հարությունյանը՝ քննադատությունների մասին
Երբ որ ես ստանձնում էի պաշտոնն ու իմ գործընկերներից մեկն ասաց՝ դու ամենաբարձր վարկանիշն ունես, ասացի՝ սպասիր մի քանի շաբաթ եւ կտեսնես, որ այդ վարկանիշից շատ քիչ բան կմնա, որովհետեւ վարկանիշը շատ հարաբերական բան է:
Ծանր հանցագործությունների թվի աճը առավելապես պայմանավորված է բնակարանային գողությունների թվի աճով
Մամուլի ասուլիս ոստիկանությունում
«Անհավասարակշիռ արձագանքը հոգեւորականների կողմից ցույց է տալիս, որ անկիրթները նրանց մեջ քիչ չեն». Արայիկ Հարությունյան
Ավելին ասեմ, այնտեղ տարբեր մարդիկ են եղել, որոնք ականատես են եղել իմ եւ հոգեւորականի խոսակցությանը, մենք հոգեւորականի հետ ձեռքսեղմումով ենք հրաժեշտ տվել:
Արարատ Միրզոյան. «Պիտի տեղափոխվեմ կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների կյանքը»
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ, Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։ Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր
«Աղքատը ինչքան էլ հարստանա, վրից աղքատի հոտ է գալիս 10-20 տարի». Ֆելիքս Ցոլակյանի պատասխանը՝ աղքատության կրճատման մասին
Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ն քննադատում է այս կառավարությանը՝ ասելով, որ սառնարանը շուտով մարդիկ բացելու են, մենակ «Դուխով» գլխարկն է դրված լինելու, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «ՀՀԿ-ի, թե մեկ ուրիշ կուսակցության քննադատությունը, դա քաղաքական պայքար է, այդ քննադատությունը միշտ էլ լինելու է: Թող քննադատեն, ի՞նչ է եղել, այդ քննադատությանը կառավարությունը պետք է մի բանով պատասխանի՝ աշխատանքով ապացուցի, որ իրենք սխալ են»:
Լոռիում ավելացել է արտակարգ պատահարների թիվն
2018 թվականին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 123.082 հեռախոսազանգ, սպասարկվել է 1.178-ը: Դրանցից արձագանքվել է 845 ահազանգի, իսկ մյուս 416-ը փոխանցվել են այլ ծառայություններ: Մնացած հեռախոսազանգերը եղել են ճանաչողական-տեղեկատվական եւ այլ բնույթի: ԼՄՓՎ ՃԿԿ-ի տվյալներով նախորդ տարի մարզի տարածքում հաշվառված արտակարգ դեպքերի ու պատահարների թիվն ավելացել է՝ կազմելով 1.258, իսկ 2017
ԱՄՆ-ում քննություն է սկսվել հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ փակցնելու գործի առնչությամբ
Երեքշաբթի առավոտյան Կալիֆորնիայի երկու հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ բարձրացնելու գործով ոստիկանությունում քննություն է սկսվել: Մասնավորապես, թուրքական դրոշներն անհայտ անձանց կողմից բարձրացվել են Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի, ինչպես նաև մի քանի հայկական եկեղեցիների վրա: Ոստիկանությունը միջադեպը քննում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն կամ միջադեպ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Եկեք ասեք՝ էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում». Փաշինյանը՝ սուպերվարչապետության եւ պարգեւավճարների մասին
Մեր հարցին՝ երբ պատգամավոր էիք, ասում էի՝ «կառավարությանը ասող է պետք»: Նա արձագանքեց՝ «հիմա կա ասող, ես եմ ասողը»: Դիտարկմանը, որ ասողն էլ եք դուք, լսողն էլ եք դուք, բոլոր գործիքները ձեր ձեռքին են՝ վարչապետը պատասխանեց. «Կառավարությանը ասող կա, խորհրդարանն այդ դերը ստանձնել է ու կշարունակի ստանձնել: Երեկ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին ու պարզաբանումներ ստացավ»:
«Մենք Եվրամիությունով շատ մտահոգված ենք Հայաստանում ատելության խոսքի առկայությամբ»․ Պյոտր Սվիտալսկի
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, օրերս Գյումրիում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե նկատո՞ւմ է արդյոք ատելության քարոզ հայաստանյան կուսակցությունների կողմից, ասաց․ «Այո, ատելության խոսքը բավական մտահոգիչ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլ մյուս տեղերում։ Մենք Եվրամիությունով մասնավորապես շատ մտահոգված ենք Հայաստանում ատելության խոսքի առկայությամբ։ Եվ խորհուրդ ենք տալիս Հայաստանի կառավարությանն ուսումնասիրել առկա օրենսդրությունը և փորձել հասկանալ՝