Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Եվրամիությունով շատ մտահոգված ենք Հայաստանում ատելության խոսքի առկայությամբ»․ Պյոտր Սվիտալսկի

Հունվար 30,2019 19:07

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, օրերս Գյումրիում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե  նկատո՞ւմ է արդյոք ատելության քարոզ հայաստանյան կուսակցությունների  կողմից, ասաց․ «Այո, ատելության խոսքը բավական մտահոգիչ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլ մյուս տեղերում։ Մենք Եվրամիությունով մասնավորապես շատ մտահոգված ենք  Հայաստանում ատելության խոսքի առկայությամբ։

Եվ խորհուրդ ենք տալիս Հայաստանի կառավարությանն ուսումնասիրել առկա օրենսդրությունը և փորձել հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է իրավիճակը բարելավել։ Բացի այդ, քաղհասարակությանը ևս խորհուրդ ենք տալիս ավելի ակտիվ կերպով պայքարել ատելության խոսքի դեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031