Օրվա լրահոսը
ԲԿ-ի տնօրենը հերքում է՝ Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում չէ
«Բայց հավանական է, որ նրա հիվանդությունները սրվել են, այդ պատճառով եկել է հետազոտվելու»,-միաժամանակ նշում է Անատոլի Գնունին
«Միայն այդ հարցը կարող է տապալել իրենց իշխանությունը. ազգի 90 տոկոսը ուրիշ դիրքորոշում չունի». Արշակ Զաքարյան
«Չեմ հավատում, որ մեր հակառակորդը, պատրաստ է խաղաղությամբ մեզ հետ ապրել, քանի դեռ ՀՀ-ն ու հայությունը վերացված չեն, մեր շրջապատը մեզ հետ խաղաղությամբ երբեւէ ապրելու ցանկություն չի ունենալու». Տիգրան Չոբանյան
«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր». նախագահ Սարգսյանը հանդիպել է «THALES» ընկերության ղեկավարության հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա
ՌԴ տարածքում «Առավոտի» արգելափակումը վերացվել է
Քիչ առաջ «Առավոտը» «Ռոսկոմնադզորից» ստացավ պաշտոնական գրություններ, ըստ որոնց՝ մեր ռուսերեն էջը հանվել է անհատական տվյալների խախտողների ռեեստրից: Ճշտեցինք, որ դրանից հետո «Առավոտի» ռուսերեն կայքէջն այլեւս հասանելի է ՌԴ տարածքում: Հիշեցնենք, որ «Առավոտը» արգելափակվել էր Ռուսաստանում «Շավարշ Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը կարգավորում էր Սոչիի հայ համայնքի խնդիրները» հոդվածից Թաթուլյանի վերաբերյալ տվյալները հանելու «Ռոսկոմնադզորի» պահանջը չկատարելուց հետո:
ՀՅԴ. Մշակույթի ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և նրա դերակատարության թերագնահատման մասին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ Մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն`նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։ Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու Կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներ պետք է դառնան նաև փրկարար ծառայողները. Հայկ Արամյան
Կառավարության կողմից նախապատրաստվում է շատ կարևոր որոշման նախագիծ, որով սահմանվում են «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում սպայական կազմի զինծառայողներին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները: Ծրագիրը, մասնավորապես, առաջարկում է 20 տարի ժամկետով արտոնյալ վարկավորման ծրագիր` առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև
Հայտնաբերվել են «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը
Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն): Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է: ՍԱՏՄ մասնագետները շարունակում
Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Razm.info
Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ՊՆ–ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ում կլինի 12 նախարարություն
Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2252003038453412?__xts__[0]=68.ARAb7BwP4J3ycb4pl2Jfhff_GJSfWM7cBFTKtwHcBitn1dL85gaqqL4tU6k7eoQ1TuRWFaJWZJNtGtwIcHdmyX4Kf4WN8CKCIUPEJ8ofnVqq26odAV3yOrZowSzgkfMJUR_H2sWvFsQIAW7Chb4k1Wp3seeLR6lTVPvnDK0feCNEHmQhAdnA-yHRfbvSqx2_DHPnbanUuU0lNReuwO4AfiD2jABdIbhwvrWgzR5YCiwldsAinxofZuLKMi7p4gu7h-v6M3dLbVEmq8qvE_K0LCJwCBaab-JB8awtnQYG9LHpGGPUAtc5RCbjNKy0V43XAoYbvHhznXE10LIMcazoF7RIEfb_2pflnevQIDcu_YCsgQCBBXuA0Q&__tn__=-R
Գարո Փայլանը պատասխանել է ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի խոսնակի հայտարարությանը. Ermenihaber
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին: Ինչպես հայտնի էր, Քալընը հայտարարել էր. «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջին գրառման մեջ հարց է հղել Էրդողանի խոսնակին.
Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին. Aliq.ge
Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Հայտնում է Aliq.ge-ն: Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին:
Կապիտանը փորձել է վաճառել զորամասերի մահճակալների անկյունակները
400 անկյունակը՝ 1 միլիոն 200 հազար դրամ
«Եթե կառավարության նախագծերը չբխեն հանրության շահերից, չենք աջակցի». «Իմ քայլի» պատգամավոր
«Իմ քայլի» պատգամավորները կաշկանդված չեն գաղափարներ արտահայտել»,-վստահեցնում է Հերիքնազ Տիգրանյանը
ՊԵԿ. ծանրոցում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ դեղահաբեր
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: Անձնական խուզարկության արդյունքում ծանրոցում առկա քսուքի
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են (ֆոտոշարք)
Ի՞նչ ճակատագիր է սպասվում ծրագրում ներգրավված աշխատակիցներին. նրանք դեռ նախորդ տարվա աշխատավարձերը չեն ստացել
«Դրանք լրիվ տարբեր կառավարություններ են, էապես տարբերվում են». Մելքումյանը՝ Հովիկ Աբրահամյանի ու Փաշինյանի կառավարության ծրագրերի մասին
Հարցին՝ նախորդ կառավարությունների ծրագրերը քննադատում էիք՝ ասելով, որ հստակ ուղենիշներ, թվեր չկան, հիմա այս ծրագրում կա՞ն թվեր ու ուղենիշներ՝ Մելքումյանը պատասխանեց, որ թվեր կան, որ կան, թվեր էլ կան՝ չկան. «Օրինակ, ՀՆԱ-ի 5 տոկոս թիվը կա, բայց չասեք՝ շա՞տ է դա, թե՞ քիչ: Մի քանի թվեր կան»:
Դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:15-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում
ԵԱՏՄ-ից ներկրվող 500 ապրանքատեսակների մաքսերն ավելանալու են 1-4 տոկոսով. Մելքումյանը գրավոր դիմելու է Փաշինյանին
Ալբերտ Բաբայանը պատասխանեց, որ զգայուն ապրանքատեսակների հետ կապված որոշ քայլեր ձեռնարկել են, օրինակ, հավի մսի մաքսատուրքը 4 տոկոսով այս տարվանից բարձրանում է, քանի որ ՀՀ-ն այդ ապրանքատեսակի մասով համարվում է ինքնաբավ, մտավախություն այդտեղ չկա: Ներմուծվող բրնձի մաքսատուրքն էլ պետք է 3 տոկոսով բարձրանա, ու ԵԱՏՄ-ն Վիետնամի հետ ունի ազատ առեւտրի պայմանագիր, ունենք նաեւ քվոտա Վիետնամից առանց մաքսատուրքի այդ ապրանքատեսակը ներմուծելու մասին ու քվոտան ավելի շատ է, քան ՀՀ սպառումն է անցյալ տարի եղել:
Ծանրամարտի աշխարհի U17 առաջնությանը Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ
Մարտի 8-ից 15-ը Լաս-Վեգասում կայանալու է մինչեւ 17 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ: Պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը մարզչական խորհրդի հետ հունվարին կայացած Հայաստանի առաջնության արդյունքներով ընտրել է 81 կգ քաշային Գեւորգ Ղահրամանյանին եւ 89 կգ քաշային Գարիկ Կարապետյանին: Մարզչի խոսքով, նրանք երկուսն էլ կարող են հավակնել աշխարհի առաջնության մեդալի:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր միաձայն հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը, որը նախկինում ԿԳ նախկին փոխնախարարն էր: Հանձնաժողովի նախագահը Մխիթար Հայրապետյանն էր «Իմ քայլը» խմբակցությունից, փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես «Իմ քայլից» է: Հանձնաժողովի առաջին նիստում Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքը մշակել է մի աշխատակարգ քաղաքացիների ընդունելության համար, եթե պատգամավորները կունենան
Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունների մասին կառավարությունը չի ուզում բարձրաձայնել
Լարսին այլընտրանք ճանապարհից դեռ նորություն չկա
Արմեն Փամբուխչյանը միաձայն ընտրվեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ
Ուշագրավ է, որ հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԲՀԿ–ից Էդուարդ Բաբայանը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը: Սակայն նիստից րոպեներ անց նա հեռախոսով խոսելու պատրվակով դուրս եկավ նիստից ու այլեւս չվերադարձավ: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը: Այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ–ից Միքայել Մելքումյանն է: Փամբուխչյանը շնորհակալություն հայտնեց
Սամվել Բաբայանի գրասենյակի թույլ տված սխալները. պատասխան՝ «Ազատ հայրենիք»-ից
Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը՝ ցանկանում ենք ընդգծել հետևյալ կետերը. 1.Պարոն Բաբայանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին… Դա թողնում ենք ընթերցողի դատին: 2. Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ
Իր ոլորտում ինչ հեղափոխություն է անելու տրանսպորտի, կապի նախարարը
Հակոբ Արշակյան. կառավարության ծրագրում ոչ թե թվեր, այլ՝ կոնկրետ թեզեր ման եկեք
Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ
Շուրջօրյա աշխատանք, արագ արձագանքում, վայրկյանների ընթացքում կենսական որոշում կայացնելու հմտություն, փրկվող մարդկային կյանքեր: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով: Այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված
Արման Ավետիսյան. «Մինասի որմնանկարը փրկելու ծրագիր նախարարությունը չունի»
Մինասի 1973 թ. ստեղծած «Գիշեր» որմնանկարը, որ գտնվում է Գյումրիի չգործող գործարանի շենքում, կործանման եզրին է: Փետրվարի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում այդ մասին ահազանգ հնչեցրին Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը և «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը: «Մեզ նախարարությունից ասել են, որ գործնական առումով բան չունենք պատասխանելու: Կար պետական ծրագիր, որի
Ազատազրկված լրագրողը խնդրում է իր նախկին գործընկերների միջնորդությունն ու երաշխավորությունը՝ պատժի մնացած մասը կրելու բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով
Անազատության մոտ 3 տարիները ինձ շատ բան սովորեցրին. փորձությունները հաղթահարելուց զատ՝ վերագնահատեցի մարդկային արժեքները, գիտակցեցի սխալներիս պատճառները։ Փոխվել եմ, ուղղվել, զղջացել եմ եւ ապաշխարում եմ։
Ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը չէր բերվել դատարան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում քիչ առաջ ավարտվեց ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման հետ կապված դատական նիստը: Կալանավորը դատարան չէր բերվել: Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանն Aravot.am-ին ասաց, որ դատավորը հետաձգել է նիստը, նշանակել փետրվարի 21-ին: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Գուսան Հայկազունն առաջարկում է դրոշի վրա ավելացնել Արարատ լեռը. «Ա1+»
Գուսան Հայկազունի կարծիքով՝ ներկայիս պետական օրհներգի որոշ տողերից եղեռնի, ճնշվածության հոտ է գալիս։
«Մեր այսօրվա հիմնն իր առաքելությունը կատարել է արդեն 100 տարի», – ընդգծում է երգահանը։
«Եթե այսօր բռնապետ չկա, չի նշանակում, որ հետո էլ չի լինի»
Ստալինը «հայտնվել» է Պարոնյան թատրոնի բեմում Ժամանակը մի տարօրինակ հատկություն ունի. տարբեր դեպքերի միջոցով հիշեցնում է իրադարձություններ եւ անձերի, որոնք հենց նույն ժամանակի ընթացքում «հաջողությամբ» մոռացվել էին։ Վերջերս հաճախ են հիշում Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին՝ մամուլում, ֆիլմերում, թատերական ներկայացումներում: Օրերս էլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա էր. Հակոբ Ղազանչյանը իր ռեժիսուրայով, նկարչական եւ