Օրվա լրահոսը

Յուրաքան­չյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից. Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Մեծարգո պարոն վարչապետ, Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, նախ ուզում եմ մեկ անգամ ևս

Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է «Արցախը Հայաստան է և վերջ», թող գործնականորեն ցույց տա դա. Կիրո Մանոյան

Ըստ նրա, եթե Երևանը պիտի որոշի՝ Արցախում ով, ինչ քաղաքական ազդեցություն ունենա, դա արդեն խնդիր է:

Վիտալի Բալասանյան. ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է

Այսօր Արցախի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն Արցախի հարցում շարունակում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Բալասանյանի խոսքով, պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը որոշել էր ազատագրել Քարվաճառն ու ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ, ազատագրել Աղդամը,

Նիկոլ Փաշինյան. Մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը:  «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում` որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն

Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը

Մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի  նոր համագործակցությունը: Հիմնադրամը  գործարկել է նոր տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայք, որի միջոցով կատարվելիք առցանց նվիրատվությունները հիմնականում կկատարվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի էլեկտրոնային POS-երի միջոցով: «Մենք շատ ուրախ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր նախաձեռնության՝ առցանց տիրույթ տեղափոխվելու համար: Դա մեր քաղաքականությանը համահունչ է և ավելի արդյունավետ

«Ռազմական դրության ժամանակ ԲԿ-ների կառավարումը վերապահել նախարարությանը». գործադիրի օրինագիծը

Այս նախագիծը հիվանդանոցի միայն մեթոդական կառավարմանն է վերաբերում՝ ռազմական դրության ժամանակ

Մարդկանց մոտ դրական սպասումները նվազում են. Իշխան Կարապետյան

Բիզնեսի ոլորտում խնդիրները մնում են չլուծված. ՍԱՊԾ նախկին պետ

«Ես էլ ասում եմ, որ սա դասական իմաստով վարույթ ընդունելն է ՄԻԵԴ կողմից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ Եղիշե Կիրակոսյանին

Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ ՄԻԵԴ-ը քննելու է արդյոք 301-րդ հոդվածի վերաբերյալ որոշումը համապատասխանո՞ւմ է Կոնվենցիայի մի շարք իրավունքներին, թե՞ ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքը 301-րդ հոդվածն է:

Հայաստանի երեխաների 3 տոկոսը թերքաշ է, 4 տոկոսը` թերսնված. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հրապարակել է երեխաներին, սննդին ու սնուցմանը վերաբերող նոր զեկույց, ըստ որի, երեխաների անհանգստացնող թվաքանակ տուժում է ոչ բավարար սննդակարգի և սննդի կազմակերպման ոչ ճիշտ համակարգերի հետևանքով: Երեխաների իրավիճակն աշխարհում 2019թ. «Երեխաներ, սնունդ և սնուցում» զեկույցում նշվում է, որ 5 տարեկանից ցածր 3 երեխաներից 1-ը, այն է՝ 200 միլիոն երեխա, կա՛մ թերսնված է, կա՛մ

Երեւանում տեղի է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Հոկտեմբերի 15-ին Երեւանում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/523172358478671/   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարգարիտա Գասպարյանը հաղթել է, Կարեն Խաչանովը սպասում է

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաջող է մեկնարկել WTA Լյուքսեմբուրգի մրցաշարում: Մարգարիտան առաջին շրջանում 2:6, 7:6, 6:3 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ջիլ Թայհմանին եւ երկրորդ փուլում հանդիպելու է գերմանուհի Տատյանա Մարիայի հետ: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Կարեն Խաչանովը ATP Մոսկվայի հեղինակավոր մրցաշարի առաջին շրջանում վիճակահանությամբ ազատ

Հանրային քննարկում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի կլոր-սեղան քննարկումը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Փոխնախարար Գայլանը, ողջունելով քննարկման մասնակիցներին,  ներկայացրել է Օրենքի նախագծի հիմնական դրույթները և նշել, որ այն մշակելիս ուսումնասիրվել

Վարչապետն պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարարին

Վարչապետի որոշում ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է թիվ 19 պոլիկլինիկայում մանկական բաժնի աշխատողների ազատման լուրը

Անդրադառնալով մի քանի լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերին, թե «առողջապահության նախարարի հրամանով թիվ 19 պոլիկլինիկայում մանկական բաժնի աշխատողներ են ազատվել աշխատանքից», հայտնում ենք հետևյալը. 2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա` արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական  սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը

Confindustria Russia-ն միավորում է իտալական ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում ռուսաստանյան շուկայում, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում և Իտալիայում: Էռնեստո Ֆերլենգին նշել է, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված ընկերությունները հետաքրքրված են նաև Հայաստանի հետ համագործակցությամբ:

Զանգեզուրը «հնագույն ադրբեջանական տարածք» է, կարծում է Ալիևը

«Ինչպես գիտեք Նախիջևանն առանձնացվել է Ադրբեջանի ցամաքային հատվածից: Նրանց միջև ընկած է Զանգեզուրը՝ հնագույն ադրբեջանական տարածք: Զանգեզուրի հանձնումը Հայաստանին աշխարհագրորեն պառակտել է թյուրքական աշխարհը»,-ասել  է Ադրբեջանի նախագահը:

Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի բուժանձնակազմը բողոքի ցույց է անում

Երեւանի հակատուբերկուլոզային դիսպանսերի բուժանձնակազմը բողոքի ցույց է անում. գործադուլ են հայտարարել: Առողջապահության նախարարությունը մտադիր է այս հիվանդանոցի ֆինանսավորումը կրճատել, հետագայում նաեւ՝ լուծարել: Այս պահին չնայած դիսպանսերում հիվանդներ կան, սակայն աշխատակիցները շարունակելու են գործադուլը, մինչեւ առողջապահության նախարարությունը դրական լուծում տա՝ չլուծարի հիվանդանոցը: Ըստ բուժաշխատողների՝ «Մենք չենք կարող թույլ տալ, որ այսքան մարդ գործազուրկ դառնա, եւ մեր

Մ 23 ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի մինչեւ 23 տարեկան լավագույն ըմբիշները նախապատրաստվում են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Բուդապեշտում կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։ Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքական ընդգրկվել են 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Հայկ Մելիքյանը, 72 կգ՝ Հրանտ Կալաչյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Արման Վարդանյանը, 87

«Չլիներ Սեյրան Օհանյանի գործոնը մենք մեր նիստերը պետք է հարմարեցնեինք Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային գրաֆիկի՞ն». Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը տեղեկացրեց՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել իրենց անվտանգության ապահովման համար այն դեպքում, երբ բոլորն էլ գիտեին՝ իրենց մեքենաներով հետևում են:

Բասկետբոլի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին

Բասկետբոլի Հայաստանի 2019/2020 կանոնավոր առաջնությանը մասնակցում է վեց թիմ՝ գործող չեմպիոն «Արագածը», գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ուրարտուն», ՖԻՄԱ-ն, «Երեւանը», «Էրեբունին» եւ «Գյումրին»: Առաջին տուրում կհանդիպեն. «Արագած»-ՖԻՄԱ, «Երեւան»-«Էրեբունի», «Գյումրի»-«Ուրարտու»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մոտ 70,000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն

Առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ հաղորդում կամ ահազանգ չի ստացվել. ոստիկանության պարզաբանումը

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել։ Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։   ՀՀ ոստիկանություն

Արմեն Աշոտյան. Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաեւ Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում

Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով։ Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաեւ Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։ Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլեւս իշխանություն չէ, ներկայացված չէ նաեւ խորհրդարանական պատվիրակություններում,

Փոփոխություն օրինագծում. 10 եւ ավելի աշխատակից ունեցող երեւանյան գործատուները աշխատավարձը կվճարեն անկանխիկ

Քանի որ մարզերում ենթակառուցվածքները դեռ այնքան էլ զարգացած չեն, եւ քաղաքացիների համար անկանխիկ ձեւով աշխատավարձ ստանալը խնդիր է, կարգավորումը կվերաբերի միայն Երեւանում գործող ընկերություններին

Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա չէ. հետվիրահատական բուժումը Իզմիրլյան կենտրոնում շարունակվում է

Ըստ Սարգիս Քլոյանի՝ միտումնավոր դատական նիստերը հետաձգում են. ինքը նույն վիրահատությունը տարել է: Տևում է 20 րոպե, երրորդ օրը դուրս են գրում:

Ազդարարման համակարգով ստացված և ստուգված հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. դատախազություն

2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ

«Կներեք, շինարար չեմ, ժամկետը ճիշտ չէի նախանշել». ՊԵԿ նախագահը՝ Գյումրիի ավտոմաքսատան բացման մասին

Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ նոյեմբերին կունենանք շենքային հարմարություններով եւ արդիականացված լավ ավտոմաքսատուն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Որքանո՞վ է արդար, վարձու աշխատողների վրա է ամբողջ բեռը, բայց որեւէ ուշադրություն չենք դարձնում նրանց առողջությանը». Թանդիլյանի նոր նախագիծն ու իշխանության արձագանքը

Ըստ կառավարության փաստարկի, ամսական 1 մլն կամ 3 մլն դրամ աշխատավարձ ստացողն էլ կարող է սրանից օգտվել ու հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է նա դառնա շահառու՝ ի հաշիվ ավելի վատ ապրողների, ովքեր դրա կարիքն իրապես ունեն:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930