Օրվա լրահոսը
Հրաշք շաբաթ՝ եղանակային առումով․ Գագիկ Սուրենյան
Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27…+28 աստիճանի։ Վայելեք: Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռիշար Ժերանյանը Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին. «Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար Ժերանյանը միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ,
Թուրքական բանակը զավթել է Սիրիայում գտնվող Սուլուք բնակավայրը
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, թուրքական բանակը Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում զավթել է այդ երկրի Ռաքքա նահանգի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Սուլուք սահմանային բնակավայրը։ Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իր վերահսկողության տակ է առել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս էլ-Այըն քաղաքը։
Ջեռոցում կարմրացրած կարտոֆիլ
Ավելի հեշտ ու ավելի համեղ տաք ուտեստ, որը թե՛ ինքնուրույն կարող է զարդարել սեղանը, թե՛ հրաշալի խավարտ դառնալ մսեղենի համար, չեք կարող գտնել: Տեսքն էլ՝ գայթակղիչ: Անհրաժեշտ մթերքները Կարտոֆիլ- 13-15 հատ Աղ- 1 թեյի գդալ Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ Չորացրած ծիթրոն կամ ուրց կամ պրովանսյան խոտերի հավաքածու- 1 թեյի գդալ Կարմիր կծու պղպեղ- 1
«Մասիս» ԲԿ-ի տնօրենը վիճաբանության ընթացքում քթի շրջանում վնասվածք է ստացել․ Shamshyan.com
Shamshyan.com – երեկ՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։ Ինչպես հայտնում է
Մարդավարի ու նորմալ
Դժվար է պատկերացնել ավելի հեղափոխական ժողովուրդ, քան մեր ժողովուրդն էր մեր թավշյա հեղափոխության ողջ ընթացքում՝ սկզբից մինչեւ վերջ: Որեւէ մեկս չէինք պատկերացնում, որ կարող ենք գլխիվայր շրջել իրականությունը եւ մեր առաջ բաց անել Նոր Հայաստանի տեսլականը: Հեղափոխությունն ավարտվեց, բայց Նոր Հայաստանի հիմնադիրների ու հեղափոխության առաջնորդների անելիքները չեն ավարտվել: Հեղափոխության ու հեղափոխականների անելիքները կավարտվեն միայն այն
Լիխտենշտեյնի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով․ Ffa.am
Ffa.am – Հոկտեմբերի 12-ին` Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Լիխտենշտեյնի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով: Լիխտենշտեյն 1։1 Հայաստան Գոլեր՝ Բարսեղյան (19’) (Հայաստան), Ֆրիք (72’) (Լիխտենշտեյն) Զգուշացում՝ Սալանովիչ (10’), Հասլեր (90+5՛) (Լիխտենշտեյն), Հարոյան (30’), Հովհաննիսյան (48’), Հովսեփյան (53’) (Հայաստան) Մրցավար՝ Իշտվան Կովաչ (Ռումինիա) Լիխտենշտեյնի ազգային հավաքական՝ 1. Բենյամին Բուխել, 3. Մաքս
Ձեզ արգելվում է Վրաստանի տարածքում լրագրությամբ զբաղվել․ լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան․ Epress.am
Epress.am – Հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո, Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան։ Չորս ժամ շարունակ լրագրողները ստիպված բացատրություններ էին տալիս անցակետի տարբեր աշխատակիցներին, որ գործուղված են Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի՝ վրացական Newcaucasus.com-ի գործընկերների հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղացի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ
Մեզանից շատերը պատրաստ են սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում․ Նաիրա Զոհրաբյան
Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ: Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել: Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 04:27-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շանթ Սարգսյանը ճանաչվեց U18 տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոն
Մումբայում ավարտվեց ՖԻԴԵ-ի 14, 16 եւ 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ութ մասնակիցներից, որոնք հանդես էին գալիս բոլոր տարիքային խմբերում, հաջող խաղ ցուցադրեցին U18 տարեկանների առաջնության մասնակիցները՝ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Շանթը 8,5 միավորով ճանաչվեց այս տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոն, իսկ Արթուրը 8,0 միավորով բրոնզե մեդալ նվաճեց:
Ալիեւը ընդամենը մեր նոր իշխանությունների կողմից հրահրված արշավի դրսի կողմն էր. Արմեն Աշոտյան
Գարեգին Նժդեհի վրա հարձակումը պատահական չէ, եւ չի սահմանափակվում միայն ալիեւյան տխրահռչակ ելույթով։ Ադրբեջանական քաղաքական ռազմավարության մեջ հայաստանյան իշխանափոխությունից հետո արագ զարգանում է այս ուղղությունը՝ Հանրապետականների իշխանազրկումից հետո նախկինների հանդեպ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած զարհուրելի արշավը ոմանց թույլ է տվել մտածելու, որ առիթից օգտվելով` մեր հակառակորդները կարող են «քշել» նաեւ մեր օրոք պետության ներսում նոր իմաստ
«Ուրարտու Վբեթը»՝ բասկետբոլի Հայաստանի սուպերգավաթակիր (ֆոտոշարք)
Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր կայացավ բասկետբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին անցած մրցաշրջանի Հայաստանի չեմպիոն «Արագածը» եւ գավաթակիր «Ուրարտու Վբեթը»: Հանդիպումն անցավ գեղեցիկ պայքարում եւ ավարտվեց գավաթակրի հաղթանակով՝ 84:75: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մոտ հարյուր հազար դոլար առանց մրցույթի տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը․ Միքայել Նահապետյան
48 900 000 դրամ` մոտ հարյուր հազար դոլար, առանց մրցույթի բռնել տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը, որպեսզի վերջինս հիմա էլ վարչապետի երկտողը տարածի Հայաստանով մեկ։ Մարդիկ լեգիտիմ հարց են տալիս, թե ինչպե՞ս են որոշել, որ հենց այդ ընկերությունը պիտի անի դա, ինչո՞վ համոզված լինենք, որ կոռուպցիա չկա` վարչապետի խոսնակն ասում է․ «Արվել է օրենքի
Քարդաշյանները՝ Գառնիում (լուսանկարներ)
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ և Քորթնի Քարդաշյանների ու նրանց երեխաների` Հայաստան կատարած վերջին այցից։ Քարդաշյանները զբոսնում են Գառնիի տաճարի տարածքում, վայելում հայկական բնության հմայքները՝ չմոռանալով պաղպաղակ գնել երեխաների համար։
Ինչ-որ «հեղափոխական» տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող․ Հրանտ Բագրատյան
Մի քայլ առաջ, երեք քայլ ետ… Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ «հեղափոխական» տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մակրոտնտեսական ցուցանիշներ ՀՆԱ-ՏԱՑ․ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը կազմել 7.0% հունվար-հուլիսի 6.8-ի փոխարեն։ Այստեղ, սակայն, բլեֆ
Բակո Սահակյանն ու Կոնստանտին Զատուլինը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ: Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության
Ամարասի վանական համալիրը վերականգնվում է. ընթացքին ծանոթացել է Ամարաս այցելած Սերժ Սարգսյանը
Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Որ հուշարձանը վտանգված է՝ մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին, հայտնում է Artsakh_Public_Tv-ն: Խնդիրը, կարծես, լուծման ճանապարհին է: Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը: Շատ չանցած՝ հիմնադրամը ստանձնեց Ամարասի
4 թուրք զինուոր սպանուած է, 6-ը՝ վիրաւորուած․ «Գանձասար»
«Գանձասար» – Անատոլ լրատու գործակալութեան համաձայն, Հասիչէի եւ Ռաքքայի ուղղութեամբ կատարուած թրքական յարձակումներուն հետեւանքով, քրտական ինքնապաշտպանողական ջոկատներ հակահարուածներ ուղղած են թրքական կողմին, որուն իբրեւ արդիւնք, Հալէպի հիւսիսարեւմտեան շրջանին մէջ, երէկ եւ այսօր հեղի ունեցած բախումներուն արդիւնքով 4 թուրք զինուոր սպանուած է, 6-ը՝ վիրաւորուած։ Թրքական բանակը կը հրթիռակոծէ Հասիչէի եւ Ռաքքայի շրջակայ գիւղերը, ներառեալ այդ նահանգներու
Գեղանիստ գյուղում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի
Գամիշլիցիները այս ծանր օրերուն շրջանը չեն լքեր․ «Եռագույն»
Սուրիոյ մէջ տիրող պատերազմական իրավիճակէն առաջ, Գամիշլիի մէջ կը բնակէր մօտ 7000 հայ, այժմ այդ թիւը իջած է 2500-3000-ի (մօտ 450 ընտանիք), արտագաղթածներու մեծ մասը հասաւ եւրոպական երկիրներ, Գանատա եւ Ամերիկա, իսկ շատ փոքր մասը կայք հաստատեց Հայաստանի մէջ։ Այսօր, Գամիշլիի մէջ ապրող հայութիւնը ունի երկու կարգավիճակ՝ առաջինը համայնքը պահող, կառավարող, կազմակերպողներն են, եւ անոնց
Ով է աստծո նման (վիպակ)
Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15, ԳԼՈՒԽ 16, ԳԼՈՒԽ 17 ԳԼՈՒԽ 18 Մարդասպան. կորի՛ր գրողի ծոցը Տունը խարխուլ էր, փայտաշեն, տեղ-տեղ ցանցկեն տանիքով, ծխնիների վրա դժվարությամբ
Ամերիկայի կրկնակի ու աշխարհի եռակի հայազգի չեմպիոնն այսուհետ կներկայացնի նաեւ Հայաստանը
Էրիկ Ասատրյանը քսան տարի անց Հայաստանում է: Նա ուժային եռամարտի ԱՄՆ կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն:
Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա․ Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային ժողովի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ամփոփել է միջոցառումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Booking.com-ի կողմից Հայաստանը 2020 թվականի համար ընդգրկվել է զբոսաշրջային գրավիչ ուղղությունների առաջին տասնյակում: «Շնորհակալ եմ բոլորին, աշխույժ և լավ միջոցառում ստացվեց: Նման քննարկումները կարևոր են: Ճիշտ է, համաժողովներն անցկացվում են մարզերում, սակայն դրանք տեղային նշանակություն
Չարենցի «Պատահական անցորդին» բանաստեղծությունն առաջին անգամ հնչեց չինարեն
Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանը Թարգմանչաց տոնին հյուրընկալել էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին, որոնք միջոցառում էին կազմակերպել` թարգմանելով Չարենցի բանաստեղծությունները տարբեր լեզուներով: Միջոցառումը սկսվեց Չարենցի անվան մեկնաբանություններով ՝ սկսած Չարենց անունով բժշկից մինչև նրա հոր՝ Աբգար աղայի՝ չարաճճի որդուն տված «Չարոց հանճար, բարոց տխմար» արտահայտությամբ: 1897 թվականին, ինչպես ինքն է նկարագրում, անկյանք փողոցներով
Կարեւոր են նաեւ սպորտի միջոցով դիվանագետների հետ ոչ արարողակարգային շփումները
Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված «Պառլամենտ»-«Ամբասադոր» ֆուտբոլային խաղում հաղթեց «Դիվանագիտական ակումբի» թիմը: Սակայն նման հանդիպումներում գլխավորը ոչ այնքան հաշիվն է, որքան առողջ ապրելակերպով զբաղվելը, սպորտի միջոցով գործընկերային հարաբերություններ հաստատելն ու խորացնելը, միմյանց հետ ավելի անկաշկանդ շփվելը: Հանդիպումից հետո Aravot.am-ը զրուցեց պատգամավորական թիմի խաղացողների հետ: Վահե Էնֆիաջյան, ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. «Սա ընկերական, բարեկամական խաղ էր:
Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւնը իր զօրակցութիւնը կը յայտնէ Սուրիոյ հիւսիսային շրջանի մէջ ապրող բոլոր ժողովուրդներուն
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը խստօրէն կը դատապարտէ Թուրքիոյ սանձազերծած զինուորական գործողութիւնները Սուրիոյ հիւսիսային տարածքէն ներս՝ ապահովութեան գոտի մը ստեղծելու կեղծ պատրուակով: Սուրիոյ պատերազմի առաջին իսկ օրէն՝ ամենածայրայեղ զինեալ խմբաւորումները հովանաւորելով, պատսպարելով և զինելով, Թուրքիոյ իշխանութիւնները անմիջական պատասխանատուութիւն կը կրեն այ’ն իրավիճակին համար, որ անոնք այսօր կը փորձեն իբրև թէ դարմանել: Խիստ մտահոգիչ է
Հայտնաբերվել են ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 15.10-ին ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի: Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ

















































