Օրվա լրահոսը

Կիբերանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյան

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Ադրբեջանցի զինվորի դին դուրս է բերվել միջդիրքային տարածքից. Կարմիր խաչ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Գագիկ Ջհանգիրյանը վերականգնվելու է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում. «Ժողովուրդ»

Ջհանգիրյանն ասաց, թե որեւէ տեղեկություն չունի։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ցանկություն էլ չունի, Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց՝ կրկնելով՝ որեւէ տեղեկություն չունի։

Փաշինյանն ըստ էության խոստովանեց, որ, այո, Վանեցյանն ինքն է հրաժարական տվել, եւ ոչ թե նրան «պատիվ են արել». «Հրապարակ»

Փաշինյանի մեկնաբանությունից հետո ես պատրաստ եմ ստորագրել Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարության ամեն բառի տակ, պատրաստ եմ ստորագրելու նաեւ Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմումի տակ, եթե երբեւէ հրապարակվի նրա դիմումը։

2 օր ջուր չի լինի. պլանային ջրանջատում Երևանում և հարակից մարզերում

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1.Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան,

Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորք կատարած այցի շրջանակներում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: «Պատկերացրեք մի պահ շուրջ 200 ղեկավարներ հայտնվում են մի քաղաքում, բոլորն էլ  օրակարգային խնդիրներ ունեն և գերտերության ղեկավարի հետ կուզենային գոնե կարճ շփում ունենալ: Դրա

Ինչպես փակել դեպի աղետ տանող ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

2018 թ.-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝ դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։ Ինչպես փակել ճանապարհը Իշխանությունը կարող է բերել իր

Կառավարությունը չի արդարացնում հասարակության ակնկալիքներն ու հակված է ընդամենը սեփական իշխանությունը պահելուն. «Իրատես»

Քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ քա­ղա­քա­կան թեժ ա­շու­նը ծա­վա­լուն քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ է են­թադ­րում, ո­րոնք կա­րող են իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի, կո­նյունկ­տու­րա­յի փո­փո­խու­թյան հան­գեց­նել: Ըստ նրա՝ թեժ ա­շունն ար­դեն իսկ մեկ­նար­կել է, և վեր­ջին տասն օ­րում բուռն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տեսն ենք լի­նում՝ ԱԱԾ տնօ­րե­նի և ոս­տի­կա­նու­թյան պե­տի հրա­ժա­րա­կան, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նարկ խոր­հր­դա­րա­նի իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյան կող­մից

Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել են ռազմավարական զորավարժությունները

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները: Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:   ԱՀ ՊՆ

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը

1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է,

Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը

Պահանջվում է սոլիդություն

Գուցե նաեւ ա՞յդ խնդիրը նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Լոս Անջելեսում իր ասուլիսում նշել էր. «Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք դրա ոտի տակը: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով»: Հետաքրքիր է, այդ ո՞ր եկեղեցականներն են ուզում քանդել Հայաստանի կառավարության ոտի տակը՝ զույգ կաթողիկոսնե՞րը, եպիսկոպոսնե՞րը, թե՞ շարքային քահանաները:

Գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել

ԱՍԵԿՈՍԵ

Ես իսկապես այլ մարդ եմ խաղադաշտում. փորձում եմ գազան կամ հրեշ լինել… Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ. չեմ սիրում ագրեսիվ լինել: ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Սամվել Բաբայանը

Սեպտեմբերի 22-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։ Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը և Դիմա Առստամյանը։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել

Լևոն Տեր-Պետրոսյանի անգլերեն գրքի երկրորդ հրատարակությունը. ilur.am

ilur.am. Ամերիկյան Palgrave Macmillan (Փալգրեյվ Մաքմիլան) հեղինակավոր հրատարակչության կողմից լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի երկրորդ հրատարակությունը, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի խմբագրությամբ և ներածական հոդվածով: Գիրքը հասանելի է Amazon գնումների հարթակում:

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին. armtimes.com

Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքն օրեր առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանն է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր ղեկավար Արա Սաղաթելյանի հետ: Նշվում է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում: Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի ֆոնին լուսանկարը լայն արձագանք ստացավ համացանցում: «Հայկական ժամանակ»-ն այսօր Վանեցյանից խնդրեց պարզաբանել, թե որտեղ եւ երբ է հանդիպել Արա Սաղաթելյանի հետ: Ի

«Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»:

Մտադրված են վերջ դնել վառելիքի ներկրմանը․ Հայաստանում արդեն բիովառելիք են արտադրում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին  Գյումրու «Սև բերդ» ամրոցում «ժամանակի հերոս» մրցանակաբաշխությանն արժանացած Ստեփան Ավագյանը, որն իր ընկերների հետ սկսել  է բիովառելիք արտադրել բուսական ծագման ձեթի թափոններից, մտադրված է  այնպիսի ծավալների հասցնել,  որ մեր երկիրը կախված չլինի վառելիքի միջազգային գնի տատանումներից․  վառելիք  ընդհանրապես չներկրի ։ Հերոսն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում բիովառելիք արտադրելու գաղափարը ծագել

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին. 168.am

Երեկ Լոս Անջելեսում տեղի ու հայաստանյան լրատվամիջոցների համար տված մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա գործունեությանը, ասել էր. «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել

«Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը ԱՄՆ անհնար կլիներ կազմակերպել». Վլադիմիր Կարապետյան

Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»։

Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի վեհաժողովին: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ռուսաստանն ու Հայաստանը վստահ շարժվում են բազմակողմանի դաշնակցային հարաբերությունները ամրապնդելու  ուղիով:  Ինտենսիվ քաղաքական երկխոսությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի

«Լույս» հիմնադրամը չի մասնակցելու ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման շուրջ հանդիպմանը

Հաշվի առնելով ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման հարցում մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու մտադրության մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի մշակման գործում իր մասնագիտական ներուժն օգտագործելու ցանկությունը՝ «Լույս» հիմնադրամը փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել և համապատասխան նամակով դիմել էր անվտանգության խորհրդի

Դավիթ Շահնազարյանի կոչը՝ Փաշինյանին և Վանեցյանին. «Պետականության հանդեպ ձեր պատասխանատվությունը չի ավարտվելու ձեր պաշտոնանկությամբ, դուք դատապարտված եք կրել այդ պատասխանատվությունը ողջ կյանքում»

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված կոչով է հանդես եկել, որում, մասնավորապես նշել է. «Վերջին օրերին ՀՀ վարչապետը և ԱԱԾ նախկին ղեկավարը հրապարակայնորեն հանդես են գալիս միմյանց դեմ մեղադրանքներով։ Դա խորապես մտահոգել է ինձ։ Ես դիմում եմ ձեզ երկուսիդ՝ պարոն Փաշինյան, պարոն Վանեցյան, որովհետև

Արփինե Հովհաննիսյան. «Դանիել Իոաննիսյանն իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ՝ մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար»

ՀՀԿ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը։ Հայաստանից մասնակցում էին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Նինա Կարապետյանցը եւ այլք։ Հանդիպման ժամանակ հանդես եմ եկել ելույթով,

Հրապարակային տեղեկատվությունը լրատվամիջոցով հրապարակելու համար Քննչական կոմիտեն լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցել. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի իրավունքների պաշտպանությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ 1in.am լրատվական կայքում անձի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ լրագրողը դատական գործի լուսաբանման շրջանակում հրապարակել է տեղեկություններ, որոնք առնչվում են դատական գործում ներգրավված անձի անձնական և ընտանեկան կյանքին։ Այն ժամանակ,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930