Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի զինվորի դին դուրս է բերվել միջդիրքային տարածքից. Կարմիր խաչ

Սեպտեմբեր 24,2019 11:40

Ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուի դին դուրս է բերվել միջդիրքային տարածքից: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի ղեկավարին:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել կողմերի միջև, որոնց արդյունքում զինծառայողի դին դուրս է բերվել շփման գծից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն:

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30