Օրվա լրահոսը

«Օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյան». Արթուր Դավթյանը անուն է տալիս, թե ում նկատի ունեն՝ որոշ մարդիկ ասելով

Այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ հարցին, թե ո՞ր անձանց մասին է խոսքը, քննությանը հայտնի՞ են՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, հայտնի են, բա մենք հո չէի՞նք կարող մեղադրանքի որոշման մեջ օդից կտրված տեղեկություն գրել»:

Ֆեռնանդո Վերդասկոն կրկին կանգնեց Կարեն Խաչանովի ճանապարհին

Իսպանացի թենիսիստ Ֆեռնանդո Վերդասկոն Հռոմում ընթացող ATP Masters մրցաշարի երրորդ շրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ հանդիպեց Ռուսաստանի թիվ մեկ ռակետ Կարեն Խաչանովի հետ ու կրկին երեք սեթում առավելության հասավ հայ թենիսիստի նկատմամբ՝ 7:5, 3:6, 6:3: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված համապատասխան զինծառայողներին». Արթուր Դավթյանը ապացույցներ է ներկայացնում

Ցուցմունքում նշվում է, որ դատավորին նախագահականից զանգել եւ հրավիրել են, սակայն ինքը չի գնացել: Մինչ այս պահը Ռոբերտ Քոչարյանը չի պարզաբանել, թե այդ վեճի լուծման ընթացքու ինչո՞ւ է նախագահական հրավիրվում դատավորը: Հույս ունեմ, որպես ամբաստանյալ, այս հարցի պարզաբանումը կունենա:

Ռեկտորի պաշտոնակատարը ֆուտբոլ է խաղում, խոսում է իտալերեն ու Աճեմօղլու է կարդում

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» շարքի հերթական հյուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն է:

Թոմ Մոհան. «Հայաստանի հավաքականը, որպես տանտեր, դժվար մրցակից է բոլորիս համար»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Մ-19 Եվրո-2019-ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցների շարքը: Իռլանդիայի Մ-19 հավաքականը մեկ շնչով անցկացրեց որակավորման փուլը՝ վստահորեն հաղթելով իր բոլոր մրցակիցներին. Էլիտ փուլի 3 խաղում իռլանդացիները 10 գոլ խփեցին։ Գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Հայաստան թիմ առաջնորդելու փորձ ունի։ -Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմերն են հավակնում Եվրոպայի Մ-19 առաջնության չեմպիոնի կոչմանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին կանցնի 2020թ-ից. Սեմերիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, հնարավոր է՝ երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հայտնում է RBK-ն: Սեմերիովը նշել էլ, որ 2020թ. հունվարի 1-ից «գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հերթն անցնում է Բելառուսի Հանրապետությանը»: Նոր գլխավոր

Զինվորներին հատուկ պարապեցրել են՝ Մարտի 1-ի ցույցը ցրելու համար. Արթուր Դավթյանը Քոչարյանի գործով դատական նիստում ելույթ ունեցավ

Այդ խորհրդակցությունից մի քանի ժամ անց եղած հրամանը ամբողջությամբ տալիս է այս հարցի պատասխանը: Հրամանը սկսում է հետեւյալ կերպ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ…Ու ասվում է՝ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց եւ թափանցիկ գնահատվելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի բանակի հետ այս նկարագրած իրավիճակը:

Արևելյան գործընկերության ապագան

2004 թվականին` Եվրամիության ընդլայնման գործընթացից հետո, ԵՄ արևելյան սահմանին գտնվող երկրներն առավել մերձեցան Եվրամիությանը: Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ` ԵՄ այլ անդամ-պետությունների հետ համատեղ, հատուկ գործընկերություն հիմնվեց հետևյալ 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Նախաձեռնությունը մեկնարկել է 2009 թ-ի մայիսին` Պրահայում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ, և ստացել «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) անվանումը: Մեկնարկից

«Չինարենի կամուրջն» ամփոփվեց

Չինարենը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը։ Չինարեն սովորելու և գրելու համար անհրաժեշտ է սովորել ավելի քան 400 հազար սիմվոլ: Մայիսի 16-ին Երևանի « Արմենիա Մարիոթ » հյուրանոցում անցկացված ամենամյա «Չինարենի կամուրջ » մրցույթին մասնակցած աշակերտներն ու ուսանողները տիրապետում էին այդ բոլոր սիմվոլներին։ Հայաստանում մրցույթն անցկացվում է 6-րդ անգամ ուսանողների, 4-րդ

Կապանում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Մայիսի 8-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 6-ին Սյունիքի անտառապետության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են «Ճակատենի» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի 27-րդ քառակուսու թիվ 4 անտառամասում՝ Ճակատեն գյուղի հարևանությամբ գտնվող «Իրիգիսի» գոմեր կոչվող տարածքում, ապօրինի հատված տարբեր տրամաչափերի 19 բոխի, 132 կաղնի, 1 թղկի, 4 հացենի և 4

Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդավարը հանդես է եկել հայտարարությամբ

Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության  և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։ Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, ում հաղորդման ժամանակ էր տեղի ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։

Նաիրա Զոհրաբյանը ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երեւանյան բոլոր թեքահարթակները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս խմբին

Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ

Յագլանդը կոչ է արել կանխել Եվրախորհրդի անդամ-երկրներին պաշտպանել մարդկանց սեռական խտրականությունից

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի օրվան ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ- երկրներին լիարժեք արդարության և խտրականությունից պաշտպանության կոչ է արել բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և սեռական առանձնահատկություններից: «Ոչ մի անդամ-երկրում չպետք է լինի որևէ խտրականություն սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքի վրա, և այս արգելքը

«Այս քրգործով ընդամենը 3 մարդու եմ բարեւ-բարլուս ասել այդ օրերի ընթացքում». Քոչարյանը խոսեց 0038 հույժ գաղտնի հրամանի մասին

Ուրիշ ոչ մի բան չկա: Մի հատ Արշակ Կարապետյան է, որ վատ ցուցմունք չի տվել, ընդամենը ասել է մեկ բան՝ հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը չի եղել: Քրգործում չկա արտակարգ դրություն հայտարարելու նկարագրությունը: Այդ արտակարգ դրության մասին ՀՀ-ում իմացել է ընդամենը մի մարդ՝ միայն Արշակ կարապետյանը, ուրիշ մարդ չի իմացել: 0038 հրամանն է համարում արտակարգ դրություն, այդ հրամանի մասին ոչ ոստիկանապետը գիտեր, ոչ ոստիկանապետի տեղակալը, ում հարցնում են՝ այդ հրամանի մասին չգիտեր, բացի իրենից:

«Այնպես չէ, որ մարզպետ նշանակվելուց հետո մեր ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է»․ Շիրակի մարզպետ

Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին հարց ուղղվեց, թե ձեզ պարգևավճար կնշանակեք։ «Ես ասեմ, որ պարգևավճարների փիլիսոփայությանը վատ չեմ վերաբերում, այն մոտեցումը, որ այսօր կա․ պարգևավճարն առաջարկում են պետական կառավարման համակարգին որպես աշխատավարձի որոշակի առավելություն։ Բոլորին էլ պարզ է, որ թե՛ պետական, թե ՛տեղական կառավարման, թե՛ ընդհանրապես ազգային մակարդակում կառավարման համակարգում

«Բավական զինված մարդիկ կան այնտեղ, բավական խմիչք կար, բավական հարբած մարդիկ էին լինում արդեն գիշերը». Քոչարյանը՝ Մարտի 1-ի մասին

Քոչարյանը ներկայացրեց 3 խումբ պրովոկացիաների մասին, որոնք, իր պատմելով, եղել է երկրում Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ:

«Սկսեցի տագնապալի զեկույցներ ստանալ ԱԱԾ-ից, որ հուսահատություն է, Ազատության հրապարակում ցուցարարների մոտ». Քոչարյանը պատմում է Մարտի 1-ից

Ամսի 27-ին հայտարարվեց, որ ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանը միանում է, կոալիցիա է կազմում ընտրված նախագահի հետ, սրանից հետո ուղղակի ես սկսեցի տագնապալի զեկույցներ ստանալ ԱԱԾ-ից, որ հուսահատություն է, հուսահատական տրամադրություններ են տիրում Ազատության հրապարակում ցուցարարների մոտ եւ սա կարող է բերի անցանկալի զարգացումների:

Ալեքսանդր Սարգսյանի որդին տեղեկություններ հայտնեց Չեխիայում գտնվող եղբոր` Նարեկ Սարգսյանի մասին

Ալեքսանդր Սարգսյանը դատարանում` վկայի կարգավիճակով որդու գործով:

Ինչպես է նկարագրում Մարտի 1-ի իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում. «Ես հնարավորություն ունեի մեկնելու, բայց չեմ մեկնել»

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ որպես նախագահ ես Սահմանադրության երաշխավորն եմ եւ տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ի՞նչ պիտի անի գերագույն գլխավոր հրամանատարը եւ նախագահը: Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ եւ զգուշացնի, որ ուղղակի անթույլատրելի է դա եւ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որը կկործանի ՀՀ-ն:

Սարհատ Պետրոսյան. «Դժվար թե հայտնվենք 2008 թվականի վիճակում»

Պետորսյանն ասում է՝ նախկինում ինչ-որ պաշտոնյայի հարեւանը լինելու համար շենքերի գները կարող էին թանկ լինել»

Սպանդարյանի անվան դպրոցում բունտ է հասունանում

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են՝ նկատի ունեցել են, որ դպրոցի աշակերտների թիվը կնվազի

Սարհատ Պետրոսյան. «Ավազի հանքի տարածքի շատ քիչ մասն էր որպես հանք գրանցված»

Անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեի նախագահն անդրադառնում է ոլորտի ապօրինությունների բացահայտումներին

«Իմ համար վիրավորական է, որ որեւէ մեկը ասում է, որ ես կարող ա փախնեմ, ոչ մեկը՝ թշնամի, բան, ինձ մեջքից չի տեսել, ինձ խստագույնս վիրավորել են». Քոչարյան

Քոչարյանը հայտարարեց՝ «Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրություն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնի: Իրենք ո՞ւր էին, էդ պատերազմից չենք փախել, մահանալուց չենք փախել, հազար ու մի զիբիլից, վտանգներից չենք փախել, մենք պիտի իրենցի՞ց փախնեինք»:

Մարտի 1-ի գործով նիստը որոշվեց անցկացնել դռնփակ. Քոչարյանը խնդրեց, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկա լինեն, թույլ չտվեցին

Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր լրագրողներին նիստերի դահլիճից դուրս հրավիրել, շատ կարեւոր բան ունի ասելու, որը հրապարակման ենթակա չէ: Պաշտպաններն ասել էին, որ դա կարող է անել ելույթի վերջում: Քիչ առաջ, երբ նիստերի դահլիճում ներկա էին նաեւ Արցախի գործող եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու

Արամ Սիմոնյան. ԵՊՀ հարյուրամյա հոբելյանը պետականորեն տոնելու մասին չի քննարկվում. մի կողմից՝ մենք տխրում ենք, մյուս կողմից՝ հասկանում ենք, թե ինչով է այն պայմանավորված

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵՊՀ-ն նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Գյումրիում և Երևանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնցից մեկը ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստն էր՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց

Ֆրեդերիկա Մոգերինի. ԵՄ-ն վճռականորեն վերահաստատում է, որ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը խաթարում է Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրով ամրագրված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։

Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը ս․թ․ մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հավաստում է ԵՄ հանձնառությունը ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը։ Մշակութային, ավանդական, կրոնական արժեքներն ամբողջ աշխարհում գործի

Արայիկ Հարությունյան. ԵՊՀ-ն մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը։

Տիգրան Գալստյանն՝ ԱԺ-ի շենք զենք անցկացնելու մասին

Ինչ սարք է տեղադրվելու Արարատ Միրզոյանի գրասենյակի մուտքի մոտ. մանրամասնում է ԱԺ աշխատակազմի ղեկավարը

«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու խնդիր չենք դրել»․ Շիրակի մարզպետը՝ Գյումրու փողոցաշինության մասին

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվեցին Գյումրու փողոցաշինությունից՝ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս մեջբերել էր իր կարծիքն առ այն, որ հասունացել է քրեական գործ հարուցելու պահը։ Շիրակի մարզպետն ասաց․ «Նախ մենք քննարկում ենք ունեցել․ Հայաստանի Հանրապետության մարզպետները, իրավապահ մարմինները և վարչապետը։ Մինչ այդ, տարբեր մարզպետների կողմից մեկ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930