Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ Մոհան. «Հայաստանի հավաքականը, որպես տանտեր, դժվար մրցակից է բոլորիս համար»

Մայիս 16,2019 22:55

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Մ-19 Եվրո-2019-ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցների շարքը: Իռլանդիայի Մ-19 հավաքականը մեկ շնչով անցկացրեց որակավորման փուլը՝ վստահորեն հաղթելով իր բոլոր մրցակիցներին. Էլիտ փուլի 3 խաղում իռլանդացիները 10 գոլ խփեցին։ Գլխավոր մարզիչ Թոմ Մոհանը Հայաստան թիմ առաջնորդելու փորձ ունի։

-Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմերն են հավակնում Եվրոպայի Մ-19 առաջնության չեմպիոնի կոչմանը։

-Վիճակահանությունից շատ բան է կախված, դժվար է կանխավ ինչ-որ բան ասել։ Բարձրակարգ հավաքականներից մասնակցում են Իսպանիան, Ֆրանսիան, նախորդ առաջնության եզրափակիչում իրար հանդիպած Պորտուգալիան և Իտալիան։ Գերմանիայի և Անգլիայի պես հավաքականները չորակավորվեցին, ինչը վկայում է Չեխիայի (խմբում շրջանցեց բոլորին, նույն թվում՝ Անգլիային) ու Նորվեգիայի (հաղթեց Գերմանիայի մասնակցությամբ խմբային մրցաշարում) որակակական բարձր հատկանիշների մասին։ Հայաստանի հավաքականն առավելություն կունենա որպես տանտեր, լավագույնս կնախապատրաստվի եղանակային շոգ պայմաններին։ Տարիքային այս առանձնահատուկ խմբում Հայաստանի հավաքականն ամեն բան կանի ամբողջովին կենտրոնացած ներկայանալու համար։

-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին։

-Մարզում էի Իռլանդիայի Մ-17 հավաքականին, երբ 2013-ին Հայաստանում խաղացինք Ջիբրալթարի, Անգլիայի և տեղի հավաքականների հետ։ Անձնակազմիս մյուս անդամներն էլ լավ հիշողություններ ունեն Երևանից: Ծանոթ ենք Հայաստանի մշակույթին ու ժողովրդին, սա լրացուցիչ իմացություն է մեզ համար։ Ակնկալում ենք տեսնել Հայաստանի՝ բավական լավ պատրաստված հավաքականի, որը մեծ հպարտությամբ հյուրընկալելու է մյուս մասնակիցներին։ Անկասկած, դժվար մրցակից կդառնա ցանկացած թիմի համար։ Տեղյակ եմ, որ Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները ժամանակին որակավորվել են Մ-17 Էլիտ փուլի համար՝ ճանապարհին հաղթելով Իսլանդիային, ոչ-ոքի խաղալով Լեհաստանի հետ։

Մարնրամասները՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031