Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Մայիս 16,2019 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 8-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 6-ին Սյունիքի անտառապետության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են «Ճակատենի» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի 27-րդ քառակուսու թիվ 4 անտառամասում՝ Ճակատեն գյուղի հարևանությամբ գտնվող «Իրիգիսի» գոմեր կոչվող տարածքում, ապօրինի հատված տարբեր տրամաչափերի 19 բոխի, 132 կաղնի, 1 թղկի, 4 հացենի և 4 տանձենի տեսակի ծառեր:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի հատված ծառերից 40-ը 2017-2018թթ. մայիս-հուլիս ամիսներին ապօրինի հատել են եղբայրներ՝ 1985 թ. ծնված Վ. Օ.-ն և 1983 թ. ծնված Արթուր Օ.-ն: Նրանք մայիսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն՝ նշելով, որ հատված ծառերը օգտագործել են տան ջեռուցման նպատակով:

Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: