Օրվա լրահոսը
Ոստիկանները, բացի աշխատավարձից, կպարգևատրվեն խոշոր գումարներով, և այս իրավիճակում առնվազն անհասկանալի է հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծեց հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝
Ապամոնտաժվում են Նար-Դոսի 75 շենքի հարակից ինքնակամ կրպակները
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա
Արթուր Հարությունյանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի-2
Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Արթուր Հարությունյանը կսատարի իշխող ուժի առաջադրած թեկնածուին
Խորենացի փողոցում մեքենան կողաշրջվել է (Ֆոտոշարք)
Քիչ առաջ Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Խաչմերուկում բախվել են երկու ավտոմեքենաներ։ Շտապօգնության բժիշկն ասաց, որ «Մերսեդեսի» վարորդը գանգուղեղային տրավմա է ստացել, վնասվել է նաև ոտքը։ «Այլ լուրջ տուժածներ չկա, վնասվածք ստացած վարորդը հրաժարվում է շտապօգնության հետ հիվանդանոց տեղափոխվել»,- ասաց բժիշկը։ Դեպքի ականատեսներն ու Մերսեդես մակնիշի մեքենայի վարորդն ասացին, որ լուսացույցի
Իսպանիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներ են կայացել
Ապրիլի 24-ի ԻԹ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցան կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ
Հրդեհ Ներքին Պտղնի գյուղում. կա տուժած
Ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
«Եթե չկա մշակույթը, մնացածն ընդհանրապես իմաստ չունի». Հայկ Մարությանը պարգևատրել է պարարվեստի գործիչներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: «Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա.Բեգլարյանը Նախագահ Սարգսյանին հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր»
Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության /ԱԷՄԳ/ տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում
Նիկոլ Փաշինյանը՝ Դմիտրի Մեդվեդևին. «Ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ»
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Էրդողան. Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ
«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին:
Հայկ Գեւորգյանը՝ Ծառուկյանին. «Ստացվում է՝ իրականում եղել է սեփականատերերի ցանկում, բայց թաքնված. դա քրեական օրենսգրքի ուրիշ հոդված է»
Ցեմենտային կրքերը չեն հանդարտվում. Պատգամավորը պատասխանում է «Արարատցեմենտ»-ի հայտարարությանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս
Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ
Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների
«1 տարի Փաշինյանին հարցնում եմ՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը». Գագիկ Սարուխանյանը պատասխանի է սպասում
Մեկ տարի չեմ լսում հարցիս պատասխանը, հիմա ստիպված Սերժ Սարգսյանին եմ հարց ուղղում՝ ի՞նչ նկատի ունեիր
Կոտայքի մարզպետը, եթե Կարապետ Գուլոյանի օգնականի դեմ դատը շահի, գումարներն ուղղելու է այդ նույն օգնականի դպրոցի բարեկարգմանը
Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի հետ նորմալ աշխատում են, քանի որ նա դեռ քաղաքապետ է
«Մենք բնությանը վերադարձնում ենք այն, ինչ վերցրել ենք», Բաբկեն Խաչատրյան
Ապրիլի 28-ին կայացավ «Greenifying The Homeland» ցուցահանդես-ծառատունկի բացումը, որն իրենից ներկայացնում է բարեգործական միջոցառում՝ բնապահպանական նկատառումներով: Twinz ընկերությունը, համագործակցելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանի հետ, կազմակերպել է առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի հայկական արտադրության փայտե ձեռագործ ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ, որն ավարտվելու է ծառատունկով: «Գաղտնիք չէ, որ էկոլոգիան աշխարհում, իսկ
Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թվով 60-րդ մասնաճյուղը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է թվով 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Բանկն անընդհատ զարգացնում և արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաև կարևոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ:
Արմեն Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը
Ս.թ. ապրիլի 26-ից 29-ը տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը: Քննելով նախընթաց մեկամյա ժամանակաշրջանի գործունեությունը և հստակեցնելով առաջիկա շրջանի գործունեության հիմնական ուղենիշները, Գերագույն ժողովն ընտրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին հետևյալ կազմով՝ Իշխան Սաղաթելյան Սիմոն Սիմոնյան Արծվիկ Մինասյան Լիլիթ Գալստյան Աշոտ Սիմոնյան Տարոն Տոնոյան Շաղիկ Մարուխյան Հակոբ Մաթիլյան Արթուր Խաչատրյան Միքայել Մանուկյան Արմենուհի Կյուրեղյան ՀՅԴ Հայաստանի
«Ստիպված ենք ուրիշ երկրներից ապաստան խնդրենք`գնանք». Նար-Դոսի փողոցում կրպակներ են ապամոնտաժվում
Ծանուցումները 15 օր առաջ են ուղղարկվել, այլընտրանքն էլ բանավոր է առաջարկվել
Առաջին դասարանցիների առցանց գրանցում Երևանի պետական դպրոցներում
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից: Մեկնարկից հետո համակարգը մշտապես բաց և հասանելի կլինի հայտագրման համար` այդ թվում նաև նոր ուսումնական տարվա մեկնարկից` սեպտեմբերի 1-ից հետո: Այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ստուգման համակարգի` https://stugum.emis.am/ կայքի միջոցով ստուգեն երեխայի տվյալների առկայությունը և ծնողների տվյալների հետ համապատասխանությունը
Մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպել է Արգենտինայում գործող մի շարք հայկական կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղի անդամների հետ էր: Այնուհետ հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել
«Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների ապօրինի շրջանառության մտահոգիչ իրավիճակի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազը դիմել է ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական
Ստամբուլում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ
Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ
Անի Սամսոնյան. Ինչու են Քաղաքացու օրվա համար նախապես ծրագրված միջոցառումների կազմակերպման համար պետական մարմինները ծառայություններ ձեռք բերել բացառապես մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով
ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգարժան պարոն Փաշինյան, Դեռևս 2018 թվականին բարձրաձայնել եմ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի–Երեւան» 2800–ամյակի տոնակատարության միջոցառումների գնումը մեկ անձից կատարելով եւ չհայտարարելով համապատասխան մրցույթներ՝ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 3-ի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային,
Երևանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավել հարցեր: Քննարկվել են
«Փաշինյանն ուղիղ եթերով պետք է կոչ անի «ֆեյսբուքյան տեռորը» վերացնել». Վահան Բաբայան
Սպասվում էր, որ քաղաքացիները նախորդ տարվա այս օրերին պես դուրս են գալու փողոց, ոգեւորվեն, ծափ տան, բայց նման բան չեղավ ու չի լինելու, որովհետեւ էյֆորիան այլեւս չկա:
ՀԱՕԿ-ի պարզաբանումը Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ: Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, որ կտրվել է ճոպանուղու ճոպանը և ներկայացրել է հաշիվ-ապրանքագիր`


















































