Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ապամոնտաժվում են Նար-Դոսի 75 շենքի հարակից ինքնակամ կրպակները

Ապրիլ 29,2019 23:23

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները:

Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման:
Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

Զուգահեռաբար տեղեկացվել է, որ սահմանված ժամկետում հողամասը չազատելու պարագայում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միջոցներ կձեռնարկի այն ազատելու և Երևան համայնքին պատճառված վնասը, ներառյալ մետաղե կրպակի ապամոնտաժման, տեղափոխման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը, կրպակատերերից կգանձվեն դատական կարգով գանձելու:

Նշված ծանուցումները տնտեսվարողներն ստացել են ապրիլի 11-ին: Մինչև օրս, սակայն, նրանք ապամոնտաժման որևէ քայլ չեն ձեռնարկել:
Նշենք, որ, Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Բացի այդ, դրանք վերադարձվում են սեփականատերերին կամ օգտագործողներին` առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:

Կրպակների ապամոնտաժումից հետո տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի:
Մայրաքաղաքի կենտրոնում մայթերն ու կանաչ հատվածներն ինքնակամ կառույցներից ազատելու և բնակիչներին վերադարձնելու միջոցառումները կշարունակվեն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930