Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թվով 60-րդ մասնաճյուղը

Ապրիլ 29,2019 18:50

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է թվով 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

«Բանկն անընդհատ զարգացնում և արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաև կարևոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ: Քաղաքի այս հատվածում նույնպես մենք մեծ թվով հաճախորդներ ունենք և «Էրեբունի» մասնաճյուղի միջոցով ավելի մոտ կգտնվենք մեր գործընկերներին»,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բացման կապակցությամբ «Էրեբունի» մասնաճյուղում մինչև հուլիսի 31-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

  • Visa Classic և American Express Blue քարտերը բանկը կտրամադրի և կսպասարկի առանց առաջին տարվա քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի,
  • «Ավանդ երեխաների համար» ավանդատեսակի պայմանագիր կնքած առաջին 50 ֆիզիկական անձանց համար բանկը յուրաքանչյուր ավանդատուի ավանդային հաշվին կփոխանցի 10 000 ՀՀ դրամ:

Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի  սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930