Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը

Ապրիլ 29,2019 20:30

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության /ԱԷՄԳ/ տնօրեն Յուկիա Ամանոյին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում հայկական կողմին ցուցաբերած աջակցությունը:

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նման ձևաչափով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ համագործակցության առավել խորացման հեռանկարների ուղենշման և այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համատեքստում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետի երկարաձգման, միջուկային էներգետիկայի զարգացման, միջուկային անվտանգության հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930