Օրվա լրահոսը

«Վերապրեցի այն հուզումնալի ու սրտառուչ պահերը,որ ունեցել էի Քառօրյա կռվի հերոսների հետ զրուցելիս». Գայանե Պողոսյան

Ապրիլյան պատերազմից երեք տարի է անցել: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է քառօրյայի ամեն դրվագը: Մեր վերքը թարմ է, մեր ցավը դեռ չի մեղմացել: Թերևս սա է պատճառը,որ վերջին շրջանում շատ է խոսվում ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվածների, մարտական գործողություններում աչքի ընկած զինվորների քաջագործությունների մասին: Այդ ամենով հանդերձ մեր ժողովուրդը չի մոռանում Արցախյան պատերազմի հաղթանակ կռած

Ուկրաինացիները եւս մեկ անգամ ցույց տվեցին. Ուկրաինան՝ Ռուսաստան չէ՛

Մարտի 31-ին կայացան Ուկրաինայի նախագահի ընտրությունները Ինչպես եւ կանխատեսվում էր սոցիոլոգների կողմից, 39 թեկնածուներից եւ ոչ մեկին չհաջողվեց ստանալ նախագահ դառնալու համար բավարար թվով ձայներ, եւ առջեւում, երեք շաբաթից՝ ապրիլի 21-ին, տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն երկուսը՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն (մոտ 16%) եւ նրանից գրեթե կրկնակի ավել ձայներ ստացած՝ հայտնի դերասան

«Թաեքվոնդոյում յուրայիններ ու ոչ յուրայիններ չկան». Դավիթ Պողոսյան

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան անցած տարվա աշնանից նախագահ չունի: Ֆեդերացիան բաժանված է երկու ճամբարի, որոնցից յուրաքանչյուրը նախագահի իր թեկնածուն ունի: Ներկայիս ղեկավարությունն առաջադրում է Դավիթ Պողոսյանի թեկնածությունը, դժգոհողների թեւը ցանկանում է տեսնել Ահարոն Պապոյանին: Երկուսն էլ նախկին թաեքվոնդոիստ են, երկուսն էլ ներկայումս զբաղվում են գործարարությամբ: Այսօր Հայաստանի առաջնությանը ներկա էր թեկնածուներից Դավիթ Պողոսյանը: Նա սիրով համաձայնեց

Դարբնիկի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինծառայողներից Ժորա Եսայանի անունով

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է։ Երեք տարի առաջ տեղի ունեցած ռազմական քառօրյա գործողություններում հերոսաբար զոհված զինծառայողներից էր նաև դարբնիկցի Ժորա Եսայանն, ում անունով անվանակոչվեց Դարբնիկի միջնակարգ դպրոցն ու դպրոցի Ռազմագիտության կաբինետը։ Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն», «Զինվոր հայրենյաց», «Առաջին գունդ» մեդալներով հետմահու պարգևատրված հերոսի անունով դպրոցի անվանակոչմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ժորայի

Մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու նպատակով՝ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել

Այսօր՝ ապրիլյան քառօրյայի 3-րդ տարելիցի օրը, մարտի դաշտում վիրավորված տղաների հետ զրուցելու ու նրանց զոհված զինակիցների սխրանքը հիշատակելու նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր կազմակերպել Վանաձորի «Ջազ» սրճարանում: Մարզի ղեկավարն, իր երախտագիտությունը հայտնելով տղաներին հայրենիքի նկատմամբ պարտքը սրբորեն ու քաջաբար կատարելու համար, վստահեցրեց, որ միշտ պատրաստ է կանգնելու նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Մտերմիկ զրույցի

Հայտնաբերվել է մորը սպանելու մեջ կասկածվող երիտասարդը. (Տեսանյութ)

Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդեցին, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 31 բնակարան, որտեղ կնոջ դի կա։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզեցին, որ 49-ամյա կնոջը դանակահարել են։ Բնակարանում հայտնաբերեցին արնանաման հետքեր և արնանման հետքերով դանակ, որը, նախնական վարկածով՝ հանցագործության

Հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում գտնվող եզդիների գերեզմանատուն և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին: Խնկարկելով Քյարամ Սլոյանի շիրիմի մոտ՝ մարզպետը, Քյարամի մայրը և մյուս ներկաները իրենց խոնարհումը հայտնեցին քառօրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը զոհասեղանին դրած հերոսներին: Ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից

«Ես անկեղծ կցանկանայի, որ «Ա1+»-ը լիներ եթերում. Քոչարյանի խորհուրդները ընդդիմությանը` «Ա1+»-ի եթերազրկման օրը

Տաշքենդ մեկնելուց առաջ՝ 2002թ ապրիլի 2-ի առավոտյան, Ռոբերտ Քոչարյանը օդանավակայանում  պատասխանում էր «Ա1+»-ի լրագրողի  հարցերին։ «Ա1+»-ը այդ ժամին դեռ եթերազրկված  չէր։   Նրա նշանակած ՀՌԱՀ-ը՝  Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ մի քանի ժամ հետո արդեն որոշում կայացրեց «Ա1+»-ին զրկել կապուղուց, բայց  Ռոբերտ Քոչարյանի խոսքերից ակնհայտ էր, որ որոշումը վաղուց կայացված է։ Նա անցյալ ժամանակաձեւով  էր խոսում «Ա1+»-ի  եթերում

Թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, այնուամենայնիվ, կայացավ: Առջեւում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է

Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որը բոյկոտելու պատճառով հետաձգվել էր մարտի 16-ից: Ֆեդերացիայի ներսում հակամարտող երկու ճամբարները դրանից հետո համաձայնության էին եկել 5-ական ներկայացուցչով ստեղծել հանձնաժողով, որն էլ կազմակերպել էր առաջնության անցկացումը: Մասնակցեց 41 մարզիկ, որոշվեցին քաշային կարգերի հաղթողները եւ մեդալակիրները: Չեմպիոն դարձան. 54 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 58 կգ՝ Լեւոն Գասպարյան,  63

ԱՄՆ դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Ապրիլյան պատերազմի մասնակիցները խոսում են իրենց խնդիրների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպումը մեկ րոպե լռությամբ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելուց հետո «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի անդամները խոսեցին այս տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, բացթողումներից՝ կարեւորելով այսօր դրանք արձանագրելը, քանի որ յուրաքանչյուր թերություն բարդանալով ավելի մեծ խնդիրների առջեւ է կանգնեցնում բոլորին: «Մենք բարձրացնում ենք կարեւոր թեմաներ, որոնց մասին խոսել ենք թե

Անհրաժեշտ է ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ` Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական զինված ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու և

Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է. SPACE

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է 8.7%-ով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի ամենամյա քրեական վիճակագրություն (SPACE) 2018 զեկույցում, որը ներառում է 2016-ից մինչև 2018թ. ընկած ժամանակաշրջանի տվյալները: Հայաստանից բացի, բանտարկությունների նվազում է գրանցվել Ռումինիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Էստոնիայում և Կիպրոսում: Ընդհակառակը, բանտարկությունների աճ գրանցվել է Իսլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում,

Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Ուժի կիրառումն

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են Արցախի հիմնահարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իլհամ Ալիևը կիսվել է Վիեննայում մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման գնահատականներով: Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ աջակցություն

Վարդուհի Խաչատրյանը՝ Պլետնյովի ցանկության ու «Վիվա Խաչատրյան» նախագծի մասին

Aravot.am-ի հետ զրույցում շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի, մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը հայտնեց, որ Ժնեւի «Վիկտորիա Հոլում» մեծ հաջողությամբ կայացել է մեծանուն դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը, որը կազմակերպել է իր հիմնադրած «Ավետիս» մշակութային միությունը: Նա տեղեկացրեց, որ Պլետնյովը կատարել է նաեւ Բաբաջանյան: «Մաեստրոն այնքան ոգեւորված էր, որ իր հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք 2020-21թթ համերգաշրջանին իր ղեկավարությամբ

Կորյունի փողոցում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է: Եվ այն, ինչ օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին` դրա հերթական ապացույցն է: Ապրիլի 1-ին Կորյունի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Լույսը դեռ չբացված մի տղամարդ էր մտել շուրջօրյա գործող խորտկարան, դանակի սպառնալիքով, գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին հրել-գցել գետնին, և երբ

Աշոտյանի բացատրությունը՝ ինչո՞ւ եղավ ապրիլյան պատերազմը

Ըստ նրա, Ադրբեջանը, հուսալքված լինելով բանակցային գործընթացից, փորձեց խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ փոխել ստատուս քվոն. «Մեր տղաների սխրանքը հենց դրա մեջ է, նրանք կանխեցին ռազմական ճանապարհով հարցի լուծումը, ինչին Ադրբեջանը տարիներով պատրաստվել էր»:

«Այսինքն, ցանկանում են ի՞նչ քննություն անցկացնել, ես իրենց խորհուրդ կտամ, եթե այլ գործ չունեն զբաղվելու, թող զբաղվեն դրանով». Վահրամ Բաղդասարյան

Դա աներեւակայելի բան էր, կարելի է ասել՝ անսպասելի ինչը որ կատարվեց, որովհետեւ նման հանկարծակի ներխուժումը, հանպատրաստից ներխուժում էր, որը դիմակայվեց մեր զոհերի կողմից, խոնարհվում եմ նրանց մայրերի առաջ: Դա պետք է դաս լիներ Ալիեւին, որ չի կարելի նման լեզվով խոսել մեր երկրի հետ: Դա է եղել խորհուրդը:

Սփյուռքահայ մի խումբ գործարարներ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր

Ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Դատարանը մերժել է 2016թ.-ին Սարի թաղում տուժած քաղաքացիների բողոքը

Սարի թաղում հուլիսի 29-ի բազմամարդ բողոքի երթի ժամանակ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, տուժել էին տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ

«Պետք է միշտ պատրաստ լինել մարտունակ լինելու այնպես, ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին». Վիգեն Սարգսյան

Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական հարց է, մեր երկրի գոյատեւման, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է:

«Եթե արդյունք չլինի, այստեղ վրան կխփենք՝ ամիսներով կմնանք». Իշխան Սաղաթելյան

Արթուր Դավթյանը խոստացել է խորհրդակցություն հրավիրել, իրենք էլ պնդել են, որ քննչական խումբը պետք է փոխվի

«Գնացեք ձեր գործին, երեխեք». Վաչագան Ղազարյանը՝ լրագրողներին

Այսօր Եռաբլուրում էր նաեւ Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, որը 50 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա ասաց. «Գնացեք ձեր գործին, երեխեք, ի՞նչ եք ուզում: Երկու բառ չկա, երբ որ գործը կվերջանա, էն ժամանակ կխոսանք»: Հարցին՝ ձեզ որտեղի՞ց այդքան փող՝ նա պատասխանեց՝ «երբ գործը կվերջանա, կխոսանք»: Լրագրողների դիտարկմանը,

Տրամադրության փոփոխություն՝ Կարեն Կարապետյանի երազանքների կարմիր փողոցում (Ֆոտոշարք)

Գյումրու պատմական միջուկում գտնվող Շիրազի անվան փողոցը, որի  շինաաշխատանքները դեռ չսկսված՝ դադարեցվել էին՝ սթրեսի մեջ գցելով փողոցի բնակիչներին, հյուրանոցների, խանութների ու սրճարանների տերերին, այժմ բավական արագ վերանորոգվում է։ Այստեղ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, որը և փոխել է փողոցի բնակիչների ու սպասարկման օբյեկտների տերերի մռայլ տրամադրությունը։ Հիշեցնենք, որ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող այս փողոցը ևս վերանորոգվում

Հրաչ Մուրադյանի սպանության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջը մշտապես լինելու է հանրային վերահսկողության ներքո. ՀՅԴ

2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Սա ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց էր, որը երբեք անհետևանք չի մնում: 2016 թվականի այս նույն օրը թշնամին էր կրակում հայրենիքի պաշտպանի վրա: Խոնարհում և հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Վերլուծելով սպանությանը

Սպանված կինը Շիրակացու անվան ճեմարանի 18 տարվա դասվարն էր

«Մեզ համար այնքան հանկարծակի ու անակնկալ էր կատարվածը, որ չենք էլ կարողանում հասկանալ, մարսել, ընկալել». Գայանե Գրիգորյան

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031