Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արդյունք չլինի, այստեղ վրան կխփենք՝ ամիսներով կմնանք». Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 02,2019 18:35

«Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ չնայած գործի վարույթի կասեցմանը՝ այս պահին եւս որոշակի գործողություններ են ընթանում: Մենք էլ մի քանի նոր հանգամանքներ ներկայացրինք, Արթուր Դավթյանն էլ խոստացավ անմիջական հսկողության ներքո պահել գործի ընթացքը»,-քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ այսօր ՀՅԴ-ն բողոքի ցույց էր կազմակերպել՝ պահանջելով վերաբացել վեց տարի առաջ սպանված ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործը: ՀՅԴ ԳՄ երեք անդամների ընդունել էր գլխավոր դատախազը: «Առաջիկա տասը օրում՝ կոնկրետ գործողությունների իրականացումից հետո, նա կրկին կհանդիպի մեր հետ: Մեծ ակնկալիք ունենք, որ տաս օր անց դատախազը մեզ նոր որոշումների մասին կտեղեկացնի»,-հույս հայտնեց Իշխան Սաղաթելյանը: Թե ինչ նոր հանգամանքների մասին են խոսել գլխավոր դատախազի հետ, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ մասին նպատակահարմար կլինի բարձրաձայնել տաս օր անց միայն:

Սաղաթելյանը հավելեց, որ Արթուր Դավթյանը խոստացել է խորհրդակցություն հրավիրել, իրենք էլ պնդել են, որ քննչական խումբը պետք է փոխվի, քանի որ վարույթն իրականացրած քննչական խմբի աշխատանքին չեն վստահում: ՀՅԴ ԳՄ անդամը նաեւ շեշտեց, որ համբերության բաժակը լցված է, եւ եթե արդյունքներ չտեսնեն, չեն կարող շարունակել առաջնորդվել միայն խաղաղ ցույցերով. «Հենց այստեղ վրան կխփենք, օրերով-ամիսներով կմնանք այստեղ, կգնանք կառավարության դիմաց»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930