Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դարբնիկի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինծառայողներից Ժորա Եսայանի անունով

Ապրիլ 02,2019 21:12

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է։ Երեք տարի առաջ տեղի ունեցած ռազմական քառօրյա գործողություններում հերոսաբար զոհված զինծառայողներից էր նաև դարբնիկցի Ժորա Եսայանն, ում անունով անվանակոչվեց Դարբնիկի միջնակարգ դպրոցն ու դպրոցի Ռազմագիտության կաբինետը։

Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն», «Զինվոր հայրենյաց», «Առաջին գունդ» մեդալներով հետմահու պարգևատրված հերոսի անունով դպրոցի անվանակոչմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ժորայի մայրը, հարազատները, ընկերները ու ուսուցիչները հիացմունքով ու հպարտությամբ են խոսել նրա մասին և շեշտել, որ պատմության հերոսների օրինակով են դաստիարակվել Ժորան ու մերօրյա զոհված տղաները։

Ելույթ ունենալով անվանակոչության արարողությանը՝ մարզի ղեկավարն ասել է, որ կրելով հերոսի անունը՝ դպրոցը վերածնվում է, և յուրաքանչյուր դպրոց մուտք գործող պետք է արժանի լինի հերոսներին ու նրանց թափված ամեն մի կաթիլ արյանը։

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, դուք ապրում եք այնքան, որքան կանք մենք ու որքան կհիշենք ձեր կատարած սխրանքը»,- ավարտել է իր խոսքը Գարիկ Սարգսյանը։

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930