Լրահոս
Օրվա լրահոսը

Թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, այնուամենայնիվ, կայացավ: Առջեւում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է

Ապրիլ 02,2019 20:20 Share

Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որը բոյկոտելու պատճառով հետաձգվել էր մարտի 16-ից: Ֆեդերացիայի ներսում հակամարտող երկու ճամբարները դրանից հետո համաձայնության էին եկել 5-ական ներկայացուցչով ստեղծել հանձնաժողով, որն էլ կազմակերպել էր առաջնության անցկացումը:

Մասնակցեց 41 մարզիկ, որոշվեցին քաշային կարգերի հաղթողները եւ մեդալակիրները: Չեմպիոն դարձան. 54 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 58 կգ՝ Լեւոն Գասպարյան,  63 կգ՝ Ռոման Հայրապետով, 68 կգ՝ Սարգիս Սարգսյան, 74 կգ՝ Սերգեյ Ավանեսով, 80 կգ՝ Հայկ Խաչատրյան, 87 կգ՝ Արսեն Գրիգորյան, +87 կգ՝ Անդրանիկ Եդիգարյան:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել