Օրվա լրահոսը
Արթուր Գեւորգյանը՝ Հայկ Մարությանին. «Ձեր նշած «տարիներ շարունակը» բաց աղբյուրով ներկայացված է եղել»
Aravot.am- ը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ աշխատած Արթուր Գեւորգյանին խնդրեց մեկնաբանություն անել ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարության վերաբերյալ, որ այս անգամ պարգեւատրվել են մարդիկ, որոնք տարիներ շարունակ պարգեւավճար չեն ստացել: https://www.facebook.com/hayk.marutyan/videos/2070604323052638/ «Նախ` ի՞նչ է նշանակում տարիներ շարունակ չստացած, երբ նույն տարիներ շարունակի ընթացքում տեղեկատվությունը բաց է
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 27-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կ. Օրբելյանը՝ նախարարի պաշտոնակատարին. «Ստախոսություն է ակնարկվում, որին հաջորդում է իմ անունը»
Aravot.am-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեց ՝ ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, որտեղ նախարարի պաշտոնակատարն ասել էր, որ Կոնստանտին Օրբելյանը «բոլորին փորձում է այնպես ներկայացնել, թե իբր իրեն կանչում են մրցանակը ստանալու, եւ ես թույլ չեմ տալիս»: «Ինձ համար, իսկապես, շատ
Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում․ Նիկոլ Փաշինյան
«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը, փաստորեն, 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական: Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում: Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Բերդի բժշկական կենտրոնի աշխատակիցները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ ի նշան բողոքի 10 բժշկից 9-ը գործից դուրս է գալիս
Բերդի բժշկական կենտրոնի 93 աշխատողներ նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հայտնել են, որ 2017թ. հուլիսին այդ ԲԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Մարդանյանը: Այդ ժամանակ ԲԿ-ում մասնագետների խիստ պակաս կար, վիրաբուժական բաժանմունքը վիրաբույժի կարիք ուներ, թերապեւտիկ բաժանմունքը՝ թերապեւտի: ԲԿ-ն այդ ժամանակ շուրջ 10 միլիոն դրամի պարտքեր ուներ: Նամակում նշված է, որ Ա. Մարդանյանի տնօրեն
Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում
Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր և բարեկամներ։ «Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք եւ ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բացահայտենք նաև այսպես. նոր ֆոտոշարք
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Գևորգ Շադոյանի «Վերածննդից Անկախություն» նոր հավաքածուն։ Այս մասին հաղորդում է VOG.am-ը հավելելով. «Տիկին Զոհրաբյանին բացահայտեցինք նաև այսպես»: -ը՝ https://www.facebook.com/vog.style.page/posts/392127188209815?__tn__=-R
Այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը․ Ջոնաթան Լակոտ
Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով: Ջոնաթան ԼԱԿՈՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ https://www.facebook.com/photo.php?fbid=384130965676608&set=a.330443781045327&type=3&theater
Արհեստական բանականությունը լինելու է առանցքային․ սա ապագան է, որը շատ բան է փոխելու․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված գիտական սեմինարին: Ողջունելով մասնակիցներին` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իտալիան կկարողանան սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում: Նշենք, որ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի այցը մեր երկիր իրականացվել է Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից․ ՀՀ Քննչական կոմիտե
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ-ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին
Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ. «Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում: Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում և Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր
«Աստված չանի՝ սա նախադեպ դառնա». Ռուբեն Մելիքյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին
Քննչական մարմինները, կարծում եմ, նման ցավալի եւ ողբերգական հետեւանքից հետո չեն կարող նախաքննական գաղտնիքի վրա հղում անելով՝ չտալ տեղեկատվություն Մհեր Եղիազարյանի գործի մասին
Սուրբ հոգին խորհրդարանից վկայում է (աբորիգենի հուշերից)
Ահա և իրականացավ Հիսուս Քրիստոսի մարգարեությունը, որն իր անաղարտ տեսքով գտնվեց որոշ հին մատյանների մեջ. «Բայց դուք զորություն կստանաք, երբ սուրբ հոգին գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում, Խորհրդարանում ու մինչև աշխարհի ծայրերը» (Գործք 1:8): Սակայն հարց է առաջանում. վերոնշյալ զորությամբ պատգամավորի հատկապես ի՞նչը պիտի սրվեր, և հատկապես ի՛նչը կարող էր ծառայել
Նիկոլ Փաշինյանը՝ դավոսյան քննարկումների մասին․ մեր երկրի շուրջ ձևավորված պոզիտիվ մթնոլորտը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե
Մ. Եղիազարյանը տեղեկացրել էր, որ ունի երկրորդ խմբի հաշմանդամություն և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ․ ՄԻՊ
Պաշտպանի ներկայացուցիչների հերթական այցը Մհեր Եղիազարյանին տեղի է ունեցել հունվարի 21-ին. մանրամասն հաղորդում կատարված գործողությունների վերաբերյալ Մհեր Եղիազարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մ. Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ. Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական,
«Ոստիկանության և հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն
«Խեղաթյուրում եք իրականությունը»․ եվրադեսպանը՝ Հայաստանին ԱլԳ բոլոր վեց երկրներից ամենաքիչ ֆինանսավորումը հատկացնելու մասին
Երեկ Aravot.am-ը Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուց հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Եվրամիությունը Համաշխարհային բանկի հետ միասին ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու նպատակով Արևելյան գործընկերության վեց երկրներից ամենաքիչ ֆինանսավորումը հատկացնում Հայաստանին։ Հիշեցնենք, որ մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին։ Մենք նշեցինք, որ հրապարակմամբ հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ վկայակոչելով
Քոչարյանին ազատ արձակած դատավոր․ «Որևէ պարտավորվածություն չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ»․ Ա1+
Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝ համարելով այն իրականությանը չհամապատասխանող։ Հուվարի 23-ին «Ա1+»-ի տաղավարում՝ «Երկու հայացք «Մարտի 1-ի» գործին» հաղորդման ժամանակ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել էր, որ 2004-ին Ալեքսանդր Ազարյանը եղել է Արդարադատության խորհրդի անդամ եւ մի գործով քայլեր չի արել, որ փաստաբանը կարողանա մտնել դատարանի դահլիճ՝ հակառակ տուժողների պահանջի։ Հիշեցնենք,
«Դեռեւս վաղ է մտածել, որ հայերը կվերադառնան Սիրիա». Կարեն Հովհաննիսյան
Կարծես թե վերջանում է ԻՊ-ի դեմ պայքարը, բայց շարունակվում է մեկ այլ հակամարտություն, օրինակ՝ թուրք-քրդական
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսով Հայաստանը 180 երկրների շարքում 47-րդ տեղում է․ զեկույցի հիմքում 2017-2018 թթ տվյալներն են
Heritage Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը` Index of Economic Freedom, որի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը և դասվում չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքին, առաջ անցնելով ԵՄ անդամ 8 երկրներից: Կարևոր է ընդգծել, որ այս տարվա զեկույցի հիմքում ընկած են 2017 թվականի երկրորդ կեսի և 2018
60 հազար եվրո՝ Աշոցքում ձմեռային տուրիզմը զարգացնելու համար (ֆոտոշարք)
Շիրակի մարզի խստաշունչ ձմեռ ունեցող տեղանքում՝ Աշոցքում, այսօր բացվեց դահուկային կենտրոն։ Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է, որի նպատակը բացթօյա միջոցառումներ կազմակերպելն ու համեմատաբար քիչ հայտնի վայրերում ձմեռային տուրիզմը զարգացնելն է։ Կարմիր ժապավենը կտրեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, նա տեղեկացրեց, որ այս ծրագրի արժեքը 60 հազար եվրո է։ Ըստ նրա, իրենք փորձում
Պուտինի ժամանակային գրաֆիկում այս անգամ Փաշինյանի համար տեղ չգտնվեց. «Նեզավիսիմայա գազետա»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը 4-րդն էր թավշյա հեղափոխությունից հետո և առաջինը բացարձակ լեգիտիմ կարգավիճակով, առանց «ժամանակավոր պաշտոնակատար» կամ «Հայաստանի նոր առաջնորդ» բառերի, գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Ընդ որում սա առաջին այցն էր Մոսկվա, երբ Փաշինյանը հանդիպում չունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այլ հանդիպեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ (ռուսական մամուլի տեղեկություններով՝
Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է․ Սեյրան Օհանյան
Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։ Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է
ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոններին
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոններին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են
Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ
Վովա Վարդանով. մենք պառլամենտական երկիր ենք՝ վարչապետը չի կարող Արցախի հարցով առանց Ազգային ժողովի որոշում կայացնել
Բանակում ռազմական հոգեբանների կարիք կա
«ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է. պատերազմի ժամանակ Հայաստանը Արծվաշեն է կորցրել»
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ վերջին զարգացումների մասին. – Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ դավոսյան «անակնկալ» հանդիպումը մտահոգությունների տեղիք չի՞ տալիս: Սա արդեն երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է, վերջինն էլ 1,5 ժամ տեւեց. նրանք այդքան երկար անդրադառնում են Արցախյան հարցի նախապատմությա՞նը, թե՞, այնուհանդերձ, ստվերային բանակցություններ են գնում: Մինչ այդ էլ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները
«Նոր օրինագիծը սահմանում է «հիբրիդային ավտոմոբիլ» եւ «հեծանվային արահետ» հասկացությունները». փորձագետ
Էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ ունեցող և էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոցը հիբրիդային շարժիչ է
Թունավորում շմոլ գազից Ոսկետափ գյուղի տներից մեկում
Հունվարի 25-ին, ժամը 17.25-ին ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածները թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, գազի արտահոսքի կամ շմոլ գազի


















































