Լրահոս
Օրվա լրահոսը

Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

Հունվար 26,2019 21:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ. «Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում:

Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում և Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր արդի երաժշտական ճաշակի ձևավորման վրա։

Ցավակցում և իմ զորակցությունն եմ  հայտնում Միշել Լեգրանի բոլոր հարազատներին և մտերիմներին»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031