Օրվա լրահոսը
Բացահայտվել է 61-ամյա կնոջ դանակահարության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2019թ. փետրվարի 2-ին՝ ժամը 13։45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի՝ 1986 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ «Հայկոոպ» բազայի մոտ դանակով մարդ է վնասել։
Էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման հետ կապված ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին
Հրապարակվել է էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման ու սպասարկմանն առնչվող խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ իրազեկող տեսանյութ։ Կից ներկայացնում ենք տեսանյութը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց նորակառույց առաջնորդարանի բացումը
Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը: Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում. jam-news.net
Առավոտյան շուտ դպրոցի ճամփին հավաքվածների մեջ դժվար է տարբերել միսս Վանեսյանին իր աշակերտներից: Փոքրամարմին, կարճ մազերով, միշտ ժպտերես աղջիկն ուսուցչի ավանդական կերպարի հետ կապ չունի: Երբեք չի ուշանում, որովհետև գիտի՝ աշակերտներն իրեն սպասելու են դպրոց չհասած, տեսնելուն պես ձեռքով են անելու ու բարձր կանչեն. «Hello, Miss Vanesyan»: Հրանուշ Վանեսյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներից մեկն է,
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին
Փետրվարի 20-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը։ Այն ամեն տարի նվիրվում է հայկական կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։ Տասներորդ հոբելյանական փառատոնն այս տարի նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ
Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել
Փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր
Արտյոմ Մխոյան. Կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու
Ավագանու համար Իջեւանում թեժ պայքար, իսկ Գետահովտում` առանց պայքարի
Ակնաղբյուրի համայնքապետի 4 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտարարել
30-50% դեպքերում քաղցկեղը կարելի է կանխարգելել և բուժել
Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՉՆ հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը: ՉՆ
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի
Թույլ երկրաշարժ Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ դեպի արևելք
Սույն թվականի փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը
ԵՊՀ աշխատակիցները փետրվարի 7-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել․ Վահրամ Մկրտչյան
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր
Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը
«Ամերիկայի ձայն»․ Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը՝ իր թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման միջոցով: «Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,- գրել է Սորոսը: Նա նաև կիսվել է «Ինչպես կարող են ԱՄՆ-ի քաղաքականություն կերտողները աջակցել Հայաստանում
Կալուգայում ավտովթարից տուժած երկու հայերը քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ճշտում է այլ տուժածների մասին տեղեկատվությունը
Մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի թափուր տեղի համար մրցամարտը
Այսօր Շախմատի ակադեմիայում մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի թափուր տեղի համար Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան մրցամարտը: Համաձայն կանոնակարգի, միակ թափուր տեղի համար թեկնածուին կամ թեկնածուներին առաջարկում է գլխավոր մարզիչը: Արշակ Պետրոսյանը այս տարի ներկայացրել է երկու շախմատիստի թեկնածություն, որոնց միջեւ էլ կազմակերպվել է այս մրցամարտը: Հայկն ու Ռոբերտը պետք է խաղան չորս պարտիա: Հավասար արդյունքի
Հայրապետական Սուրբ Պատարագ Սիդնեյի առաջնորդանիստ եկեղեցում (լուսանկարներ)
Փետրվարի 3-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Պատարագ մատուցվեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում: Պատարագի արարողությանը ներկա էին Նյու Սաութ Վելսի նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը, Խորհրդարանի անդամ և նախարար Փոլ Ֆլեչըրը, Քրիստոնյա Դեմոկրատ կուսակցության հիմնադիր և նախագահ Ֆրեդ Նայլը, Հայր Թովմաս Վարկիզը, Նյու
Անժամկետ հացադուլ՝ ԱԺ այգում
Կինոռեժիսորը պնդում է՝ այս իշխանությունն ավելի մեծ վնաս է իրեն հասցրել, քան նախկին նախարար Արմեն Ամիրյանը
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի՝ տիկին Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ դիտել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Ղազանչյանը, բեմադրության հեղինակը՝ Հակոբ Ղազանչյանը։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ովքե՞ր են Հայկ Մարությանի կարգադրությամբ միլիոնից ավելի պարգեւավճարի արժանացած 4 արտոնյալները
Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը ամենաբարձր պարգեւավճար ստացողն է՝ 2 049 800 դրամ։
«Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց, մենք ոչինչ չունեինք` ո՛չ զենք, ո՛չ հագուստ»․ այսօր Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է
Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է։ 1994 թվականի փետրվարի 3-ին, երբ «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի տղաները դեռևս մարտնչում էին առաջին գծում, կտրվեց լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի կյանքի թելը։ Կյանք, որ խորհրդանշում է անձնազոհ սխրանք և նվիրում հայրենիքին։ Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության
Բորիս Վասիլյան. «Նետաձիգներին ստիպված ենք լինելու մարզավիճակում պահել առավելապես ուսումնամարզական հավաքներով»
Կայացավ նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Մասնակցեց 44 մարզիկ, 12-ը՝ կին: Նրանք մրցեցին 18×18 մետր վարժությունում: Հաղթողների եռյակները կազմեցին: Տղամարդիկ` 1. Վասիլ Շահնազարյան, 2. Վիգեն Սմբատյան, 3. Գեւորգ Հազարումյան: Կանայք` 1. Մերի Մխաջրջյան, 2. Իրինա Գրիգորյան, 3. Մանե Սահակյան: Մերի Մխաջրջյանը լրացրեց նաեւ սպորտի վարպետի նորմա: Նետաձգության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը Aravot.am-ի հետ զրույցում
Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան․ Լիլիթ Մակունց
Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին: Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։ Նորից հայցում
Իրանական կողմի հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ Արման Նավասարդյանը
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, և մյուս կողմից՝ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 3-5 կանցկացնեն կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։ Հիշեցնենք, որ
Ազգային Ժողովի շենքի շահագործումը կուսակցական փակ հանդիպումների համար նախատեսված չէ․ Զարուհի Փոստանջյան
Համաձայն լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության` 2019 թվականի փետրվարի 2-ին Երևանի Բաղրամյան 19 հասցեում, ՀՀ Ազգային ժողովում տեղի էր ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին մասնակցելու էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները: Այս հանդիպման մասին «Ժողովուրդ» թերթը (որի խմբագիրն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը) գրել է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով
Սեփական ծրագրեր չունենալով՝ փորձեք մեր օրոք արած մշակումներով աշխատել․ Արմեն Աշոտյան
Քանի որ մոտենում է Կառավարության ծրագրի ներկայացման ժամկետը, կրկին պնդում եմ, որ դրա մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները։ Այդ համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջացգային պարտավորություններին եւ բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։ Այս
Հովհաննես Մովսիսյանն՝ «Առաջին դեմքից». «Մամուլը պետք է անընդհատ քննադատի՝ հատկապես հիմա, երբ մենք դեռ չունենք շատ ուժեղ ընդդիմություն»
Ուզում եմ, որ շատերը հասկանան՝ լրագրողները եւ այն մարդիկ, որոնք քննադատում են, թշնամիներ չեն եւ այն մարդիկ չեն, որոնք չեն ուզում, որ երկրում լավ լինի: Նրանք հենց լավը ցանկանալու մղումից են գնում այդ քայլին ու ցույց տալիս բացերը: Եվ շատ կցանկանամ, որ այս տեսակետը հասկանալի լինի ու դրա համար եմ ասում՝ չեմ ուզի, որ այս ամենի հետեւանքով հանկարծ կորի հարգանքը լրագրողի եւ լրատվամիջոցների հանդեպ:
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ` ՀՀ տարածքում
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ-Անի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նրբերշիկով կեքս
Չեմ ասի, թե ամենաառողջարար ուտելիքն է, բայց որ՝ շատ համեղ է եւ շատ հարմար է կիրակիները ընտանիքի հետ նախաճաշի սեղանի շուրջ հավաքվելու համար, դա՝ հաստատ: Բնականաբար, սա չի նշանակում, որ շաբաթվա մյուս օրերին կամ ժամերին չի կարելի պատրաստել այս համեղ ուտեստը: Օրինակ՝ ուրբաթ երեկոյան, մի գավաթ գարեջրի հետ: Անհրաժեշտ մթերքները Նրբերշիկ- 8 հատ Ձու- 2
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
2019 թվականը սկսվել և ընթացքի մեջ է: Հայաստանում: Նոր Հայաստանում: Շատերն են հավատում, որ Հայաստանում 2019 թվականը լինելու է արմատական փոփոխությունների տարի: Լավ իմաստով: Ասում ենք՝ լավ իմաստով, որովհետև անկախության այս երեք տասնամյակների ընթացքում համոզվել ենք, որ փոփոխությունները կարող են լինել ոչ միայն լավ, այլև վատ, նույնիսկ՝ շատ վատ: Բայց մենք մեզ լավատեսների շարքն ենք


















































