Օրվա լրահոսը
«Արցախ» ակումբը նոր սեփականատեր ունի
Տեղի է ունեցել Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն. Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը: Գործարքը կայացել է Ամանորից առաջ: «Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախ»-ին վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո»,
Ողբերգությունը չվերածե′լ ազգային բախումների. Նաիրա Զոհրաբյան
Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլեւս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկսել։ Եւ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Ադրբեջանական դրոշներով տարբեր հրեշներ սոցիալական ցանցերում՝ «վառել հայերին» կոչեր են հնչեցնում եւ տեղի ունեցածը փորձ
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել
2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Պատահար՝ Ախուրյան գյուղում. կա մեկ զոհ և մեկ տուժած
Հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված
Ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել՝ այն դարձնելով հակահայկական ակցիա. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարությանի հայտարարությունը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը
Փոխվարչապետի պաշտոնակատարն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Վայքի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
Մեծամասշտաբ ծառահատումներ
«Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. ««Դիլիջան» Ազգային Պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան: Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է
Ասյա Խաչատրյանի քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի՞նչ փուլում է Ասյա Խաչատրյանի հանդեպ ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը: «Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ Ասյա Խաչատրյանի` զանգվածային լրատվամիջոցներում արված հայտարարության հիման վրա, դեռևս անցյալ տարվա ապրիլին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում
Շիրակի դատախազը՝ Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում 5 ամսական երեխայի մահվան մասին
Նախորդ օրը «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում» 5 ամսական աղջիկ երեխայի մահվան դեպք է գրանցվել։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին հայտնեց, որ երեկ ծնողի՝ Սարգիս Միքայելյանի կողմից հաղորդում է տրվել երեխայի մահվան կապակցությամբ, որով նա իր մտահոգություններն է հայտնել բժշկական անձնակազմի կողմից ենթադրյալ բացթողումներ կատարելու վերաբերյալ։ «Նշված հաղորդումը ՀՀ Քրեական դատավարության 180-181
Կյանքումս առաջին անգամ դիմում եմ ԱԱԾ. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով , պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող , միանգամայն
Շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին
Արսեն Թորոսյանն այցելել է մի շարք բժշկական կենտրոններ
Ցավալի է, որ սպանության դեպքը ադրբեջանական ուժերին հաջողվեց օգտագործել ընդդեմ հայերի. Հովհաննես Մանուկյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ
«Միս Մոսկվայի» հետ ամուսնացած Մալայզիայի թագավորը հրաժարվել է գահից. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդը հրաժարվել է գահից: Ըստ թագավորական պալատի տարածած հաղորդագրության, որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ: Պատճառների մասին չի հաղորդվում: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուհամմադ 5-րդի՝ գահից հնարավոր հրաժարման մասին լուրերը սկսել են շրջանառվել շաբաթներ առաջ: Նոյեմբերին նա հրաժարվել է իշխանությունից առողջական նկատառումներից ելնելով և փաստացի չի կատարել իր պարտականությունները: Մամուլը գրել
Արտակ Բեգլարյանը՝ նույնասեռականին ծեծի ենթարկելու կեղծ լուրի մասին
Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել՝ Ֆրանսիահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ նույնասեռական Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը: 1.Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը
Սուրբ ծննդեան եւ Աստուածայտնութեան տօնը Անթիլիասի մայրավանքին մէջ
Կիրակի, 6 Յունուար 2019-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին զանգերը ղօղանջեցին աւետելով Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօները։ Այս առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցեց եւ իր հայրապետական պատգամը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս։ Պատարագին ներկայ էին պետական պաշտօնական անձնաւորութիւններ, երեսփոխաններ, նախարարներ, Լիբանանի մօտ Հայաստանի դեսպանը, այս օրերուն ժողովական աշխատանքներով Անթիլիասի Մայրավանք ժամանած օտար
Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ
Այսօր առավոտյան Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ: Կարագանդայի ակիմատի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նրանց մանրամասն պարզաբանում է տրվել հետաքննության ընթացքի մասին: Այդ ընթացքում ոստիկանության դեպարտամենտի առջեւ տեղեկություն ստանալու նպատակով հավաքվել է 200-230 մարդ: Նրանց առջեւ ելույթ է ունեցել Կարագանդայի երկրամասի ակիմ Երլան Կոշանովը եւ
Սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին
2019 թվականը հռչակվեց Ընտանիքի տարի
Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով պատգամում, դիմելով բարեպաշտ հայ ժողովրդին, 2019 թվականը հռչակեց Ընտանիքի տարի: «Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի: Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական
Սուրբ Ծննդյան պատարագը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ֆոտոշարք)
Իշխանական վերնախավը մասնակցեց Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատարագին: Մանրամասները՝ ֆոտոշարքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արթուր Վանեցյան. «Միշտ էլ ներում եմ եւ կարող եմ ներել»
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր Աստվածահայտնության առիթով մատուցված պատարագից հետո Aravot.am-ին ասաց. «Այսօր հայ հավատացյալ ժողովրդի, մեր պատմության ամենակարեւոր եւ ամենալավ տոներից մեկն է: Հիսուսը ծնվեց ու Հիսուսի ծնունդով հայ ազգը հազարամյակներ ապրում է այս բարդ ու դժվարին կյանքում»: Հարցին, թե Աստծո Որդին ասում է՝ չարին չարությամբ մի պատասխանիր: Այս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Արայիկ Հարությունյան. «Անցած ամիսներին մեր կառավարության գործունեությունը ցույց է տվել, որ մենք ներողամիտ ենք»
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագից հետո Aravot.am-ին ասաց, թե որն է իր համար այսօրվա խորհուրդը. «Սա մեր եկեղեցական կարեւորագույն տոներից մեկն է: Կարծում եմ՝ անցած տարի այն, ինչ որ հռչակել եւ դավանել էինք՝ սեր եւ համերաշխություն, այս տոնով նույնպես անփոփվում է:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրի դատավոր Իգնատ Բեգլարյանի «տարօրինակ» վճիռը
Կամ դատավորի գալիք Նոր տարվա «նվերը» 65-ը (կենսաթոշակի տարիքը) լրացած դասախոսներին, ամբիոնների վարիչներին, դեկաններին, ռեկտորներին, ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին և մյուսներին… Ընթերցողներին հայտնի է, որ ես 12.07.2018թ. թվագրությամբ հայցադիմում եմ ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերացնելու ԳՊՀ ռեկտորի իմ նկատմամբ կայացված երկու ապօրինի ակտերը՝ իմ թեկնածությունն իրավագիտության ամբիոնի վարիչի տեղի համար մերժելու որոշումը և ինձ խիստ նկատողություն հայտարարելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 6-ի ցերեկը և 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 6-ի ցերեկը և 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են
ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Ադրբեջանին վերանայել Մեհման Հուսեյնովի գործը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Սըր Ռոջեր Գեյլը (Միացյալ Թագավորություն) և Ստեֆան Շենախը (Ավստրիա) իրենց խորը մտահոգություններ են հայտնել ադրբեջանցի հակակոռուպցիոն բլոգեր Մեհման Հուսեյնովին նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ, որը դատապարտվել էր երկու տարի ազատազրկման և դեռ գտնվում է բանտում: Մեհման Հուսեյնովը ձերբակալվել է 2017 թվականի մարտին՝ զրպարտության մեղադրանքով, այն բանից հետո, ինչ նա հրապարակել էր
Սուրբ Ծննդյան հոգեպարար զգացումների մեջ մեր աղոթական մտքերն ուղղված են աշխարհի մեծ ընտանիքի հավատակից մեր այն քույրերն ու եղբայրները, ովքեր նվիրական այս տոնը դիմավորում են վշտի ու նեղությունների մեջ. Գարեգին Բ
Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը աղոթում և հայցում ենք, որ աշխարհում բազմապատկվեն երկնային շնորհները, մարդիկ առատությամբ պտղաբերեն բարի գործեր, սեր, արդարություն, խաղաղություն, գութ ու ողորմածություն, որոնք դիմադարձում են չարիքներին և ճանապարհ հարթում դեպի լուսավոր գալիքը մարդկության:


















































