Լրահոս
Օրվա լրահոսը

Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ

Հունվար 06,2019 18:40

Այսօր առավոտյան Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ:

Կարագանդայի ակիմատի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նրանց մանրամասն պարզաբանում է տրվել հետաքննության ընթացքի մասին:

Այդ ընթացքում ոստիկանության դեպարտամենտի առջեւ տեղեկություն ստանալու նպատակով հավաքվել է 200-230 մարդ: Նրանց առջեւ ելույթ է ունեցել Կարագանդայի երկրամասի ակիմ Երլան Կոշանովը եւ սպառիչ պարզաբանում է տվել քննության ընթացքի ու հետագա քայլերի մասին: Ակիմը հայտարարել է, թե գործի քննությունը վերցվել է ՂՀ գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ եւ ընդգծել, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Իշխանությունները խոստացել են, որ գործընթացը կլինի թափանցիկ ու օբյեկտիվ:

Փաստով իրավապահ մարմինները քրգործեր են հարուցել ՂՀ քրեական օրենսգրքի «սպանություն» եւ «խուլիգանություն» հատկանիշներով հոդվածներով: Ստեղծվել եւ օպերատիվ աշխատում է քննչական խումբ:

Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ութ մասնակից, որից յոթը ձերբակալվել է, մեկի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ակիմատում ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ քաշքշուկը ծագել է երկու խմբերի միջեւ եւ ազգամիջյան բնույթ չի ունեցել:

Մամուլի ծառայությունը նաեւ հիշեցնում է, որ կեղծ տեղեկություն տարածելու համար  պատասխանատվություն է սահմանվում ՂՀ ՔՕ 274 հոդվածով (մինչեւ 5000 МРП տուգանք կամ նույն չափով ուղղիչ աշխատանք կամ ազատության սահմանափակում մինչեւ  7 տարի կամ նույն ժամկետով ազատազրկում):

Այս պահի դրությամբ քաղաքում եւ երկրամասում իրավիճակը հանգիստ է, հասարակական կարգի խախտում թույլ չի տրվել՝ տեղեկացնում է Կարագանդայի երկրամասի ակիմատի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայի կենտրոնում գտնվող խոշոր ռեստորաններից մեկում ամանորյա բանկետն ավարտվել էր դանակահարությամբ, որի արդյունքում մեկ տղամարդ մահացել էր, եւս երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց: nur.kz-ի փոխանցմամբ, տղամարդկանց ոչ սթափ խումբը ռեստորանում բանավեճ է սարքել, այնուհետեւ դուրս է գնացել փողոց, որտեղ էլ գործի են դրվել դանակները: Սոցցանցերի փոխանցմամբ, ղազախները կատարվածի համար մեղադրում են հայկական համայնքի ներկայացուցիչներին եւ փողոցներում հակահայկական միտինգներ են կազմակերպում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031