Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանը՝ նույնասեռականին ծեծի ենթարկելու կեղծ լուրի մասին

Հունվար 06,2019 19:14

Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել՝ Ֆրանսիահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ նույնասեռական Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը:

1.Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Մասնավորապես, այդ լուսանկարները գտել եմ «Pinknews» բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի մի նյութում (հղումն ու էկրանակադրը կցում եմ):

2. Տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նման միջադեպով և անուն ազգանունով ոչ ոք չի դիմել:

3. Ոստիկանություն հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել սփյուռքահայի հետ, իսկ այդպիսի անուն ազգանունով մարդ էլ որևէ հաղորդում չի տվել իրեն ծեծելու մասին:

4. Հարցում արեցի նաև առողջապահության նախարարություն, որտեղից էլ հայտնեցին, որ հիվանդանոցներ նման միջադեպով և նման անուն ազգանունով մարդ չի դիմել:

5. Արտգործ նախարարություն էլ հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին իրենց նման անուն ազգանունով օտարերկրյա քաղաքացի չի դիմել վիզա ստանալու նպատակով:

6. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքներն ու ապացույցները՝ կարող ենք եզրակացնել, որ լուրը կեղծ է, իսկ թե ինչու է այդ էջը նման կեղծ լուր հրապարակում և շահարկում արցախցիների հավաքական անունը, կարող ենք միայն ենթադրել:

7. Ուստի, խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու օգտատերերից, որ չտարածեն այդ կեղծ գրառումը՝ որպես իրականություն:

Հ.Գ. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Թող բոլորդ զերծ լինեք բռնություններից, կեղծիքներից ու մարդու իրավունքների խախտումներից:

Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031