Օրվա լրահոսը
Ռեստորաններում եւ հանրային սննդի կետերում գները կբարձրանան. սեփականատերերը Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
«Գները չբարձրացնել չեն կարող: Պատկերացրեք, ձեր հարկերը հինգից վեց անգամ ավելանան»,-ահազանգում է ռեստորանների գործունեությունը համակարգող հասարակական կառույցի պատասխանատուն
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 5-ի ցերեկը, 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ- տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 5-ի ցերեկը, 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում
Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի վարկանիշը նկատելի նվազել է. VOA
Ֆրանսիացիների զգալի հատվածը դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի վարչակազմից: Դժգոհության հիմքում են ընկած սոցիալական խնդիրները, նշում են հարցման արդյունքները: Հայտնում է Ամերիկայի ձայնը: «Դեղին բաճկոններ» շարժման ցույցերը վերջին երկու ամիսների ընթացքում լուրջ մարտահրավեր էր Մաքրոնի նախագահության համար: Այն ստիպեց Մաքրոնի վարչակազմին վերանայել բենզինի հարկի բարձրացման վերաբերյալ որոշումը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար: Նախագահ Մաքրոնը խոստացել է
Արայիկ Հարությունյան. Դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հերքում է լրատվամիջոցներից մեկի տարածած այն լուրը, թե դասերը վերսկսկվելու են հունվարի 25-ին. «Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին»: Ըստ նրա՝ դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում. «Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ դրա իսկությունն անմիջապես ստուգել Կրթության և գիտության նախարարության կայքում՝
Կայքի գլխավոր խմբագիր ներկայացած անձի վրա ատրճանակ պահելու ահազանգով համայնքապետից բացատրություն է վերցվել
Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արման Սարգսյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգելու ժամանակ հայտնել է, որ ինքն աշխատում է lratvutyun.am կայքի գլխավոր խմբագիր:
Դավիթ Խաժակյանը` Երևանի փոխքաղաքապետին. «Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում»
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը և ավագանու «Լույս»խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են Երևանում աղբահանության խնդրին: Ֆեյսբուքյան գրառումները ներկայացնում ենք ստորև. «Աղբի մասին. Երեւանը հանրապետության կեսն է` գրեթե բոլոր պարամետրերով: Իսկ հանրապետությունը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Ու աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ցմահ դատապարտյալի վիճակը ծայրահեղ ծանր է
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի դուստրը`Լաուրա Մնջոյանն քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ողջ գիշեր գտնվել է Էրեբունի բուժհաստատությունում, ուր հունվարի 3-ից գտնվում է հայրը: Արմենակ Մնջոյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նրա մոտ կանխորոշվել է սուր ինֆարկտ: Լաուրան ասաց, որ հայրը դժվարությամբ է խոսում: Հիվանդանոցում
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի են: Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Քուչակի ճանապարհահատվածում գետնաբուք է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի,
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը
Հունվարի 4-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ.) դուրս
Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածին գետնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել
Հայտարարվեց նորընտիր ԱԺ նիստի առաջին օրը
ԿԸՀ նախագահը հայտարարեց՝ հունվարի 14-ին տեղի կունենա ԱԺ առաջին նիստը
ԿԸՀ-ն որոշեց՝ ԼՀ-ից ովքեր պատգամավորի մանդատներ կստանան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ԱԺ-ում 18 պատգամավոր կունենաս
Ոստիկաններն ահազանգից ժամեր անց բացահայտեցին բնակարանային գողությունը
Հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում Շահամիրյան 3 հասցեի բնակարաններից մեկից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մուտքի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ: Գողացել էին հեռուստացույց և մոնիտոր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,
ԲՀԿ-ից ովքեր պատգամավորի մանդատներ ստացան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում բավարարվեց 2018-ի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրված 20 պատգամավորների ինքնաբացարկների դիմումները: Ապա պատգամավորի մանդատներ տրամադրելու որոշում կայացվեց: Ըստ այդմ, պատգամավորի մանդատներ ստացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Քաջիկ Գեւորգյանը, Արայիկ Աղաբաբյանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը,Արթուր Դալլաքյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Վարդան Ղուկասյանը, Վարդեւան Գրիգորյանը,
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Իմ քայլը» դաշինքից ովքեր պատգամավորի մանդատներ ստացան
ԿԸՀ արտահերթ նիստում հաստատվեց` ովքեր են ԱԺ գնալու
Ոստիկանները բացահայտեցին ծանր մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենան առևանգելու դեպքը
Հունվարի 2-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-ին մասում» աղջիկ են դանակահարել, իսկ նրա «Նիսան Մարչ» ավտոմեքենան տարել են: Ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի կին:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է: Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ 18-ը՝ «Իմ քայլից», 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»
ԿԸՀ-ն բավարարեց ինքնաբացարկի բոլոր դիմումները
Հետախուզվողը բերման ենթարկվեց Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հունվարի 3-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Արսեն Ս.-ն, որը 2012 թ. մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Լիբանանի Մէջ Այսօր Ընդհանուր Գործադուլ Է. ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Եւ Հայկական Երեսփոխանական Պլոքը Կը Զօրակցին Աշխատաւորական Ընդհանուր Համադաշնակցութեան
Զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան, ընկերակցութեամբ Հայկական երեսփոխանական պլոքի անդամ, երեսփոխան Յակոբ Թերզեանի, երէկ յետմիջօրէին այցելեց Աշխատաւորական ընդհանուր համադաշնակցութեան նախագահ Պշարա Ասմարի: Ըստ «Ազդակ»-ի՝ հանդիպումին ընթացքին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին եւ Հայկական երեսփոխանական պլոքին անունով զօրակցութիւն յայտնուեցաւ` Աշխատաւորական ընդհանուր համադաշնակցութեան կազմակերպած այսօրուան ընդհանուր գործադուլին: Հանդիպումէն ետք Ա. Կիտանեան յայտնեց, որ այս քայլը բաւական ուշ առնուած է`
Ոստիկանները պարզել են Հյուսիսային պողոտայում քաղաքացուն մարմնական վնասվածքը հասցնողի ինքնությունը
Հունվարի 2-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարած անհայտ քաղաքացին և հայտնել, որ Հյուսիսային պողոտայում կռիվ է: Նույն օրը, ժամը 05.50-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից: Կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Կարեն Դ.-ն և 39-ամյա Միքայել Ա.-ն՝
Զոհվել է 1, վիրավորվել` 74 մարդ. Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի հունվարի 2-ից 4-ը հանրապետությունում գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 1 մարդ, 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն
Վրաստանում զբոսաշրջության եկամուտը աճել է շուրջ կես միլիարդ դոլարով. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Վրաստանի օտարերկրյա զբոսաշրջության եկամուտը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Դա, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ վկայակոչելով վիճակագրական տվյալները, 485 միլիոնով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2018 թվականին համաշխարհային կազմակերպություններն ու պարբերականները Վրաստանը ընդգրկել են զբոսաշրջության համար ամենաանվտանգ եւ ամենագրավիչ երկրների
Հայտնաբերել են մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող օտարերկրացուն
Հունվարի 3-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Տախմինա Ս.-ին հայտնաբերելու
Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին. shamshyan.com
Սրահից հափշտակել են 2 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր
Արցախը՝ Globe Spots-ի Թոփ 10-ում
Այլ վայրերից տարբերվող, ճամփորդողի համար ուշադրության արժանի եւ վիզայի դյուրացված պահանջով Արցախը հայտնվել է ճամփորդողների թոփ տասնյակում


















































