Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն որոշեց՝ ԼՀ-ից ովքեր պատգամավորի մանդատներ կստանան

Հունվար 04,2019 18:33

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ովքեր են ԱԺ պատգամավորի մանդատներ ստանալու: ԱԺ պատգամավոր ընտրված   պատգամավորներից մի քանիսի ինքնաբացարկների դիմումներն այսօր ԿԸՀ-ն բավարարեց: ԿԸՀ էին ներկայացվել ինքնաբացարկի 20 դիմում, 18-ը՝ «Իմ քայլը» դաշինքից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: ԲՀԿ-ից դիմում չի ներկայացվել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը:

Ապա ԿԸՀ-ն որոշում կայացրեց, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից  ովքեր են պատգամավորի մանդատ ստանալու: ԼՀ-ից վարկանիշային ընտրակարգով ընտրված եւ մանդատ ստացող անձիք են՝ Գուրգեն Բաղդասարյանը, Գեւորգ Գորգիսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Էդվարդ Անդրեասյանը, Ռուբիկ Ստեփանյանը, Տարոն Սիմոնյանը, Հրանտ Այվազյանը, Սարիկ Մինասյանը:

ԼՀ-ի համապետական ցուցակով մանդատներ կստանան՝ Արման Բաբաջանյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Կարեն Սիմոնյանը, Սրբուհի Գրիգորյանը  եւ Սարգիս Ալեքսանյանը:

«Իմ քայլը» դաշինքից ովքեր են պատգամավորի մանդատներ ստացել, կարդացեք հետեւյալ հղումով, ԲՀԿ-ից՝ այս հղումով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031