Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ից ովքեր պատգամավորի մանդատներ ստացան

Հունվար 04,2019 18:05

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում բավարարվեց 2018-ի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրված 20 պատգամավորների ինքնաբացարկների դիմումները: Ապա պատգամավորի մանդատներ տրամադրելու որոշում կայացվեց:

Ըստ այդմ, պատգամավորի մանդատներ ստացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Քաջիկ Գեւորգյանը, Արայիկ Աղաբաբյանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը,Արթուր Դալլաքյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Վարդան Ղուկասյանը, Վարդեւան Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ից համապետական ցուցակով պատգամավորների մանդատներ ստացան՝ Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը,  Իվետա Տոնոյան Գեվորգ Պետրոսյանը,  Սերգեյ Բագրատյան Շաքե Իսայանը, Արտյոմ Ծառուկյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը:

«Իմ քայլը» դաշինքից ովքեր են պատգամավորի մանդատներ ստացել, կարդացեք հետեւյալ հղումով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031