Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանը` Երևանի փոխքաղաքապետին. «Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում»

Հունվար 05,2019 11:10

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը և ավագանու «Լույս»խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են Երևանում աղբահանության խնդրին: Ֆեյսբուքյան գրառումները ներկայացնում ենք ստորև.

«Աղբի մասին.

Երեւանը հանրապետության կեսն է` գրեթե բոլոր պարամետրերով: Իսկ հանրապետությունը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Ու աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ:

Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են: Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է: Չափազանց մանր են այն խնդիրերը, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առեւտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու: Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարանային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր-օրի որակազրկվող կրթություն ու դրա հետեւանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտանգության խնդիր է:

Մնացած ամեն ինչի մասին.

Պետք է բոլոր ներդրումներն ուղղել մարդկային կապիտալին, դա մեր ամենամեծ պոտենցիալ ունեցող կապիտալն է, հայկական գենը ներդրում է ուզում: Այնտեղ որտեղ այն գտնվել է, տեղի են ունեցել աշխարհի գլխավոր առաջընթացները: Եւ այն միշտ գտնվել է օտար երկրներում: Հիմա այն կա նաեւ մեր պետությունում: Պետք է անխնա ֆինանսավորել մասնագետների կրթումը, ներսում, դրսում, ու վճարել նրանց ավելին, քան կարելի է պատկերացնել: Եւ այդ դեպքում կփոխվի ներդրումային էֆեկտիվության բալանսը: Միայն այդ դեպքում միավոր ներդրված դրամի ավելացված արժեքը կստանանք բազմապատիկ ավել: Մենք այլընտրանք չունենք:

P.S. ձվի մեջ մազ փնտրելու սիրահարներին` շարադրանքս ամենեւին աղբի դարակազմիկ թեմայից աղբաքննադատներին շեղելը չէր»:

Հայկ Սարգսյան

Երևանի քաղաքապետի տեղակալ

«Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում, ո՞ւմ եք դժբախտ համարում․․․

Քաղաքապետի տեղակալը հեգնում է թե «աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ», ասում է ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ․․․

Քաղաքապետի մամլո խոսնակն ասում է անազնիվ է «մի քանի լիքը աղբաման նկարելն ու ցույց տալը, թե ԻԲՐ քաղաքը աղբի մեջ կորած է»։

Նույն ուժի ավագանու անդամն էլ մաղթում է աղբաման նկարող ու ֆեյսբուքում բողոքողներին, որ «կյանքը մի թեթև երջանկություն բերի»:

Այո, ստորև բերված նկարներից ճիշտ կռահեցիք, օրերով լցված աղբամանները նկարելը և ֆեյսբուքում հրապարակելը սկսել էինք դեռևս ԵԼՔ դաշինքի ավագանու ընտրություններին, երբ նույնիսկ իրավիճակը այսքան վատ չէր․․․ սկսել էր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը, մյուս գործընկերները և շատ ու շատ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ աղբահանության նման մակարդակը արժանապատիվ չէ մեր քաղաքացիների համար!

Պարոնայք, ձեր գործը ֆեյսբուքում քննադատություններին հակառակվելը չէ, ապացուցելը չէ, որ վիճակը բավարար է կամ հեսա-հեսա կլուծվի։ Եթե տեսնում եք խնդրի լուծման ճանապարհը և ժամկետները հրապարակեք դա․․․ ձեր բնորոշմամբ կենցաղային այդ խնդիրները քաղաքապետի անմիջական պարտավորություններն են, իսկ մնացած՝ ձեր բնորոշմամբ շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրները մեծապես կառավարության տիրույթում են։

Հ․Գ․ Արսեն Թորոսյան ջան, չկարողացա անտարբեր անցնել նաև քաղաքապետի տեղակալի գրառման՝ քո հավանման կողքով։ Հիշեցի մեր խոսակցությունը ամռանը, երբ ասում էիր, որ վիճակը մոտ է համաճարակի հանգեցմանը։ Որպես քիչ թե շատ փորձ ունեցող ավագանու անդամ հայտնում եմ կանխատեսումս, որ առկա ռեսուրսներով և կարգավորումներով եկող ամռանը մեր այդ խոսակցությունը կրկին ակտուալ կլինի»։

Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար

Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում, ո՞ւմ եք դժբախտ համարում․․․Քաղաքապետի տեղակալը հեգնում է թե «աղբի…

Gepostet von Դավիթ Խաժակյան am Freitag, 4. Januar 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այսքան աղբի մէջ շուտով կ’աճին նաեւ գարշաճճիները

    եւ այն ատեն քաղաքին Գլխաւոր Ճարտարապետն ալ կը սկսի երգել՝
    «քեֆի մեջ են առնետները»…

    «հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
    եւ անիվը պատմության վերադառնում…»

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031